Գրքեր

Բ Կորնթացիներ 1.23-2.11

1.23 Եւ ես Աստծուն եմ վկայ կանչում իմ անձի համար, որ ձեզ խնայելու համար է, որ այլեւս չեկայ Կորնթոս. եւ ձեր հաւատի վրայ չենք իշխում, այլ գործակից ենք ձեր այդ շնորհներին, քանի որ հաւատով հաստատուն էք:

2.1 Բայց այս բանը որոշեցի, որ ուրիշ անգամ տրտմութեամբ ձեզ մօտ չգամ. 2 որովհետեւ եթէ ես տրտմեցնեմ ձեզ, էլ ո՞վ է, որ կուրախացնի ինձ, եթէ ոչ՝ նրանք, որոնց տրտմութիւն պատճառեցի ես: 3 Եւ այն, ինչ գրեցի, գրեցի նրա համար, որ երբ գամ, տրտմութիւն չկրեմ այնտեղից, որտեղ պէտք է, որ ես ուրախանայի. վստահ եմ ձեր բոլորի վրայ, որ իմ ուրախութիւնը ձեր բոլորինը է. 4 որովհետեւ բազում վշտերի եւ սրտի նեղութեան պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ոչ որպէսզի տրտմէք, այլ իմանաք իմ սէրը, որն ունեմ առաւել չափով ձեր հանդէպ: 5 Իսկ եթէ մէկը տրտմեցրեց, ոչ թէ միայն ինձ տրտմեցրեց, այլ, որպէսզի չչափազանցեմ, որոշ չափով նաեւ՝ ձեզ բոլորիդ: 6 Այնպիսի մէկի համար բաւական է այն պատիժը, որը տրուեց շատերից. 7 այնպէս որ, դրան հակառակ, դուք պէտք է ներէք նրան եւ մխիթարէք, որպէսզի չափազանց տրտմութիւնից չխորտակուի նա: 8 Ուստի աղաչում եմ ձեզ նրա հանդէպ վերստին սէր ցոյց տալ: 9 Հէնց դրա համար էլ գրեցի, որպէսզի ձեզ փորձեմ, թէ ամէն ինչում հնազա՞նդ էք, 10 որովհետեւ եթէ մէկին ներէք, ես էլ կներեմ, քանի որ եթէ ներեմ, ինչ որ ներեմ, ձեզ համար է՝ ի դէմս Քրիստոսի, 11 որպէսզի չլինի թէ սատանան առաւելութիւն ունենայ մեզ վրայ, քանզի անտեղեակ չենք նրա մտադրութիւններին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․