Գրքեր

Փիլիպեցիներ 1.27-2.4

1.27 Միայն թէ աւետարանին արժանի ձեւո՛վ ընթացէք, որպէսզի ձեզ տեսնելու գամ թէ հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն էք մնացել մէկ հոգով եւ որպէս մէկ շունչ պայքարում էք աւետարանի հաւատի համար. 28 եւ ոչնչով մի՛ վախեցէք հակառակորդներից. դա ապացոյց է նրանց կորստեան եւ ձեր փրկութեան: 29 Եւ դա Աստծուց է, որ շնորհուեց ձեզ Քրիստոսի համար, որպէսզի ոչ միայն հաւատաք նրան, այլեւ նրա համար չարչարուէք՝ 30 մղելով նոյն պատերազմը, որն իմ մէջ տեսաք եւ այն լսում էք ինձնից:

2.1 Արդ, եթէ կայ մխիթարութիւն Քրիստոսով, եթէ կայ սիրոյ սփոփանք, եթէ կայ Հոգու հաղորդութիւն, եթէ կայ գթութիւն եւ ողորմութիւն, ուրեմն 2 կատարեալ դարձրէք իմ ուրախութիւնը. նոյն բա՛նը խորհեցէք, նոյն սէ՛րն ունեցէք ձեր մէջ, եղէ՛ք միաշունչ, միախորհուրդ: 3 Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լա՛ւ համարեցէք, քան ինքներդ ձեզ: 4 Միայն ձեր շահը մի՛ փնտրէք, այլ իւրաքանչիւր ոք՝ ընկերոջ շահն էլ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․