Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ
14/05/2022

Էր լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ։
Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ (Հովհաննես 1։9)։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.
Այսօր Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն է, ով իր հոգևոր սպասավորությունն է ժամանակին բերել նաև Սուրբ Անանիայի անապատում և մեծ ավանդ ու ներդրում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում։ Այսօր .....
Կինը քրիստոնեության մեջ
13/05/2022

Քրիստոնեությունը կնոջը վեր հանեց ավելի բարձր հեղինակության, ինչը չենք կարող տեսնել այլ կրոններում կամ մարդկային պատմության անցյալի մեջ: Որոշ կրոնների հետևող հասարակությունների մեջ կինը երկրորդական կամ երրորդական տեղում է, ինչպես օրինակ իսլամի կամ բուդդիզմի մեջ: Բուդդայականության մեջ նույնիսկ կնոջ նկատմամբ շեշտված թշնամական վերաբերմունք կա: Կինը տանջանքներով լի նյութական աշխարհի` սանսարայի մարմնացումն է: Դրա համար էլ բուդդայականությունը .....
Երբ հետաձգում ենք անհետաձգելին
12/05/2022

Յուրաքանչյուր ոք իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ իրեն կամ մեկ ուրիշին հարցրած կլինի՝ ո՞րն է մարդու գոյության իմաստը: Այս հարցին Սուրբ Գիրքը հստակ պատասխանում է. «Նա աշխարհի գոյությունից էլ առաջ ընտրել էր մեզ՝ Քրիստոսի միջոցով Իրեն պատկանելու համար, որպես սուրբ և անարատ ժողովուրդ, և իր սիրով մեզ նախասահմանել՝ Հիսուս Քրիստոսի ձեռքով Իր որդիները լինելու, որովհետև ա՛յդ էր Իր կամքը և ծրագիրը» (Եփես. 1:4): Սակայն Աստծու պատկերն ու նմանությունն .....
Աստված սեր է, այլ ոչ թե մեր կյանքի պարզ հանդիսատես
11/05/2022

- Աստված սեր է, այլ ոչ թե մեր կյանքի պարզ հանդիսատես։ Նա նախախնամում է մեզ ու հետաքրքրվում մեզանով որպես Հայր, ինչպիսին և է իրականում, սակայն նաև հարգում է մեր ազատությունը։ Նա չի ճնշում մեզ,- շեշտեց ծերը։- Մեր հույսն Աստծու նախախնամության վրա դնենք։
Իսկ եթե հավատում ենք, որ Աստված հետևում է մեզ, ապա համարձակություն ունենանք տրվելու Նրա սիրուն, և այնժամ Նրան մշտապես մեր կողքին կտեսնենք։ Չենք վախենա գայթելուց։
Ի՜նչ կատարյալ է մարդու .....
Ո՞ւր է եղբայրդ
10/05/2022

«Տերը հարցրեց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»» (Ծննդ․ 4․9)։
Սուրբ Գրքի առաջին գլուխներում ընթերցողի ուշադրությունը գրավում են հետևյալ երկու հարցումները, որոնք Աստված ուղղել է մարդուն.
«Ո՞ւր ես» (Ծննդ. 3.9),
«Ո՞ւր է եղբայրդ» (Ծննդ. 4.9):
Այս երկու հարցադրումներից է սկիզբ առել ողջ աշխարհի՝ ինչպես անհատական, այդպես էլ համայնական փրկությունը: Այս հարցումներն այսօր էլ Աստված ուղղում է մեզ նույնքան հանդիսավորությամբ՝ .....
Հոգու շահը
08/05/2022

Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի (Ղուկ․ 9։25)։
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Ամեն ինչ վաճառքի հանած ու դրանով իսկ ամեն բան արժեզրկած այս աշխարհում, որտեղ յուրաքանչյուրն իր շահն, իր օգուտն է փնտրում, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն ասես զգուշացնող նշան լինեն, որ հարկավոր է կանգ առնել ու լրջորեն մտածել իրական օգուտի ու արժեքավորի մասին։ Այս մի տողով Տեր Աստված մարդու հոգին հակադրում է ողջ աշխարհին, դնում է .....
Ընտանեկան խաղաղության բարեխոսները
07/05/2022

Երրորդ դարում ապրած, ազգությամբ ասորի եդեսացի քրիստոնյաներ են Գուրիասը, Սամունասը և Աբիբասը: Գուրիասը և Սամունասը քահանաներ էին, ովքեր ստիպվեցին Դիոկղետիանոս կայսեր կողմից հավատքը ուրանալ, բայց նրանք չուրացան քրիստոնեական հավատքը և դաժանաբար չարչարվեցին ու գլխատվեցին: Իսկ Աբիբասը Եդեսիայի Եկեղեցու սարկավագն էր: Լիկիանոս կայսրը հրամայեց նրան բանտարկել, բայց երբ նրան չգտան, բանտարկեցին Աբիբասի ազգականներին: Այդ ժամանակ Աբիբասն ինքը .....
Քրիստոնյան կոչված է հավատարիմ մնալու իր հավատի Զորագլխին՝ Քրիստոսին
06/05/2022

Ամեն ժամանակ՝ առավել ևս փորձությունների և դժվարությունների մեջ, Քրիստոսի հետևորդները կոչված են հավատարիմ մնալու իրենց հավատի Զորագլխին՝ Քրիստոսին և Նրա խոսքին: Այսինքն՝ կոչված են առաքինի կյանքով ապրելու, միմյանց թև ու թիկունք լինելու, սեր ու հոգատարություն ցուցաբերելու, նախ իրենց կյանքով օրինակ ծառայելու, քանի որ գործով վկայված խոսքն է արժանահավատ: Հավատի ճանապարհին Տերն Իր հետևորդներին մնայուն մխիթարություն, հաստատուն հույս է .....
5834583358325831583058295828582758261688