Սուրբ Զորավոր Աստվածածին Եկեղեցի | Սուրբ Զորավոր | Զորավոր | Աստվածածին | Suurb Zoravor | Zoravor Astvacacin Ekexeci



Գրքեր
Երանելի են իրական սգավորները
16/05/2018
Առաջին երանիին՝ «Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը»  հաջորդում է «Երանի սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն» երանին: Ո՞վ է սգավորը, որի մասին խոսում է լեռան Քարոզիչը: Նրա՞նք են արդյոք,  որոնք չեն մասնակցում աշխարհիկ ուրախությանը և հետևաբար լալիս են իրենց անձնական դժբախտությունը: Կամ հուսահատնե՞րը, որոնք կորցրել են սեր, բարիք: Կամ էլ նրա՞նք, որոնք հույսով ու քաջությամբ .....
Սաղմոս ԾԱ
15/05/2018
Ի կատարած իմաստության սաղմոս Դավթի: Այն ժամանակ, երբ Դովեկ Եդոմայեցին եկավ պատմեց Սավուղին, թե ահա Դավիթն Աքիմելիքի տանն է: Դովեկը, որ Եսավի որդիների՝ եդոմայեցիների մոտից էր եկել Սավուղի մոտ և թլփատվել էր և հաճոյացել նրա առաջ, մատնում է Դավթին՝ ասելով, թե նա եկել է Աքիմելիքի մոտ և նրանից հաց ու սուր վերցրել և հարցրել Տիրոջից: Սավուղը բարկանում է և Դովեկին հրամայում կոտորել երեք հարյուր հինգ քահանայի, այդ ժամանակ Դավիթը երգում է և ասում. 1. .....
Ուխտավորները հաղորդակից դարձան «Զորավոր» Ավետարանի օրհնությանը
14/05/2018
Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը: Իր հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանը նախկինում կոչվել է «Վիշապկենց»: 14-րդ դարից առ այսօր Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում, .....
Առանց գործերի հավատը մեռած է
14/05/2018
«Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակոբոս 2:26): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Ինչպես երեկ մեր եկեղեցում Երկրորդ Ծաղկազարդն էր, այնպես էլ այսօր, ըստ ավետարանական ընթերցվածքների, անիծված թզենու երկրորդ հիշատակության օրն է, ինչպես Մեծ պահքի Ավագ երկուշաբթի օրը: Այսօր նաև մեր եկեղեցում Սուրբ Մովսես Տաթևացու մահվան հիշատակության օրն է, այդ իսկ պատճառով Արարատյան .....
Երիտասարդ ուխտավորների ուսանելի ուղին
13/05/2018
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ աղոթելու և Տիրոջով հավատքն ամրացնելու և զորացնելու մեծ փափագով, տարվա մեջ բազմիցս է ուխտի ուղին ընտրում: Նրանց համար եկեղեցի տանող բոլոր ճանապարհները ուխտի ճանապարհներ են, այդ ճանապարհներով նրանք գնում են իրենց աղոթքն ու պաշտամունքը մատուցելու առ Աստված: Ուխտի ճանապարհները երիտասարդներին ուղղորդում են դեպի հավիտենականություն և դեպի լույս: Երիտասարդ ուխտավորը, .....
Համբարձման տոն. միախառնվել էր Երկնքի և երկրի ուրախությունը
13/05/2018
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը Հայ եկեղեցին նշում է տասը օր շարունակ, իսկ տասնօրյա տոնախմբության չորրորդ օրը նշում է Երկրորդ Ծաղկազարդի տոնը: Եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը Վերին Երուսաղեմ: Ինչպես հարությունից հետո Քրիստոս երկրի վրա մնաց քառասուն օր, որպեսզի մարդկանց մեջ հաստատի Իր հարության հավատը, այդպես էլ համբարձումից .....
Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանի քարոզը խոսված Երկրորդ Ծաղկազարդի տոնին
13/05/2018
Սիրելի բարեպաշտ հայորդիք. Այսօր խորհրդավոր տոն է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցում: Մի քանի օր առաջ մեծ շուքով տոնեցինք Հրաշափառ Ս. Համբարձումը: Համբարձման սքանչելի տոնին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Այս տոնն ըստ ավանդության կարգել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, և այն միայն Հայոց Եկեղեցին է տոնում: Եթե Բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը՝ հրեշտակների .....
Երկրորդ Ծաղկազարդ
13/05/2018
Հիսուս Քրիստոսի համբարձումից երեք օր հետո հանդիպող կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Այս օրը շատ նմանություններ ունի առաջին Ծաղկազարդին, քանի որ նույն պաշտամունքն են մատուցում և ընթերցում են առաջին Ծաղկազարդի Ավետարանները: Տոնախմբությունը հաստատվել է Ներսես Շնորհալու եղբայր՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կողմից և տոնում է միայն Հայ եկեղեցին: Երկրորդ Ծաղկազարդի տոնախմբության հիմքում ընկած է հետևյալ ավանդությունը: Ըստ որի՝ Գրիգոր .....
Անտեսանելի մեղքը
12/05/2018
Հոգևոր կյանքում փորձություններ շատ են լինում: Այնուամենայնիվ, այդ փորձությունների մեջ ամենից աննկատ և անտեսանելի, նույնքան էլ վտանգավոր, կամ հույժ վտանգավոր է հոգևոր մոլորությունը կամ այլ խոսքով` ծածուկ, աննկատելի հոգևոր հպարտությունը, որը թաքնված գործում է մարդու հոգում:  Հոգևոր մոլորությունը հոգևոր ճշմարիտ ուղենիշների կորուստն է: Այն Ադամի և Եվայի մեղքի կրկնություն է, երբ մարդ իր հոգու խորքում կարծում է, թե ինչ-որ հոգևոր մակարդակի .....
Նոր Խարբերդի մանկատանն անցկացվեց բժշկական խորհրդատվություն
11/05/2018
Մայիսի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին, որ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասներկու երեխաներ անցնեն էնդոկրինոլոգի խորհրդատվություն: Նշենք, որ մարտի 28-ին մանկատան Դաունի .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․