Ողբ 3:22-56



Գրքեր

Ողբ 3:22-56

22Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները, նրա գթութիւնները չեն նուազում։ 23Ամէն նոր առաւօտի հետ բազմանում է քո ճշմարտութիւնը, Տէ՛ր։ 24Իմ հոգին ասաց, թէ՝ «Նա իմ բաժինն է», ահա թէ ինչու յոյսս պէտք է դնեմ նրա վրայ։ 25Աստուած բարերար է նրանց հանդէպ,ովքեր իրենց յոյսը դնում են նրա վրայ, 26քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի։ 27Մարդու համար լաւ է, եթէ իր մանկութիւնից կրի խոնարհութեան լուծը։ 28Միայնակ ու լռիկ նա կը նստի իր տանը, որովհետեւ ինքն անձամբ յանձն առաւ քո լուծը։29Նա կը խոնարհուի՝ իր բերանով համբուրելու հողը, որովհետեւ նրա համար յոյս կայ. 30իր ծնօտները դէմ կը տայ հարուածողներին, կը կրի շատ նախատինքներ, 31բայց Տէրը նրան ընդմիշտ չի մերժի։ 32Նա, ով տառապանքներ տուեց նրան, ինքն էլ իր անսահման ողորմածութեամբ կ՚ողորմի նրան. 33Տէրը սրտով չի կամենում մարդկանց պատժելեւ նուաստացնել մարդու որդիներին։ 34Երբ մէկը երկրի բոլոր կալանաւորներին իր ոտքերի տակ ստորացնում է եւ մարդուն մատնում Տիրոջ դատաստանին, 35երբ Բարձրեալի առաջ խեղաթիւրում է մարդու իրաւունքները, 36երբ դատարանում անիրաւում է մարդուն, « Տէրը չի՞ տեսնում։ 37Նա չասա՞ց, թէ՝ «Այսպէս է ասում Տէրը», եւ կատարուեց։Բարձրեալի բերանը չէ՞ր, որ պատուիրեց, թէ՝ 38«Այնտեղից ո՛չ չարիք պիտի դուրս գայ եւ ո՛չ էլ բարիք»։ 39Մարդը, կենդանի մարդը ինչո՞ւ է տրտնջում իր մեղքերի համար։ 40Մեր ընթացքը քննութեան առնուեց ու յանդիմանուեց. դառնա՛նք դէպի Տէրը, 41մեր ձեռքերը մեր սրտերի հետ, կարկառենք դէպի երկնքի բարձունքները։ 42Մեղք գործեցինք, ամբարիշտ դարձանք, դրա համար էլ մեր հանդէպ, բարեհաճ չեղար։ 43Պատժելու եկար ցասումով ու բարկութեամբ եւ հալածեցիր մեզ, կոտորեցիր ու չխնայեցիր. 44երկինքն ամպերով ծածկեցիր, որ մեր աղօթքները քեզ չհասնեն. 45քամահրեցիր ու հեռացրիր մեզ, հեթանոսների ամբոխի մէջ արհամարհուած ու անարգուած դարձրիր մեզ։ 46Մեր բոլոր թշնամիների բերանները բացել տուիր մեր դէմ։ 47Ահ ու սարսափ եկաւ մեզ վրայ, աւեր ու կոտորած։48Իմ ժողովրդի դստեր կործանման պատճառով մեր աչքերը ջրի հեղեղներ թափեցին։ 49Իմ աչքերը լցուեցին արցունքով, 50բայց ես չեմ լռի եւ ականջ չեմ դնի, մինչեւ որ երկնքից չյայտնուի եւ չտեսնի Տէրը։51Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար։ 52Ինչպէս թռչնորսներ, իմ թշնամիները զուր տեղը ինձ որսացին, 53իմ կեանքը գբի մէջ խեղդեցին, քար դրին ինձ վրայ, 54գլուխս ջրով հեղեղեցին, ու ես ասացի, թէ՝ «Ահա կործանուեցի»։55Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տէ՛ր, 56եւ դու լսեցիր իմ ձայնը։ Քո ականջն իմ աղաչանքներից մի՛ ծածկիր, ազատութի՛ւն տուր ինձ, փրկի՛ր ինձ։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․