Իմաստ. Սողոմոնի 7:25-8:4



Գրքեր

Իմաստ. Սողոմոնի 7:25-8:4

7:25 Նա Աստծոյ զօրութեան ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, եւ դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնւում նրան: 26 Նա մշտնջենաւոր լոյսի նշոյլ է, Աստծոյ ներգործութեան անարատ հայելին եւ նրա վեհութեան պատկերը: 27 Նա մի է, բայց ամենակարող. նա ինքնակայ է, բայց նորոգում է ամէն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մէջ եւ պատրաստում Աստծոյ բարեկամներ եւ մարգարէներ: 28 Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից: 29 Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից, 30 որովհետեւ լոյսը փոխւում է գիշերի, մինչդեռ իմաստութեանը չի կարող յաղթել չարութիւնը:

8:1 Օգտակար առողջութեամբ տարածուելով ծագից ծագ՝ իմաստութիւնը քաղցրութեամբ բուժում է բոլորին: 2 Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, եւ ցանկացայ նրա գեղեցկութիւնը: 3 Փառաւոր է նրա ազնուական ծագումը, քանզի նա կեանքի հաղորդութիւն ունի Աստծոյ հետ, եւ բոլորի Տէրը սիրեց այն: 4 Նա խորհրդակից է Աստծոյ իմաստութեանը եւ ինքն էլ տենչում է նրա գեղեցկութիւնը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․