22 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Ա Կորնթացիներ 13:11-14:5

13:11 Մինչ երեխայ էի, խօսում էի ինչպէս երեխայ, խորհում էի ինչպէս երեխայ, դատում էի ինչպէս երեխայ. իսկ երբ տղամարդ դարձայ, երեխայական բաները մի կողմ թողեցի: 12 Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը հայելու մէջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դէմ առ դէմ: Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կգիտենամ, ինչպէս որ նա ճանաչեց ինձ: 13 Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր՝ սրանք երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է:

14:1 Սիրոյ հետամուտ եղէք եւ առաւել եւս նախանձախնդիր եղէք հոգեւոր շնորհներին, մանաւանդ՝ մարգարէութիւն անելու. 2 որովհետեւ ով որ լեզուներ է խօսում, մարդկանց հետ չի խօսում, այլ՝ Աստծոյ հետ. քանզի չկայ մէկը, որ հասկանայ իրեն, բայց նա Հոգով արտայայտում է խորհուրդներ: 3 Իսկ նա, ով մարգարէանում է, մարդկանց հետ է խօսում ի շինութիւն, ի մխիթարութիւն եւ ի սփոփանք: 4 Ով լեզուներ է խօսում, ինքն իրեն է հաստատում, իսկ ով մարգարէանում է, ամրացնում է եկեղեցին: 5 Կամենում եմ, որ դուք ամէնքդ էլ լեզուներ խօսէք. աւելին՝ որ մարգարէանաք. որովհետեւ նա, ով մարգարէանում է, աւելի լաւ է, քան նա, ով լեզուներ է խօսում. միայն թէ նա թող բացատրի, որպէսզի եկեղեցին ամրանայ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․