Գրքեր

Հռոմեացիներ 2:12-24

12 Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրէնք ունենալու, առանց օրէնքի էլ կը կորչեն. իսկ նրանք, որ օրէնք ունենալով մեղանչեցին, օրէնքով էլ կը դատուեն 13 (որովհետեւ օրէնքը լսողները չեն, որ արդար են Աստծու առաջ, այլ օրէնքը կատարողնե՛րը պիտի արդարացուեն: 14 Եւ ուրեմն հեթանոսները, որ օրէնք չունեն, բնականօրէ՛ն են օրէնքի գործերը կատարում. նրանք, օրէնք չունենալով, իրենք իրենց համար իսկ օրէնք են: 15 Նրանք ցոյց են տալիս, թէ Աստծու օրէնքի պահանջները գրուած են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայութեամբ եւ իրենց խորհուրդների մէջ միմեանց մեղադրելով կամ արդարացնելով), - 16 այն օրը, երբ Աստուած պիտի դատի մարդկանց գաղտնի գործերը, ըստ իմ աւետարանի, Յիսուս Քրիստոսի միջոցով: 17 Ահա եւ դու, որ հրեայ ես կոչւում եւ յենուել ես օրէնքին ու պարծենում ես Աստուծով, 18 դու, որ գիտես նրա կամքը եւ ընտրում ես բարին ու կրթուած ես ըստ օրէնքի, 19 դու, որ վստահ ես քո անձի վրայ՝ առաջնորդ լինելու կոյրերին, լոյս՝ խաւարի մէջ եղողներին, 20 խրատող՝ անմիտներին, ուսուցիչ՝ մանուկներին, քանի որ վստահ ես, թէ ունես օրէնքի մէջ գիտութեան եւ ճշմարտութեան կատարեալ պատկերացումը... 21 Իսկ արդ, դու, որ ուսուցանում ես ընկերոջդ, ինքդ քեզ չես ուսուցանում. քարոզում ես՝ չգողանալ, գողանում ես. 22 ասում ես՝ չշնանալ, շնանում ես. գարշում ես մեհեաններից, տաճարներն ես կողոպտում. 23 օրէնքով պարծենում ես՝ օրէնքը խախտելով Աստծուն ես անարգում. 24 որովհետեւ Աստծու անունը ձեր պատճառով հեթանոսների մէջ հայհոյւում է, ինչպէս որ գրուած էլ է:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․