23 Հուլիս, Եշ
Բազում են մեզ ուսուցանվող վարդապետության օրինակները, որոնք Դավթի քահանայական սաղմոսների միջոցով ցույց են տալիս, որ ինքը՝ Դավիթը, զորացած էր Սուրբ Հոգով: Մարգարեն, իր կրքերի մասին մեզ պատմելով և իր առաքինասեր կյանքից օրինակներ բերելով, այդ առակավոր խոսքերի միջոցով մեզ հայտնապես ուսուցանում է համբերություն ունենալ, երբ, օրինակ, ասում է. «Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները» (Սղմ. Գ 2):
Երբեմն էլ սաղմոսերգուն Աստծու բարերարության հետ .....
Սողոմոն Իմաստունը ժամանակը բաժանում էր կենցաղային գործերի կատարման համար, և այդ գործերից յուրաքանչյուրի համար պատշաճ ժամանակ էր սահմանում՝ ասելով. «Ամեն բանի ժամանակը կա և ամեն գործ ունի իր ժամանակը՝ ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (հմմտ. Ժող. Գ 1): Ես էլ, փոքր-ինչ փոփոխության ենթարկելով Իմաստունի խոսքն ու ձեզ փրկաբեր ավետիսը քարոզելով՝ ա՛յն կասեմ, որ կա ժամանակ՝ մեռնելու և ժամանակ՝ ծնվելու:
Ի՞նչն է այս փոփոխված խոսքի տարբերությունն .....
Մեղուները մի այսպիսի օրենք ունեն, որ նրանցից ոչ ոք չի կարող փեթակից դուրս գալ, մինչև որ նրանց թռիչքի «թագավորը» չառաջնորդի իրենց: Իսկ ես, ահավասիկ, այժմ տեսնում եմ, որ Տիրոջ ժողովուրդը քաղաքից դուրս է ելել երկնային ծաղիկ վկային փնտրելու համար, որպեսզի վերջինս առաջնորդի իրեն: Ո՞վ էր, ուրեմն, այդ վկան, որ շատերի մեջ այս նախանձախնդրությունը շարժեց, ո՞վ էր, որ ձմեռային տխրությունը գարնանային հրճվանքի փոխակերպեց:
Արդ, այժմ ժողովրդի ողջ .....
Ինչպե՞ս կարող է մարտիրոսների հիշատակը տոնելը երբևէ բավական լինել մարտիրոսասեր մարդու համար, քանի որ, իսկապես, ամենքի կողմից զանազան պատիվների են արժանի Տիրոջը նվիրվածությամբ սպասավորած Նրա ծառաները: Եվ հայտնի է, որ քաջ ու արի վկաներին պատվելը՝ վերջիններիս ապրած դժնդակ ժամանակների նման մի ժամանակամիջոցում, հենց այդ վկաների հետ նմանության է բերում: Քանի որ երանելի է նա, ով ստուգապես կտոնախմբի վկաների հիշատակը, որովհետև այդկերպ ինքն էլ .....
Ամենքն, ովքեր կերակուրներ պատրաստելու սիրահարներ են, զանազան խորտիկներ պատրաստելիս՝ ակնահաճո տեսքից առավել այդ կերակուրների համն են կարևորում։ Այդպես և գորովագութ մայրը, երբ երկար ժամանակով հեռացած իր զավակների ընդունելությունն է կազմակերպում, ախորժելի և օգտակար կերակուրներ է ժողովում սեղանին, սակայն ո՛չ միայն կերակուրներով, այլև պատվական գանձերով է ուրախություն պատճառում նրանց, մանավանդ որ այդ գանձերը մայրն ամբարում է հենց իր .....
Այս եկեղեցում մեր հավաքվելու պատճառը երանելի Հուղիտա վկայի մասին քարոզ լսելն է, քանի որ օրեր առաջ խոստացել էի, իբրև մի հիշատակարան, պատմել ձեզ նրա՛ ճգնության մասին, ով, չնայած կանացի մարմնի մեջ լինելուն, մեծամեծ սխրանքներ և ամեն տեսակի հրաշքներ գործեց: Նրանք, ովքեր առիթ են ունեցել տեսնելու սրբուհուն և ովքեր ականատես են եղել նրա գործերին, ինձ հետ կվկայեն, որ Հուղիտան կանանց մեջ երանելի մեկն էր:
Դժվար է անգամ նրան կին կոչելը, քանի որ սրբուհու .....
Ունկնդրե՛նք առաքյալի այն խոսքերը, որոնց միջոցով նա խոսում է թեսաղոնիկեցիների հետ՝ ամենքին հիշեցնելով իրենց կյանքի օրերում Աստծուն աղոթելու անհրաժեշտության մասին: Առաքյալի՝ նրանց ուղղված ուսուցումը, որից թեսաղոնիկեցիները կարող էին օգուտ քաղել, հետևյալն էր, որ թեև ինչպես ամեն բան, այդպես էլ մարդկային կյանքը անցողիկ է, սակայն հարկ է «ամեն ժամ ուրախ լինել, անդադար աղոթել և ամեն ինչում գոհություն հայտնել» (հմմտ. Թսղ. Ե 16-18):
Արդ, թե ինչ .....
Մեզ հասավ այն գրությունը, որը «…Դիոդորոսից» խորագիրն ուներ, սակայն այդ գրությունը մեզ հասցնող պատգամաբերի խոսքը վայելչությամբ չէր զիջում քո խոսքին, Դիոդորո՛ս: Ինձ այնպես է թվում, թե այդ պատգամաբերը որևէ հրաշքով քո իսկ կերպարանքն էր առել՝ ունկնդիրներին իր խոսքերի մեջ հավաստիացնելու համար: Սակայն երբ նրան հարցրին, թե՝ եթե մեկի կինը մեռնի, այդ մեկը կարո՞ղ է իր կնոջ քրոջը կնության առնել, նա, թեպետ չդողաց ու չսոսկաց այդ հարցումից, սակայն, .....
Մեծ ուրախությամբ նկատեցի, որ քո կողմից ինձ մոտ ուղարկված բարի պատանիները իրենց հասակի թելադրանքից էլ ավելի բարեպաշտ էին ու երկյուղած՝ քո հանդեպ, ուստի և իմ վստահությունը մեծ է նրանց նկատմամբ, որոնք քո գիրն ինձ բերելով՝ կրկնապատկեցին իրենց հանդեպ տածած իմ սերը: Իսկ ահա արդեն երբ ընթերցեցի գրությունդ և այնտեղ ականատես եղա Եկեղեցու հանդեպ քո հոգածու վերաբերմունքին ու նամակումդ առկա աստվածային Գրքերից մեջբերումներին, գոհացա Տիրոջից .....
Բարսեղ. «Ես ունա՞կ եմ արդյոք պատմելու Որդու՝ նախքան աշխարհի լինելը ունեցած գոյության մասին»:
Գրիգոր. «Յուրաքանչյուր ոք անկարող է պատմել, քանի որ ամենքն էլ Հորից և Որդուց հետո են գոյություն առել, մինչդեռ նախքան աշխարհի լինելը Որդու գոյության մասին պատմելու համար անհրաժեշտ ու հարկավոր է, որ այդ պատմողը գոյություն ունենար Որդու լինելուց էլ առաջ, որպեսզի կարողանար պատմել Նրա ծնունդի մասին, որովհետև Ինքը՝ Հայրը, այդ մասին լռեց .....
Քրիստոսի յուրօրինակ, առաջին և միայն Իր Աստվածությանը բնորոշ Ծնունդը պատվե՛նք մեր լռությամբ և, մանավանդ, մեր մտքի խորհուրդներով չփորձե՛նք քննել այն բազմախույզ ջանքերով։ Չէ՞ որ Նրա Ծննդյան պահին ո՛չ ժամանակը, ո՛չ էլ հավիտենությունը «չխոսեցին», և ո՛չ էլ Բանի Ծննդյան կերպը իմացվեց։ Որևէ մեկը ո՛չ ականատես եղավ, և ո՛չ էլ այնժամ կար մեկը, որ հետո պատմեր մեզ այդ մասին, ուստի այժմ միտքն ինչպե՞ս կարող է դա երևակայել, կամ լեզուն ինչպե՞ս կարող .....
Ավետարանիչներից յուրաքանչյուրի ձայնն առավել հնչեղ է Հոգու այլ վարդապետություններից, քանի որ Տերը այդ վարդապետությունները մեզ հաղորդեց մարգարեների միջոցով, իսկ ահա Ավետարաններում Ի՛նքը՝ Տերն անձամբ խոսեց մեզ հետ։ Իսկ ավետարանական քարոզության մեջ էլ ամենից հնչեղը, որ բարբառում է որևէ լսելիքի համար դժվարըմբռնելի ու ամեն մտքից էլ ավելի վեր խոսքեր, Հովհաննեսն է՝ Որոտման որդին, որի ավետարանական գրվածքի նախաբանը քիչ առաջ ընթերցեցինք. «Ի .....
Աստծուն հանապազ հիշելը բարեպաշտություն է, և աստվածասեր հոգին երբևէ չի հագենում։ Սակայն Աստծու մասին խոսքով արտահայտվել փորձելը մեծ հանդգնություն է, բայց և, չնայած մեր մտքի անարժանությանը, պիտի ջանանք գոնե աղոտ խոսքով ի մի բերել մեր իմացածը։ Արդ, ինչպես որ մեր միտքն է քննվող խնդրի մեծության դեպքում ծանրաբեռնվում, նույնպես և՝ մտքից առավել, խոսքն է անզոր դառնում Աստծու մասին բարբառվելիս։ Ուստի արդյո՞ք ավելի նախընտրելի չէ լռությունը, քան .....
«Հավատացի, որով էլ խոսեցի, և հույժ խոնարհ եղա: Զարմանքիս մեջ ասացի. «Ամեն մարդ սուտ է»» (Սղմ. ՃԺԵ 1-2): Հավատն է, որ առաջնորդում է Աստծու խոսքերն ըմբռնելուն. հավատը, և ոչ թե՝ հրաշքը: Հավատը վեր է ամեն մի բնական օրենքից և մարդու հոգին բարձրացնում է դեպի Աստված: Այդ ա՛յն հավատն է, որը ո՛չ թե երկրաչափական երկարությամբ կամ լայնությամբ է որոշվում, այլ որը բնորոշվում է Սուրբ Հոգու զորությամբ լեցուն լինելով:
«Նազովրեցի Հիսուս Քրիստոսի .....
Վաղ ժամանելով քահանայական այս վկայատեղին և այս գիշերվա ժամին վկաների բարեխոսությամբ Աստծու հետ «հաշտվել» փորձելով՝ ժուժկալությամբ սպասե՛ք մինչև մեր խմբի մնացյալ անդամների՝ վաղը միջօրեին մեզ միանալը։ Արդ, ձեզ քնից ու հանգստից ավելի մեծ վարձ է վերապահված՝ սուրբ վկաների պատվին արժանանալն ու Աստծու ծառայությանը սպասավորելու կոչումը։
Իսկ ինչ վերաբերում է մեր այստեղ ժամանելուն, ապա մի՛ սրտնեղեք հեռավորությունից և ձեր ժամանակը զուր .....