19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Փիլիպեցիներ 1:1-11

1 Պօղոսը եւ Տիմոթէոսը՝ ծառաները Յիսուս Քրիստոսի, բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս, որ Փիլիպէի կողմերում են՝ եպիսկոպոսներով եւ սարկաւագներով հանդերձ. 2 շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից: 3 Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն ամէն անգամ, երբ ձեզ յիշում եմ իմ բոլոր աղաչանքներում. 4 ձեզ բոլորիդ համար աղօթում եմ խնդութեամբ՝ 5 առաջին օրուանից մինչեւ այժմ աւետարանին ձեր ունեցած մասնակցութեան համար: 6 Վստահ եմ այն բանում, թէ ով որ ձեր մէջ սկսեց բարի գործերը, աւարտին կհասցնի մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը: 7 Ինչպէս որ ճշմարիտ է թւում ինձ այդպէս խորհել ձեր բոլորի մասին, քանի որ ես ձեզ ունեմ իմ սրտում. դուք, որ իմ կապանքների եւ աւետարանի պաշտպանութեան ու հաստատման մէջ բոլորդ ինձ եղած շնորհին բաժնեկից եղաք: 8 Վկայ է ինձ Աստուած, թէ ինչպէ՜ս եմ կարօտել ձեզ բոլորիդ Քրիստոս Յիսուսի գորովով: 9 Եւ ահա այս աղօթքն եմ անում. թող ձեր սէրը աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ, 10 որպէսզի դուք լաւն ընտրէք, հաստատուն մնաք եւ առանց գայթակղութեան լինէք Քրիստոսի օրուայ համար՝ 11 լցուած արդարութեան պտուղներով, Յիսուս Քրիստոսի միջոցով, ի փառս եւ ի գովութիւն Աստծոյ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․