Գրքեր
Եկեղեցու համայնքի աջակցությունը Արցախից բռնի տեղահանված ընտանիքին
20/10/2023
Մարդկային կյանքում անհնար է պատկերացնել մի բարի գործ, որը չի բխում սիրուց, և ընդհակառակը, չար արարք կամ միտք, որ չի բխում եսասիրությունից: Միայն սերն է, որ մտերմացնում, համախմբում և երջանկացնում է բոլորին՝ մարդկային բոլոր արարքներին ու հարաբերություններին հաղորդելով անկեղծություն, ջերմություն և կյանք։ Միայն սերն է, որ ստիպում է մարդուն «ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լաց լինել» (Հռոմ. 12:15) և դրանով կրկնապատկել ուրախություններն .....
«Արդար» և «մեղավոր» ամուսնական կյանքում
19/10/2023
Ես ուշադրություն եմ դարձրել այն փաստի վրա, որ որոշ հոգևորականներ այն ամուսիններին, որ խնդիրներ ունեն իրենց կանանց հետ` ասում են. «Համբերի՛ր, դա քո խաչն է: Ի՞նչ կարող ես անել: Այդպիսի համբերության համար Աստված քեզ կպարգևատրի»: Այնուհետև այդ նույն հոգևորականների մոտ նրանց կանայք են գնում, ում նրանք նորից նույն բանն են ասում. «Դիմացի՛ր, դիմացի՛ր, որպեսզի վարձք ունենաս Տիրոջից»: Այսինքն ամուսիններից յուրաքանչյուրն էլ կարող է մեղավոր .....
Ե՛Վ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ Ե՛Վ ՈՉ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԱՍՏԾՈՒՑ ՕՐՀՆՎԱԾ ԵՆ
18/10/2023
- Հա՛յր, ի՞նչ պետք է պատասխանել այն երիտասարդներին, որոնք հարցնում են, թե վանական կյանքն ավելի բա՞րձր է ամուսնական կյանքից: - Նախ պետք է նրանց հասկացնել, թե այս աշխարհում ո՛րն է մարդու առաքելությունը և ո՛րն է կյանքի իմաստը: Հետո նրանց բացատրել, որ Եկեղեցու կողմից սահմանված երկու ճանապարհներն էլ Աստծուց օրհնված են, որովհետև երկուսն էլ կարող են մարդկանց դրախտ առաջնորդել, եթե ապրեն Աստծու պատվիրանների համաձայն: Ենթադրենք երկու մարդ ճանապարհ .....
Ուխտավորները կրկին անգամ հաղորդ դարձան Ս. Անանիայի մասնատուփ-աջի զորությանը
17/10/2023
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հոկտեմբերի 17-ին տոնախմբեց Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակությունը: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ ժամը 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, երեկոյան Սուրբ Պատարագ մատուցվեց: Պատարագչի՝ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի .....
Սուրբ Անանիա առաքյալ
16/10/2023
Սուրբ Անանիա առաքյալը (եբր. חנניה, հուն. ανανίας, նշանակում է Աստծո ողորմություն, շնորհ, կամ մեկը, ում Աստված տվել է իր շնորհը) Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկն էր1: Սակայն բացի Քրիստոսին աշակերտ լինելուց նա նաև համարվում էր Պետրոս և Անդրեաս առաքյալների աշակերտն ու գործակիցը: Անանիա առաքյալի մասին առաջին անուղղակի հիշատակությանը հանդիպում ենք Ղուկասի Ավետարանի տասներորդ գլխում (Ղուկ. 10:1-24), երբ Քրիստոս իր առաքյալներին .....
«Զորավոր արանց» միության երկօրյա ուխտագնացությունը դեպի Տաթև
15/10/2023
Հոկտեմբերի 14-ին  Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մեկնեց երկօրյա ուխտագնացության Տաթևի վանական համալիր: Վաղ առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին .....
Հավատարիմ կինը
14/10/2023
- Հա՛յր, մի կին ինձնից խորհուրդ է հարցնում, թե ինչպես վարվի: Ամուսինը լքել է նրան, իր հետ տարել երեխային և կապվել է երկու ուրիշ կանանց հետ: - Ասա՛ նրան, որպեսզի որքան հնարավոր է համբերի, աղոթի և ամուսնուն բարությամբ վերաբերվի: Թող սպասի և ինքն առաջինը ամուսնալուծության համար չդիմի: Մի մարդ շատ վատ էր վարվում իր կնոջ հետ, ծեծում ու նեղացնում էր նրան, իսկ կինն այդ ամենին համբերությամբ ու բարությամբ էր վերաբերվում, մինչև որ չմահացավ համեմատաբար .....
Հերթական աջակցություն Արցախից բռնահանված ընտանիքին
13/10/2023
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հետևորդներին բազում պատվիրաններ է տվել, որոնք եկեղեցու հայրերի բացատրությամբ ուղղորդում են մարդկանց մեկը մյուսին սիրելու: Խոսքը զգացմունքային սիրո մասին չէ, այլ այն սիրո, հանուն որի Քրիստոս մարմնացավ, ապրեց, քարոզեց, ձերբակալվեց, չարչարվեց, խաչվեց, հարություն առավ, համբարձվեց երկինք և այժմ էլ լուսավորում է նրանց, ովքեր գալիս են դեպի Իրեն: Այս ամենի մեջ է զոհաբերվող սերը, երբ կարիքի մեջ գտնող մերձավորի բարիքը .....
Դատապարտված ննջեցյալները
12/10/2023
- Հա՛յր, երբ մարդ մահանում է, ապա միանգամից հասկանո՞ւմ է, թե ինչ վիճակում է գտնվում: - Այո, նա ուշքի է գալիս ու հարց տալիս իրեն. «Այս ի՞նչ եմ արել»: Բայց «ֆայդա յոխ»*, այսինքն այլևս օգուտ չկա այդ հարցը տալուց: Օրինակ՝ հարբեցողն սպանում է սեփական մորն ու ծիծաղում, երգեր է երգում, որովհետև չի հասկանում, թե ինչ է արել: Իսկ երբ գինովությունն անցնում է, նա սկսում է լաց լինել ու հարց տալ իրեն. «Այս ի՞նչ արեցի»: Նույնն էլ տեղի ունենում .....
Բարձրագույն արժեք, որին հավատարիմ է քրիստոնյան
11/10/2023
Քրիստոս Իր հետևորդներին փոխանցեց այն կարևոր գիտակցումը, որ մարդու ամենաբարձր որակն ու արժանապատվությունը տաղանդը, գիտելիքը, աշխատանքն ու ձեռքբերումները չեն, այլ մի այլ բան, առանց որի բոլոր արժեքներն ու ցանկացած գործունեություն արժեզրկվում են: Մարդկային անհատականության բարձրագույն արժեքը սերն է Աստծու և իր նմանի հանդեպ: Պողոս առաքյալը քրիստոնեական այս արժեքը նկարագրել է հրաշալի խոսքերով. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․