Գրքեր

Եզեկիել 34:20-27

20Ուստի այսպէս է ասում Տէր Աստուած. ահա ես դատ եմ անելու գէր եւ նիհար ոչխարների միջեւ 21նրա համար, որ ձեր կողերով եւ ուսերով հարուածում էիք, ձեր եղջիւրներով պոզահարում ու չարչարում բոլոր թոյլերին, քշում էիք նրանց, մինչեւ որ հօտերս ցիրուցան եղան։ 22Ես փրկելու եմ հօտերս, ու այլեւս յափշտակութիւն չի լինելու։ 23Դատելու եմ խոյ առ խոյ ու նրանց վրայ մի հովիւ եմ կարգելու՝ իմ ծառայ Դաւթին, եւ նա հովուելու է նրանց։ Նա է նրանց համար հովիւ լինելու, իսկ ես՝ Տէրս, լինելու եմ նրանց Աստուածը, 24եւ իմ ծառայ Դաւիթն էլ՝ իշխան նրանց մէջ։ Սա ես՝ Տէրս խօսեցի։ 25Դաւթի հետ խաղաղութեան դաշինք եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից։ Եւ իմ հօտերը ապահով բնակուելու են անապատում եւ ննջելու են անտառներում։ 26Իմ լերան շուրջը նրանց օրհնութիւն եմ տալու, ձեզ էլ անձրեւ եմ տալու. եւ անձրեւներն օրհնաբեր են լինելու։ 27Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զօրութիւնը։ Իրենց երկրներում նրանք խաղաղ ու ապահով են բնակուելու։ Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը, երբ խորտակեմ նրանց վզի լուծը։ Փրկելու եմ նրանց իրենց ստրկացնողների ձեռքից,

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․