13 Հունիս, Շբ
«Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի շուտ Ավետարանի առաջընթացին ծառայեց» (Փիլ. 1:12):
Առաքելաշավիղ Հայ Եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ,
Այսօր Հայ Եկեղեցու պատմության ամենանշանավոր օրերից մեկն է՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և վիրապում բանտարկվելու հիշատակությունը: Օրվա շարականները Աստծու երանելի այրին են նվիրված և նրա գովքն են երգում Երկնակալի գահի առջև. «Եկե՛ք այսօր սրբաբանենք սուրբ հայրապետ .....
«Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18:8):
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Այս հարցը Տեր Հիսուս Քրիստոս տալիս է «Անիրավ դատավորի և այրի կնոջ» առակը պատմելուց անմիջապես հետո: Նախքան առակը շարադրելը, Ղուկաս ավետարանիչը պարզաբանում է առակի իմաստը՝ ամեն ժամ պետք է աղոթել ու չձանձրանալ: Եվ վերջում Քրիստոս այս ասես զգուշացնող հարցադրումն անելով՝ ակնարկում է, որ դժվար թե հավատ գտնի այն չափով, այն .....
«Ինձ ցողի՛ր մշտիկով, որ սրբանամ,
Լվա՛, որ ես ձյունից ավելի սպիտակ լինեմ» (Սաղմ. 50. 9):
Մեծ պահքի Արևագալն իր հոգեշունչ երգերով նոր շունչ ու թարմություն է բերում մեր բարեպաշտական զգացումներին: Պարզ ու հոգեպարար բանաստեղծության միջոցով Շնորհալու քաղցրախոս քնարը դեպի աստվածային լույսն է բարձրացնում ամենքիս հոգիները, որոնք ձերբազատվում են երկրավոր ծանրությունից և ստորաքարշ հակումներից:
Երանի՜ թե հոգեկան հափշտակության այդ վերամբարձ .....
«Արարեք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան, զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս»։
«Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16։9)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր Մեծ պահքի չորրորդ կիրակին է, որ հայտնի է տնտեսի կիրակի անվամբ։ Անիրավ տնտեսի առակը, որ պատմում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, հուշում .....
«Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է» (Ղուկաս 15:7):
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթայում «Անառակի կիրակին է»: Այնպես չէ, որ միայն այսօրն է հիշատակվում և այսօրն է նվիրված «Անառակ որդու առակին»: Տարին տասներկու ամիս, երեք հարյուր վաթսունհինգ օր շարունակ եկեղեցին հիշեցնում է մարդկությանը անառակ որդու և անսահման գթասիրտ հոր առակը: .....
«Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա: ….մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու» (Եսայի 33:2):
Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս,
Այսուհետ, երբ եկեղեցու խորհրդանշական երկինքը՝ սուրբ Խորանը վարագուրված է Մեծ Պահքից մինչ Սուրբ Հարություն, և մենք զրկված ենք Սուրբ Պատարագի ընթացքին մարմնավոր աչքերով հետևելու հնարավորությունից, Տերը մեզ հրավիրում է մեկ այլ տաճար ևս՝ մեր սրտինը՝ այնտեղ .....
«Դու լուսաւոր առնես զճրագ իմ Տէր,
Աստուած իմ լոյս արա ինձ ի խաւարի»։
«Դու լույս ես տալիս իմ ճրագին, Տե՛ր,
Աստվա՛ծ իմ, լուսավորի՛ր ինձ խավարում» (Սաղմոս 17։29)։
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ.
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Տյառնընդառաջը և Բուն Բարեկենդանը, իսկ վաղվանից կսկսվի Մեծ պահքը։
Այսօր մենք եկել ենք Տիրոջն ընդառաջ։ Այսօր Տյառնընդառաջին լսում ենք ու հասկանում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի .....
«Նորասքանչ պսակակիր և սրբերի զորագլուխ,
Որ հոգուդ զորությամբ արիաբար մարտնչեցիր մահվան դեմ,
Ո՜վ դու Վարդան, քաջ նահատակ,
Որ վանեցիր թշնամուն և վարդագույն արյամբդ քո պսակեցիր Եկեղեցին» (Շարական)։
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօրվա քարոզս ուզում եմ մի պատմությամբ սկսել: Մի քաղաքում մի մարդ էր ապրում: Անհայտ հանգամանքներում ստացած վնասվածքներից այս խեղճը ոչ միայն հիշողությունն էր կորցրել, այլև այնպես էր խեղվել, որ բառացիորեն .....
«Հոգւո՛վ գնացեք և զցանկութիւն մարմնոյ մի՛ կատարեք»:
«Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք» (Գաղատացիներ 5:16):
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու.
Կյանքում ամենամեծ ուշադրության կարիք ունեցողը մեր հոգին է, որը յուրաքանչյուրիս հոգածության ներքո է: Յուրաքանչյուր մարդ իր խնդիրներն ու զբաղմունքներն ունի, սակայն մարդու հոգին նույնպես կարիք ունի իրենով զբաղվելու և իր սնունդն է պահանջում: Կյանքը մեզ տարբեր .....
«Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հավատաք նրան, ում նա ուղարկեց» (Հովհ. 6:28, 29):
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս,
Երբևէ մրջնաբույն տեսե՞լ եք: Տեսե՞լ եք, թե ինչպիսի եռուզեռ է տիրում այդ փոքրիկ միջատների կյանքում. անդադար շարժում է, անդադար ինչ-որ բան են տեղից տեղ տանում, անընդհատ կառուցում են, դուրս ու ներս անում: Թվում է, թե .....
«Մեծ են հաւատք քո, եղիցի քեզ՝ որպէս և կամիս»։
«Մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպես որ կամենում ես» (Մատթեոս 15։28)։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ.
Հովհաննեսի Ավետարանում ներկայացվում է, թե ինչպես ծովի վրայով քայլելով Իր աշակերտների մոտ է գալիս մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Աշակերտները զարմանում են, երբ տեսնում են Քրիստոսին ծովի վրա քայլելիս։ Մատթեոսի Ավետարանում Պետրոս առաքյալը խնդրում է Նրան, որ ինքն էլ քայլի։ Նա, փոխանակ .....
«Պատվիրանի գլխավորը սերն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից» (Ա Տիմ. 1:5):
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,
Սուրբ Պողոս առաքյալն այսօր մեզ մղում է խոսելու սիրուց: Կհամաձայնեք հավանաբար, եթե ասեմ, որ սերն ամենասքանչելի, ամենաջերմ ու ամենաապրեցնող զգացմունքն է, որ տրված է մարդուն: Թվում է, թե ամեն ինչ պարզ է ու հասկանալի, մենք ամեն ինչ գիտենք սիրո մասին. չէ՞ որ շատերս, ծնված օրվանից, շրջապատված ենք մեզ սիրող մարդկանցով, .....
«Աստուած զնա առաւել բարձրացոյց, և շնորհեաց նմա անուն՝ որ ի վեր է քան զամենայն անուն»։
«Աստված Նրան առավել բարձրացրեց և Նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն» (Փիլիպեցիներ 2։9)։
Սիրելի՛ քրիստոնյա հայորդիներ․
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը։ Հիսուսի ծննդից ութ օր հետո Մարիամն ու Հովսեփը տարան Նրան թլփատելու և անունը դրեցին Հիսուս Քրիստոս՝ Օծյալ .....
«Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով» (Ղուկ. 1:46, 47):
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այժմ գտնվում ենք Սուրբծննդյան և Հայտնության ութօրեքի օրհնաբեր շրջանում, երբ դեռ սրտումդ առկայծում է բեթղեհեմյան քարայրի ջերմությունը, հոգումդ վառ է մսուրում պառկած մանուկ Փրկչի լուսաշող պատկերը և ողջ էությունդ փառաբանություն է երգում Արարչիդ. «Հայր Աստծու Էության Ճառագայթ և Կերպարանք, Բա՛նդ Աստված, Քեզ բարեբանում ենք՝ .....
«Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ» (Իմաստ. Սողոմոնի 3։2, 3)։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ննջեցյալների հիշատակության օր է։ Դժբախտաբար, անցած տարում չափազանց շատ մարդկային կորուստներ ունեցանք, և թվում էր, թե 44 օր մեզ համար մեռելոց էր, որ դեռ շարունակվում .....