Գրքեր

Եբրայեցիներ 9:11-15

11 Իսկ Քրիստոս, որ եկաւ որպէս գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարեալ եւ անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինուած, 12 ո՛չ էլ նոխազների եւ զուարակների արիւնով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արեամբ մտաւ սրբարան՝ յաւիտենական փրկութիւն ապահովելով. 13 որովհետեւ, եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների շաղ տրուած մոխիրը մաքրում են պղծուածներին մարմնի մաքրութեան համար, 14 որչա՜փ եւս առաւել արիւնը Քրիստոսի, - որ յաւիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպէս անարատ պատարագ մատուցեց Աստծուն, - կը մաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպէսզի ծառայէք կենդանի Աստծուն: 15 Ահա թէ ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործուած յանցանքների քաւութեան համար եղաւ, որպէսզի կանչուածները յաւիտենական ժառանգութեան խոստումն ստանան.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․