13 Հուլիս, Բշ, Վարդավառի պահքի Ա օր

Գրքեր

Բ Կորնթացիներ 5.6-18

6 Արդ, ամէն ժամ քաջութիւն ունենք եւ գիտենք, որ ինչքան երկար մնանք այս մարմնի մէջ, օտարանում ենք Տիրոջից 7 (որովհետեւ հաւատով ենք ընթանում եւ ոչ թէ՝ երեւոյթների վրայ հիմնուած): 8 Եւ վստահութիւն ունենք, ու առաւել եւս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից եւ մտնել Աստծոյ մօտ: 9 Ուստի հոգ ենք տանում, որ, մնանք թէ դուրս գանք, հաճելի լինենք միայն նրան. 10 քանզի մենք բոլորս Քրիստոսի ատեանի առաջ պիտի ներկայանանք, որպէսզի իւրաքանչիւրը ստանայ, ինչ որ արել է աւելի առաջ իր մարմնով՝ թէ՛ բարի եւ թէ՛ չար: 11 Իսկ արդ, գիտենալով Տիրոջ երկիւղի չափը, ջանում ենք համոզել մարդկանց. սակայն յայտնի ենք Աստծոյ առաջ. եւ ես յոյս ունեմ, որ ձեր խղճմտանքի առաջ էլ յայտնի կլինենք: 12 Ոչ թէ մենք մեզ կրկին ենք յանձնարարում ձեզ, այլ առիթ ենք տալիս ձեզ մեզնով պարծենալու համար, որպէսզի պատասխան ունենաք նրանց դէմ, ովքեր աչքին երեւացածով են պարծենում եւ ոչ թէ՝ սրտում եղածով. 13 որովհետեւ եթէ մենք ցնորուել ենք էլ, Աստծոյ համար է այդ. եւ եթէ զգաստ ենք, ձեզ համար է այդ. 14 որովհետեւ Քրիստոսի սէրը ստիպում է մեզ քննել այս բանը, որ եթէ մէկը բոլորի փոխարէն մեռաւ, ապա ուրեմն բոլորը մեռած էին. 15 եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար: 16 Այսուհետեւ մենք ոչ ոքի չենք ճանաչում ըստ մարմնի. որովհետեւ թէպէտ եւ ըստ մարմնի ճանաչում էինք Քրիստոսին, բայց այժմ այլեւս նոյն ձեւով չենք ճանաչում: 17 Իսկ եթէ մէկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է. որովհետեւ հինն անցաւ, եւ հիմա ամէն ինչ նոր եղաւ: 18 Եւ ամէն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ Քրիստոսի միջոցով եւ մեզ տուեց հաշտութեան պաշտօնը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․