Գրքեր

Դ Թագավորություններ 13:14-21

14Եղիսէէն ծանր հիւանդացաւ, որից եւ մեռաւ։ Իսրայէլի արքայ Յովասը մինչ այդ եկել էր նրա մօտ, լաց եղել նրա մօտ՝ ասելով. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայէլի մարտակառքն էիր եւ նրա հեծելազօրը»։ 15Եղիսէէն նրան ասել էր. «Ա՛ռ քո աղեղն ու նետերը»։ Յովասն առել էր աղեղն ու նետերը, 16եւ Եղիսէէն Իսրայէլի արքային ասել էր. «Աղեղը ձեռքո՛վդ լարիր». եւ նա իր ձեռքով լարել էր աղեղը։ Եղիսէէն իր ձեռքը դրել էր արքայի ձեռքին 17եւ ասել. «Բա՛ց արեւելեան կողմի պատուհանը»։ Նա բացել էր, եւ Եղիսէէն ասել էր. «Արձակի՛ր»։ Երբ նա արձակել էր, Եղիսէէն ասել էր. «Սա Տիրոջ փրկութեան նետն է, ասորիների դէմ փրկութեան նետը։ Դու ասորիներին պիտի հարուածես Ափեկում, մինչեւ որ իսպառ բնաջնջես նրանց»։ 18Եղիսէէն աւելացրել էր. «Նետեր վերցրո՛ւ»։ Երբ Յովասը նետերը վերցրել էր, Եղիսէէն ասել էր Իսրայէլի արքային. «Արձակի՛ր եւ խփի՛ր գետնին»։ Արքան երեք նետ էր խփել գետնին ու կանգ առել։19Աստծու մարդը բարկացել էր նրա վրայ՝ ասելով. «Եթէ հինգ կամ վեց անգամ հարուածէիր, ասորիներին իսպառ ոչնչացրած կը լինէիր։ Արդ, միայն երեք անգամ կը հարուածես ասորիներին»։ 20Մեռաւ Եղիսէէն, եւ նրան թաղեցին։ Հետեւեալ տարին Մովաբի կողոպտիչ զօրքը յարձակուեց երկրի վրայ։ 21Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զօրքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը Եղիսէէի ոսկորներին դիպչելուն պէս հանգուցեալը կենդանացաւ ու կանգնեց իր ոտքերի վրայ։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․