Գրքեր

Եզեկիել 1:3-11

3Ամսուայ հինգերորդ օրն էր. դա Յովակիմ արքայի գերութեան հինգերորդ տարին էր։ 4Աստուած խօսեց Բուզիի որդու՝ Եզեկիէլ քահանայի հետ, քաղդէացիների երկրում, Քոբար գետի ափին։5Եւ այնտեղ Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ, ու տեսայ, որ ահա հիւսիսից մի հողմ բարձրացած գալիս էր, մի մեծ ամպ էլ՝ նրա հետ։ Շուրջը լոյս էր, որից հուր էր փայլատակում։ Նրա մէջ թանկարժէք քարերի տեսքը կար, միջից՝ ճառագայթներ։ 6Դրա մէջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային։ Եւ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունէին։ 7Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ։ 8Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը՝ թեւաւոր. կճղակները նման էին հորթերի կճղակների, եւ դրանցից կայծեր էին թափւում, ինչպէս պղնձի փայլատակումներից։ Նրանց թեւերն արագաշարժ էին։9Նրանց թեւերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ Նրանց երեսները չորսն էին։ Չորսի թեւերն էլ կցուած էին միմեանց։10Գնալիս երեսները յետ էին դարձնում. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում։ 11Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․