Երիտասարդներին
Աշխատանքի օրհնությունը
Ամեն մարդ, իր աղոթքով, իր (քրիստոնեական) կյանքով, պետք է սրբագործի իր աշխատանքը և ինքն էլ օրհնվի: Իսկ եթե աշխատավայրում ուրիշ մարդիկ են ենթարկվում նրան և նա պատասխանատվություն է կրում նրանց համար, ապա պետք է նաև հոգևոր կերպով նրանց օգնի: Եթե ինչ-որ մեկը ներքուստ բարի վիճակում է գտնվում, ապա իր աշխատանքը ևս օրհնվում է: Օրինակ՝ եթե պատանիները վարպետի մոտ են գնում, որպեսզի իր գործը նրանց սովորեցնի, ապա պետք է միաժամանակ օգնի նրանց հոգևոր կյանքով .....
Աշխատանքի հանդեպ սերը
- Հա՛յր, որոշ մարդիկ ինչո՞ւ են ձանձրանում աշխատանքի ժամանակ: - Միգուցե նրանք չե՞ն սիրում իրենց աշխատանքը: Կամ էլ միգուցե աշխատանքի ժամանակ անընդհատ միևնույն բանո՞վ են զբաղված: Հաճախ որոշ արտադրություններում, օրինակ՝ արտադրամասում, որ դռներ ու պատուհաններ է արտադրում, մի վարպետն առավոտից երեկո տախտակներ է իրար կպցնում, մյուսն անընդհատ ապակի է տեղադրում դրանց մեջ, երրորդն ամեն օր մածկում է դրանք: Այդ մարդիկ անընդհատ միևնույն միօրինակ գործողությունն .....
Մասնագիտության ընտրություն
- Հա՛յր, որոշ ծնողներ իրենց երեխաներին դրդում են այն նույն մասնագիտությունն ընտրել, ինչ իրենք ունեն և դա հաճախ բավականին համառորեն են անում: - Ո՛չ, նրանք ճիշտ չեն վարվում: Պետք չէ երեխաներին ճնշել, որպեսզի նրանք անեն այն, ինչ ծնողներն են կամենում, եթե դա երեխաների սրտով չէ: Ես մի պատանու էի ճանաչում, ով ցանկանում էր աստվածաբանության բաժինն ընդունվել և հոգևորական դառնալ: Սակայն նրա մայրը դեմ էր և պնդում էր, որպեսզի բժշկական համալսարան գնա: .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․