Գրքեր

Գործք 8:3-13

3 Իսկ Սօղոսը եկեղեցուն շատ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց եւ կանանց ու մատնում բանտարկութեան: 4 Եւ նրանք, որ ցրուած էին, շրջելով աւետարանում էին խօսքը: 5 Իսկ Փիլիպպոսը, Սամարիա քաղաքն իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց: 6 Ժողովրդի բազմութիւնը միասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խօսքերը, երբ լսում ու տեսնում էր այն նշանները, որ նա անում էր, 7 որովհետեւ շատ դիւահարներից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով դուրս էին ելնում: 8 Եւ բազում անդամալոյծներ եւ կաղեր բժշկւում էին. 9 եւ այդ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ: Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապէս մոգութիւն էր անում եւ զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թէ ինքը մեծ մէկն է. 10 փոքրից մինչեւ ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա է Աստծոյ զօրութիւնը, որ մեծ է կոչւում»: 11 Հիացումով էին նայում նրան, որովհետեւ երկար ժամանակ մոգութիւններով իրենց զարմացրել էր: 12 Բայց երբ հաւատացին Փիլիպպոսին, որն Աստծոյ արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի անուան մասին էր աւետարանում, բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, մկրտուեցին: 13 Ինքը Սիմոնը եւս հաւատաց եւ մկրտուելով՝ միշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները եւ մեծամեծ զօրութիւնները, որ կատարւում էին, զարմանում էր:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․