Ա Կորնթացիներ 1.10-18



Գրքեր

Ա Կորնթացիներ 1.10-18

10 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նոյն խօսքը ունենաք. եւ ձեր մէջ բաժանումներ թող չլինեն. քանզի հաստատ էիք նոյն մտքի եւ նոյն մտածման մէջ: 11 Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացուեց, թէ հակառակութիւններ կան ձեր մէջ: 12 Եւ արդ, ասում եմ. ձեզնից իւրաքանչիւրն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը թէ՝ ես՝ Ապողոսեան, եւ միւսը թէ՝ ես՝ Կեփասեան, եւ միւսը թէ՝ ես՝ Քրիստոսեան. 13 իսկ արդ, մի՞թէ բաժանուած է Քրիստոս. մի՞թէ Պօղոսը խաչուեց ձեզ համար. կամ Պօղոսի՞ անունով մկրտուեցիք: 14 Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ ոքի չմկրտեցի, այլ միայն՝ Կրիսպոսին եւ Գայիոսին, 15 որպէսզի ոչ ոք չասի, թէ իմ անունով էք մկրտուել: 16 Ստեփանոսի ընտանիքն էլ մկրտեցի: Չգիտեմ ամենեւին ուրիշ մէկին, որ մկրտած լինեմ: 17 Քանզի Քրիստոս ինձ չուղարկեց մկրտելու, այլ՝ աւետարանելու՝ ոչ թէ խօսքերի ճարտարութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չլինի. 18 որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծոյ զօրութիւն.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․