Աշխատանքն օրհնություն է
31/05/2023

- Հա՛յր, հնում ասում էին. «Ավելի լավ է ներբաններդ մաշվեն, քան՝ վերմակդ»: Ի՞նչ նկատի ունեին այդ ասելով:
- Դրանով ցանկանում էին ասել. «Ավելի լավ է աշխատելով ներբաններդ մաշես, քան պառկես անկողնում ու անգործության մատնվես»: Աշխատանքն օրհնություն է, Աստծու պարգև: Այն կենդանացնում է մարմինն ու թարմացնում ուղեղը: Եթե Աստված աշխատանք չտար մարդուն, ապա մարդը կբորբոսներ: Աշխատասեր մարդիկ նույնիսկ օր ծերության չեն դադարում աշխատելուց: .....
Կենդանի ջուրը
30/05/2023

«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ․ 7․46)։
Հիսուսի կյանքի սկիզբը մի նոր թվական բացեց Իսրայելի կրոնական պատմության մեջ և որոշ ժամանակ անց էլ նոր թվագրումը եղավ ամբողջ տիեզերքի պատմության համար:
Հիսուս Քրիստոսի միջոցով կրոնական մտածումներն ու հավատալիքները հրեական և հեթանոսական ծեսերի կեղևից մաքրվեցին ու դրվեցին բուն հոգևոր տիրույթի մեջ:
Եվ դարեր շարունակ հոգևորապես թմրած մարդկային գիտակցությունը Փրկչի .....
Սեփական կամքը կարելի է հատել մի պարզ եղանակով՝ սիրո միջոցով
29/05/2023

Մեր աղոթքները լսելի չեն լինում, քանի որ մենք արժանի չենք լինում։ Պետք է դառնալ արժանի, որպեսզի աղոթել։ Մենք արժանի չենք, քանի որ չենք սիրում մեր մերձավորին այնպես, ինչպես՝ ինքներս մեզ։ Քրիստոս ի՞նչ է ասում․ «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մտթ․ 5։23, 24):
Աղոթքը սկսելուց առաջ նախ գնա ու հաշտվիր .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
28/05/2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով։
Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր պատմության։
Այսօր Հայաստանի անվտանգությանն ու սահմանամերձ .....
Չար աչք
27/05/2023

Իր մեջ չարություն պարունակող նախանձը կարող է վնասել ուրիշներին: Դա էլ հենց չար աչքն է՝ դիվական ներգործությունը:
- Հա՛յր, իսկ մի՞թե Եկեղեցին ընդունում է չար աչքը:
- Այո՛, նույնիսկ հատուկ պահպանիչ աղոթք կա*: Չար աչքն ուրիշներին այն ժամանակ է վնասում, երբ մարդ ինչ-որ բան նախանձով է ասում:
- Հա՛յր, շատերը մեզնից թալիսման են խնդրում՝ նորածիններին չար աչքից պաշտպանելու համար: Կարելի՞ է այդպիսի թալիսմաններ կրել:
- Ո՛չ, չի՛ կարելի: Մայրիկներին .....
Աստվածաշնչի նշանակությունը ի պետս երեխաների դաստիարակության
26/05/2023

Որովհետև մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է (Բ Տիմ. Գ 15)։
Ուզո՞ւմ ես, որ զավակդ բարեբարո լինի. սկզբից ևեթ դաստիարակի՛ր նրան համաձայն առաքյալի հորդորի` «Տիրոջ խրատով և ուսումով» (Եփես. Զ 4): Մի՛ կարծիր, թե նրա համար ավելորդ .....
Ոչ՝ թմրամոլությանը
25/05/2023

Ցավոք սրտի, աշխարհում գոյություն ունեն «տերեր»՝ թմրանյութը, ծխախոտը, պոռնկությունը, մոլախաղը և այլն, որոնք բազմաթիվ մարդկանց մտային հանճարը հասցրին հիմարության, ֆիզիկական առողջությունը՝ հիվանդության, նյութական հարստությունը՝ աղքատության, հոգեկան աշխուժությունը՝ թուլության, կյանքի ազատությունը՝ բանտարկության կամ նույնիսկ մահվան: Չի՛ կարելի վերոհիշյալ «տերերի» հետ «բարեկամություն» անել, որովհետև այդ սխալ քայլը, ուշ .....
Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
24/05/2023

Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով, որին մասնակցեցին նաև Մայր Աթոռի վանաբնակ եպիսկոպոսները։ Ժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես և անդրադարձ եղավ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առնչությամբ օրերս կատարված հայտարարություններին։
Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ .....
Մահն ընդամենը դուռ է, որի միջով անցնում ենք
23/05/2023

- Մոտ արի, որդյա՛կ, ուզում էի հորդ առողջության մասին խոսել քեզ հետ։ Գիտե՞ս, թե հիմա ինչ վիճակում է գտնվում․ ծայրահեղ ծանր։ Եթե Աստված կամենա, նա կապրի։ Նա պահում է հորդ այս կյանքում։ Նրա կյանքը մազից է կախված, որն ամեն պահի կարող է կտրվել, անգամ այսօր։
Եթե ոչ այսօր, ապա դա կարող է պատահել մի քանի օր անց։ Երբ Տերը կամենա, նրան Իր մոտ կկանչի, որովհետև նրան շատ է սիրում։ Նա սուրբ մարդ է, և Աստված չի կամենում, որ նա այդպես տանջվի։ Քո հայրը տառապում .....
Եկե՛ք ինձ մոտ
22/05/2023

«Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ․11։28)։
Ինչպիսի՜ ներշնչող ձայն, ինչպիսի՜ քաղցր հրավեր, որ հնչում է դարերի խորքից՝ առանց կորցնելու իր վստահ շեշտադրությունը: Այդ հրավերը Փրկչի՝ այս աշխարհում ունեցած կարևորության արտահայտումն է, մի ամբողջ զոհողության, մարդասիրական անպարագրելի շնչի ու աստվածային գործնական սիրո ավետարանացումը:
Աշխարհը, սակայն, այնքա՜ն զբաղված է ինքն իրենով, որ դժվարությամբ .....
806611461126113173761116110610961086107