Թեմատիկ Քարոզներ
Բարեգործություն
«…բայց լաւ է նախանձաւոր լինել ի բարիս յամենայն ժամ…» (Գաղ. 4:18) Աշխարհի թշվառությունները և ցավերը մեղմացնող բալասանը բարեգործությունն է: Եթե մարդու ներսում բարու հանդեպ նախանձախնդրության ձգտումը չլիներ` աշխարհը վշտի ու սգի իրական հովիտ պիտի դառնար: Ընդհանրապես ամեն մարդ ունի այնպիսի վայրկյաններ, երբ պաշտպան է կանգնում բարուն և ցանկանում է բարին մտածել և գործել: Կան այնպիսիք, որ բարի սիրտ ունեն, բայց իրենց լեզվի [պատճառով] այնպիսի .....
Սատանայից փորձվելը
«…Վարեցաւ Հիսուս յանապատ ի Հոգւոյն փորձուել ի սատանայէ» (Մտթ. 4:1): Հիսուսն իր մկրտությունից հետո, Սուրբ Հոգով լցված, հեռացավ Հորդանանի գեղեցիկ ափերից և նույն Հոգու ազդեցությամբ գնաց դեպի անապատ, և այնտեղ, ինչպես ժամանակին Մովսեսը Սինայի բարձունքին և Եղիան իր առանձնության մեջ, քառասուն օր ծոմ պահեց: Ինքը, որ Հորդանանի ափերն էր եկել ընդունելու համար Իր Աստվածային պաշտոնը, որպես գերագույն Քահանա, Նոր Ուխտի Թագավոր ու Մարգարե, պետք .....
Քրիստոսի ծնունդը
«Ստուգե՛ք վասն մանկան» (Մտթ. 2:8) Ծնվել էր Քրիստոս, Նրա աստղը փայլում էր երկնքում, մի աստղ, որը դեպի խաղաղություն, ճշմարտություն, արդարություն ու սրբություն է առաջնորդում, որը մարդկանց սրտերում սփռվող հաշտության և հաճության խորհրդանիշն է, մի աստղ, որը սառնամանիքի և խավարի մեջ կարող է ջերմ լույս և [տաք] հոսանք բխեցնել: Ի՜նչ հիանալի երևույթ. մյուս կողմից էլ հրեշտակներն իրենց հերթին իջնում և բարձրանում էին, երգում և բերկրում էին այն մանկան .....
Միայն Աստված է բարի
«Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված» (Ղուկ. 18:19)   Այն անհուն հոգին, որի խոհունությունն ու իմացականությունը չափ ու սահման չունի, որն ամեն ինչի մասին խորհում է և ամեն ինչի մեջ խորամուխ է լինում, որն առանց դույզն ինչ դժվարության ամեն տեղ ներկա է, որը իրենում պարունակում է այն գերագույն և վեհագույն կարողությունները և հատկությունները, որոնց երբեք չենք հանդիպում երկրային արարածների մոտ, անվանում ենք Աստված: Աստծո .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը ողորմածության և աղոթքի մասին
Դուք ամենքդ էլ գիտեք, որ սկզբից ևեթ ձեզ ուղղված իմ մխիթարական խրատը եղել է բարեգործություն անելու հորդորը, որպեսզի դուք բարեպաշտության սերմը ցանեք ու այդկերպ երկնային պտուղներ հավաքեք: Իմացե՛ք, որ ամենքդ պետք է մեծահարուստի տան դռան առջև ընկած Ղազարոսի՛ն նմանվեք, և ո՛չ թե խստասիրտ ու ագահ այն մեծահարուստին, որը ոչինչ չուներ՝ կարիքավորներին տալու համար (հմմտ. Ղուկ. ԺԶ 19-20): Ձեզ օգտակար կլինի նաև Տաբիթային նմանվելն ու նրա պես մեծամեծ ողորմածություններ .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառն այն մասին, որ Աստված չէ չարիքի պատճառը
Բազում են մեզ ուսուցանվող վարդապետության օրինակները, որոնք Դավթի քահանայական սաղմոսների միջոցով ցույց են տալիս, որ ինքը՝ Դավիթը, զորացած էր Սուրբ Հոգով: Մարգարեն, իր կրքերի մասին մեզ պատմելով և իր առաքինասեր կյանքից օրինակներ բերելով, այդ առակավոր խոսքերի միջոցով մեզ հայտնապես ուսուցանում է համբերություն ունենալ, երբ, օրինակ, ասում է. «Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները» (Սղմ. Գ 2): Երբեմն էլ սաղմոսերգուն Աստծու բարերարության հետ .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի հորդորական խոսքը մկրտության մասին
Սողոմոն Իմաստունը ժամանակը բաժանում էր կենցաղային գործերի կատարման համար, և այդ գործերից յուրաքանչյուրի համար պատշաճ ժամանակ էր սահմանում՝ ասելով. «Ամեն բանի ժամանակը կա և ամեն գործ ունի իր ժամանակը՝ ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (հմմտ. Ժող. Գ 1): Ես էլ, փոքր-ինչ փոփոխության ենթարկելով Իմաստունի խոսքն ու ձեզ փրկաբեր ավետիսը քարոզելով՝ ա՛յն կասեմ, որ կա ժամանակ՝ մեռնելու և ժամանակ՝ ծնվելու: Ի՞նչն է այս փոփոխված խոսքի տարբերությունն .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը Գորդիոս վկայի մասին
Մեղուները մի այսպիսի օրենք ունեն, որ նրանցից ոչ ոք չի կարող փեթակից դուրս գալ, մինչև որ նրանց թռիչքի «թագավորը» չառաջնորդի իրենց: Իսկ ես, ահավասիկ, այժմ տեսնում եմ, որ Տիրոջ ժողովուրդը քաղաքից դուրս է ելել երկնային ծաղիկ վկային փնտրելու համար, որպեսզի վերջինս առաջնորդի իրեն: Ո՞վ էր, ուրեմն, այդ վկան, որ շատերի մեջ այս նախանձախնդրությունը շարժեց, ո՞վ էր, որ ձմեռային տխրությունը գարնանային հրճվանքի փոխակերպեց: Արդ, այժմ ժողովրդի ողջ .....
Սուրբ Բարսեղ արքեպիսկոպոսի քարոզը Սեբաստիայի քառասուն սուրբ վկաների մասին
Ինչպե՞ս կարող է մարտիրոսների հիշատակը տոնելը երբևէ բավական լինել մարտիրոսասեր մարդու համար, քանի որ, իսկապես, ամենքի կողմից զանազան պատիվների են արժանի Տիրոջը նվիրվածությամբ սպասավորած Նրա ծառաները: Եվ հայտնի է, որ քաջ ու արի վկաներին պատվելը՝ վերջիններիս ապրած դժնդակ ժամանակների նման մի ժամանակամիջոցում, հենց այդ վկաների հետ նմանության է բերում: Քանի որ երանելի է նա, ով ստուգապես կտոնախմբի վկաների հիշատակը, որովհետև այդկերպ ինքն էլ .....
Երանելի Բարսեղ Կեսարացու ներբողը Քրիստոսի սուրբ նահատակ Ստեփանոսի մասին
Ամենքն, ովքեր կերակուրներ պատրաստելու սիրահարներ են, զանազան  խորտիկներ պատրաստելիս՝ ակնահաճո տեսքից առավել այդ կերակուրների համն են կարևորում։ Այդպես և գորովագութ մայրը, երբ երկար ժամանակով հեռացած իր զավակների ընդունելությունն է կազմակերպում, ախորժելի և օգտակար կերակուրներ է ժողովում սեղանին, սակայն ո՛չ միայն կերակուրներով, այլև պատվական գանձերով է ուրախություն պատճառում նրանց, մանավանդ որ այդ գանձերը մայրն ամբարում է հենց իր .....
Բարսեղ եպիսկոպոսի ճառը սրբուհի Հուղիտա վկայի և կրկին՝ գոհության մասին
Այս եկեղեցում մեր հավաքվելու պատճառը երանելի Հուղիտա վկայի մասին քարոզ լսելն է, քանի որ օրեր առաջ խոստացել էի, իբրև մի հիշատակարան, պատմել ձեզ նրա՛ ճգնության մասին, ով, չնայած կանացի մարմնի մեջ լինելուն, մեծամեծ սխրանքներ և ամեն տեսակի հրաշքներ գործեց: Նրանք, ովքեր առիթ են ունեցել տեսնելու սրբուհուն և ովքեր ականատես են եղել նրա գործերին, ինձ հետ կվկայեն, որ Հուղիտան կանանց մեջ երանելի մեկն էր: Դժվար է անգամ նրան կին կոչելը, քանի որ սրբուհու .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը գոհության մասին
Ունկնդրե՛նք առաքյալի այն խոսքերը, որոնց միջոցով նա խոսում է թեսաղոնիկեցիների հետ՝ ամենքին հիշեցնելով իրենց կյանքի օրերում Աստծուն աղոթելու անհրաժեշտության մասին: Առաքյալի՝ նրանց ուղղված ուսուցումը, որից թեսաղոնիկեցիները կարող էին օգուտ քաղել, հետևյալն էր, որ թեև ինչպես ամեն բան, այդպես էլ մարդկային կյանքը անցողիկ է, սակայն հարկ է «ամեն ժամ ուրախ լինել, անդադար աղոթել և ամեն ինչում գոհություն հայտնել» (հմմտ. Թսղ. Ե 16-18): Արդ, թե ինչ .....
Բարսեղ եպիսկոպոս Կեսարացու պատասխան նամակը Մեծն Դիոդորոս Անտիոքացի երեցին
Մեզ հասավ այն գրությունը, որը «…Դիոդորոսից» խորագիրն ուներ, սակայն այդ գրությունը մեզ հասցնող պատգամաբերի խոսքը վայելչությամբ չէր զիջում քո խոսքին, Դիոդորո՛ս: Ինձ այնպես է թվում, թե այդ պատգամաբերը որևէ հրաշքով քո իսկ կերպարանքն էր առել՝ ունկնդիրներին իր խոսքերի մեջ հավաստիացնելու համար: Սակայն երբ նրան հարցրին, թե՝ եթե մեկի կինը մեռնի, այդ մեկը կարո՞ղ է իր կնոջ քրոջը կնության առնել, նա, թեպետ չդողաց ու չսոսկաց այդ հարցումից, սակայն, .....
Բարսեղ եպիսկոպոսի պատասխան գրությունը՝ ուղղված Օպտիմոս եպիսկոպոսին
Մեծ ուրախությամբ նկատեցի, որ քո կողմից ինձ մոտ ուղարկված բարի պատանիները իրենց հասակի թելադրանքից էլ ավելի բարեպաշտ էին ու երկյուղած՝ քո հանդեպ, ուստի և իմ վստահությունը մեծ է նրանց նկատմամբ, որոնք քո գիրն ինձ բերելով՝ կրկնապատկեցին իրենց հանդեպ տածած իմ սերը: Իսկ ահա արդեն երբ  ընթերցեցի գրությունդ և այնտեղ ականատես եղա Եկեղեցու հանդեպ քո հոգածու վերաբերմունքին ու նամակումդ առկա աստվածային Գրքերից մեջբերումներին, գոհացա Տիրոջից .....
Բարսեղի և Գրիգորի տեսությունը ուղղափառ հավատքի մասին
Բարսեղ. «Ես ունա՞կ եմ արդյոք պատմելու Որդու՝ նախքան աշխարհի լինելը ունեցած գոյության մասին»: Գրիգոր. «Յուրաքանչյուր ոք անկարող է պատմել, քանի որ ամենքն էլ Հորից և Որդուց հետո են գոյություն առել, մինչդեռ նախքան աշխարհի լինելը Որդու գոյության մասին պատմելու համար անհրաժեշտ ու հարկավոր է, որ այդ պատմողը գոյություն ունենար Որդու լինելուց էլ առաջ, որպեսզի կարողանար պատմել Նրա ծնունդի մասին, որովհետև Ինքը՝ Հայրը, այդ մասին լռեց .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․