Գրքեր

Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հակոբոս 1.6-7
6. Բայց խնդրեսցէ ասէ՝ հաւատովք, և մի՛ երկմտիցէ: Միայն թե նա հավատով թող խնդրի և թող չերկմտի: Ամեն ինչում մեզ հավատք է պետք և ոչ միայն սոսկ հավատք, այլ մաքուր և ջերմեռանդ հավատք, որի օրինակը մեր Տերը ցույց տվեց՝ ասելով. «եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, այս լեռանը կասեք՝ տեղափոխվի՛ր այստեղից այնտեղ, և կտեղափոխվի. և որևէ բան ձեզ համար անհնարին չի լինի» (Մատթ. 17:19): Եվ նորից ասում է, թե ինչ էլ որ խնդրեք հավատքով և չերկմտեք, կտրվի ձեզ .....
Հակոբոս 1.5
1.5. Ապա թէ ոք ի ձէնջ իցէ նուազեալ յիմաստութենէ, խնդրեսցէ յԱստուծոյ, որ տայն ամենայնի առատապէս՝ և ո՛չ նախատէ. և տացի՛ նմա: Իսկ եթե ձեզնից մեկը իմաստությամբ թերի լինի, թո՛ղ խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի: Սրանով մատնանշում է մարդկային բնության տկարությունը, նաև խնդրել է հորդորում և Աստծո անսահման գթությունն է ցույց տալիս, որպեսզի, նայելով գայթակղվող և հեշտությամբ վնասվող բնությանը, ոչ ոք չհուսահատվի .....
Հակոբոս 1.2-4
2. Ամենայն ուրախութեան արժանի՛ համարիջիք, ե՛ղբարք, յորժամ ի պէս պէ՛ս փորձութեանց ի մէջ անկանիջիք: 3. Գիտասջի՛ք, զի հանդէս ձերոյ հաւատոցն յօրինեալ գործէ զհամբերութիւն: 4. Իսկ համբերութիւնն գո՛րծ կատարեալ ունիցի, զի իցէք ողջանդամք և կատարեալք, և ո՛չ ինչ իւիք նուազեալք: Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք. իմացե՛ք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը .....
Հակոբոս 1.1
1:1 Յակովբոս Աստուծոյ և Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ծառայ: Հակոբոսը՝ Աստծո և մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծառա: Հոգու բոլոր շնորհները նույն խորհուրդն ունեն, թեև Սուրբ Գրքում զանազան բառերով են արտահայտվում: Եվ քանի որ մեկն է ճշմարիտ ուղին և արքունական ճանապարհը, ապա պետք չէ ո՛չ աջ կամ ձախ շեղվել և ո՛չ էլ անմատչելի ճանապարհով գնալ, ո՛չ ուրիշների ուսմունքն ամենևին անտեսելով և ո՛չ էլ ամբողջովին նրանց հիմքի վրա կառուցելով մերը, ո՛չ դժվարըմբռնելի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․