22 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Ա Կորնթացիներ 14:18-25

18 Գոհութի՜ւն Աստծոյ. ձեր բոլորից աւելի շատ լեզուներ եմ խօսում. 19 բայց որպէսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, եկեղեցում կամենում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր՝ լեզուով: 20 Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէք չափահաս. 21 քանզի օրէնքում էլ գրուած է. «Օտար լեզուներով եւ օտարոտի շրթունքներով պիտի խօսեմ այդ ժողովրդի հետ, սակայն եւ այնպէս չպիտի լսեն ինձ»: 22 Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ՝ հաւատացեալների, այլ՝ անհաւատների համար. իսկ մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ՝ հաւատացեալների: 23 Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքուի, ու բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ, չե՞ն ասի, թէ՝ դուք գժուել էք: 24 Իսկ եթէ բոլորն էլ մարգարէանան, եւ այնտեղ մի անհաւատ կամ անգէտ մտնի, կյանդիմանուի բոլորից եւ բոլորից կքննուի, 25 ու նրա սրտի գաղտնիքները յայտնի կլինեն. եւ ապա, երեսի վրայ ընկած, կերկրպագի Աստծուն ու կխոստովանի, թէ՝ «Արդարեւ, ձեր մէջ է Աստուած»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․