Գրքեր
Տիրոջը նմանվել ձգտողների ուղին
02/02/2022
Քրիստոնյայի համար երկրային կյանքը նախադուռն է հավիտենության, այն դեպի Երկնային Արքայություն տանող նեղ ուղի է, որը ոչ այլ ինչ է, քան սիրո և զոհողության ուղի: Այդ ուղով ընթացող քրիստոնյան ջանում է աճել սիրո մեջ՝ նմանվելով Աստծուն՝ որպես Նրա սիրելի զավակ: Զոհաբերվող սիրո մեծագույն օրինակը հանդիսացավ Քրիստոս. Նա սիրեց մեզ և մեզ փրկելու համար Ինքն Իրեն ընծայեց Աստծուն՝ որպես անուշահոտ ընծա և զոհ (Եփես. 5:2): Աստծուց հեռու կյանքը պատուհասել է մարդկանց .....
«Հոգուն տանք հոգևորը, իսկ մարմնին՝ մարմնավորը»
01/02/2022
Փարիսեցիներն ու դպիրները շարունակ որոգայթ էին լարում Հիսուսի շուրջը, խարդախորեն ցանկանում էին Նրան հանցանքի մեջ բռնել: Իրենք իրենց խստակրոն օրինապահ ու արդար ձևացնելով, եկան Հիսուսի մոտ և ցանկանում էին իմանալ Նրա կարծիքը կայսրին տրվող հարկերի մասին: Բացահայտ որոգայթ էր պատրաստվում: Եթե Հիսուս ասեր, որ հարկ է տուրք տալ, նշանակում է Նա թշնամի է Իսրայելին, եթե ոչ՝ Նրան կարելի է տանել Պիղատոսի առջև՝ որպես Հռոմի դեմ հրահրիչներից .....
Ամենակարևոր, ամենաառաջին ու ամենավերջին հարցը
31/01/2022
Արդյո՞ք կա մեկը, որ աշխարհիս երեսին գոնե մի փոքր ապրելով, չգիտի, թե ինչ է նշանակում հայտնվել փակուղում։ Այդ ո՞ւմ է, որ իրադրությունը, մարդիկ, առողջական վիճակը կամ երկրում ու աշխարհում կատարվող գործընթացները, իսկ ամենակարևորը՝ սեփական սխալները ոչ մի անգամ չեն հանգեցրել փակուղու։ Միգուցե և կան այդպիսիք, իհարկե, սակայն մեր մեծամասնությունը, վստահ եմ, մեկ անգամ չէ, որ հայտնվել է նման հանգամանքներում։ Եվ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ դա միշտ .....
Կրոնական սրբություններ
29/01/2022
Քրիստոնեությունը, հուդայիզմը և մուսուլմանությունը իրենց սրբությունների շարքում մեկ ընդհանուր սրբություն ունեն, որն է նախնիների գերեզմանները: Նույն բանը չենք կարող ասել բուդդիզմի մասին, որովհետև այդ կրոնի հետևորդները վառում են մեռածների մարմինները և մնացորդը ցանում օդի մեջ կամ կերակրում թռչուններին: Երբ մեկը վիրավորական խոսք է ասում Մուհամեդի մասին, մուսուլմաններն ահավոր զայրանում են, որովհետև դա սրբապղծություն է նրանց համար, քանի .....
Քրիստոս մեր Ընկերն է
28/01/2022
Քրիստոս նոր Կյանք է։ Քրիստոս ամեն ինչ է։ Նա ուրախություն է, Նա կյանք է, Նա լույս է, ճշմարիտ լույս, որն այնպես է անում, որ մարդ ուրախանում է, ձգտում է վեր, տեսնում է ամեն ինչ, տեսնում է բոլորին, ցավում է բոլորի համար, ուզում է, որպեսզի բոլորն Իր հետ միասին լինեն, և բոլորը՝ Քրիստոսի կողքին։ Երբ մենք որևէ իր կամ գանձ ենք գտնում, չենք ցանկանում դրա մասին որևէ տեղ խոսել։ Սակայն երբ քրիստոնյան գտնում է Քրիստոսին, երբ ճանաչում է Նրան, երբ Քրիստոս նրա .....
Աստծու և հայրենիքի հանդեպ սիրո դրսևորումները
26/01/2022
Մշտապես փոփոխվող աշխարհում մարդու կյանքի օրերն ու ժամերն էլ միանման չեն: Փոփոխական այս աշխարհում քրիստոնյան ջանում է հաստատուն մնալ Աստծու և մերձավորի հանդեպ սիրո մեջ, ջանում է իր սիրտը, միտքն ու կամքն ուղղել դեպի իր Արարիչը, իր Փրկիչը՝ հիշելով Տիրոջ այն խոսքերը, որ ասել է Պողոս առաքյալի շուրթերով. «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում», «Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, .....
Ամուր ընտանիքի ամուր հիմքը
25/01/2022
«Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև: Դրանք են՝ եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը, և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ» (Սիրաք 25:1-2)։ Աստվածահաճո և առաքինասեր ընտանիքների բազում օրինակների կարող ենք հանդիպել Սուրբ Գրքում. Ադամ և Եվա, Նոյի ընտանիքը, Աբրահամ և Սառա, Իսահակ և Ռեբեկա, Հակոբ և Ռաքել, Տուբի և Սառա, Զաքարիա և Եղիսաբեթ, Հովսեփ և Մարիամ, Կոռնելիոսի ընտանիքը, Պրիսկիղա և Ակյուղաս .....
Ընդունել պատասխանատվությունը կյանքիդ համար
24/01/2022
Աթանաս Սրբազանի զրույցը երիտասարդների հետ Լիմասոլում 2020 թ․ հունվարի 23-ին։ Այս տարի ձեզ հետ որոշեցինք ուշադրություն դարձնել այն կենսական հարցերին, որոնք հատկապես հուզում են ձեզ։ Ինձ ուղղված հարցերից մեկը հնչում է հետևյալ կերպ՝ արդյո՞ք Աստված է սահմանում այն մարդուն, որի հետ պետք է ընտանիք կազմենք։ Մենք բոլորս պետք է իմանանք, որ Տերը ոչինչ չի նախասահմանում մեր կյանքում։ Որովհետև եթե Նա նախասահմաներ մեր կյանքի իրադարձությունները, ապա .....
Շրջանցելով Եկեղեցին՝ շրջանցում ենք մեր փրկությունը
22/01/2022
Եկեղեցուց դուրս և առանց Եկեղեցու, ըստ Սուրբ Գրքի, անհնար է փրկվել, անհնար է նաև քրիստոնեական կյանք ունենալ: Միայն Եկեղեցում է, որ մարդիկ ապրելու, հոգևոր առումով աճելու և փրկվելու հնարավորություն ունեն՝ մարդու օրգանիզմի անդամների նման, որ չեն գործում մեկը մյուսից առանձին, այլ անխզելիորեն կապված են ողջ օրգանիզմի հետ: Հոգևոր կյանքը հնարավոր է միայն եկեղեցու հետ օրգանական կապով, այդ կապի խզվելուն պես անպատճառ սպառվում է նաև քրիստոնեական .....
Հրեա ժողովուրդը
21/01/2022
Քրիստոնեական աշխարհի մշակույթի հիմքում ընկած է ոչ թե հունական, հռոմեական կամ եգիպտական հսկա քաղաքակրթությունների հարուստ մշակույթը, այլ հրեական մշակույթը: Քրիստոնեական առաջին շրջանի աշխատությունները, մանրանկարները, հետագայում Վերածննդի շրջանի արվեստի հռչակավոր գործերը, եկեղեցիները զարդարող պերճաշուք նկարները առնչվում են ոչ թե հույն ժողովրդի փիլիսոփայությանը, հին եգիպտացիների զարմանալի և ակնածելի ձեռքբերումներին, հռոմեացիների .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․