Գրքեր

Տոնացույց 2023

 

Եկեղեցական տոնացույցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալների հոգևոր կյանքի կարևոր ուղեցույցն է: Այն մեզ ամբողջ տարին օգնում է սիրով տոնելու և հիշելու Տերունական և մնացյալ բոլոր տոները, սրբերին, առաքյալներին, մարտիրոսներին, նահատակներին, ճգնավորներին և եկեղեցու հայրերին, որոնք մարդկանց համար ճանապարհ հարթեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի վարդապետությունը ըմբռնելու և ընդունելու համար:Եկեղեցական տոները քրիստոնյայի հոգևոր կյանքի անբաժան մասն են կազմում: Տոնացույցում ընդգրկված ամեն մի տոն հավատավորի համար առիթ է արտահայտելու իր հավատքը, աստվածճանաչողությունը և աստվածպաշտությունը: Տոները նաև կրոնական ջերմեռանդության և բարեպաշտության առիթ են ամեն մի քրիստոնյայի համար: Այդ օրերին յուրաքանչյուրը ուրախանում և փառաբանում է Աստծուն Նրա շնորհած մեծամեծ բարիքների համար:

 

Հիշատակելով քրիստոնեական եկեղեցու նվիրյալներին՝ մենք մեր կյանքի ընթացքում պարտավորվում ենք հետևել նրանց օրինակին, քանի որ նրանք իրենց կյանքն Աստծո պատվիրանների համաձայն և Հիսուս Քրիստոսի օրինակով ապրելու շնորհիվ դարձան կատարյալ տիպարներ:

Ի ՀԱՍԱՐԱԿ ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ 2023

Գիր տարւոյ (Տարեգիր) – Ճ

Եօթներեակ (Կիրակագիր– Ա

Վերադիր – 6

Իննեւտասներեակ (Ոսկեգիր) 10

Տանուտէր – ԵՐԿԱՒՈՐՔՆ
 

 Եկեղեցական տոներ Նոր տոմար Հին տոմար
 Տօն Սուրբ Ծննդեան և Աստուածայայտնութեան Հունվար 6 Հունվար 19
Տօն Անուանակոչութեան Հունվար 13 Հունվար 26
Տօն Ծննդեան Սուրբ Յովհաննու Կարապետին Հունվար 14 Հունվար 28
Բարեկենդան Առաջաւորաց Պահոց Հունվար 29 Փետրվար 5
Սուրբ Սարգիս Փետրվար 4 Փետրվար 11
Տեառնընդառաջ Փետրվար 14 Փետրվար 27
Տօն Սրբոց Ղևոնդեանց քահանայիցն Փետրվար 13  Փետրվար 29
Տօն Սրբոց Վարդանանց զօրավարացն Փետրվար 16 Փետրվար 23
Բուն Բարեկենդան  Փետրվար 19 Փետրվար 26
Սուրբ Գրիգոր Լուսաւորչի մուտն ի վիրապն Մարտ 25 Ապրիլ 1

Ծաղկազարդ 

Ապրիլ 2 Ապրիլ 9
Օր հիշատակի բռնադատված եկեղեցականաց Ապրիլ 6 Ապրիլ 19
Ավետումն Ս. Աստուածածնի Ապրիլ 7 Ապրիլ 20
Սուրբ Յարութիւն Ապրիլ 9 Ապրիլ 16
Հիշատակ սրբոց նահատակաց Ապրիլ 24 Մայիս 6
Տօն Երեւման Սուրբ Խաչի Մայիս 7 Մայիս 14
Համբարձումն Քրիստոսի Աստուծոյ մերոյ Մայիս 18 Մայիս 25
Հոգեգալուստ Մայիս 28 Հունիս 4
Բարեկենդան Եղիական պահոց Մայիս 28 Հունիս 4
Սրբոց կուսանացն Հռիփսիմեանց  Հունիս 5 Հունիս 12
Սրբոց կուսանացն Գայիանեանց  Հունիս 6 Հունիս 13
Տօն Սրբոցն Յովհաննու Կարապետին եւ Աթանագինեայ եպ. (Ս. Շողակաթ) Հունիս 8 Հունիս 15
Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի վիրապէն Հունիս 10 Հունիս 17
Տօն Կաթուղիկէ Սուրբ Էջմիածնի Հունիս 11 Հունիս 18
Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսաւորչի պահոց Հունիս 18 Հունիս 25
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ  Հունիս 24 Հուլիս 1
Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ Հունիս 29 Հուլիս 6
Բարեկենդան Վարդավառի պահոց Հուլիս 9 Հուլիս 16
Պայծառակերպութիւն (Վարդավառ) Հուլիս 16 Հուլիս 23
Բարեկենդան Սուրբ Աստվածածնի պահոց Օգոստոս 6 Օգոստոս 20
Տօն Շողակաթի Սուրբ Էջմիածնի  Օգոստոս 12 Օգոստոս 26
Վերափոխումն Սուրբ Աստուածածնի Օգոստոս 13 Օգոստոս 27
Տօն Ծննդեան Սրբուհւոյ Կուսին Մարիամու յԱննայէ Սեպտեմբեր 8 Սեպտեմբեր 21

Բարեկենդան Ս. Խաչի պահոց

Սեպտեմբեր 10 Սեպտեմբեր 17
Խաչվերաց Սեպտեմբեր 17 Սեպտեմբեր 24
Բարեկենդան Վարագայ Սրբոյ Խաչի Սեպտեմբեր 24 Հոկտեմբեր 1
Սուրբ Գէորգ Սեպտեմբեր 30 Հոկտեմբեր 7
Տօն Վարագայ Սրբոյ Խաչի Հոկտեմբեր 1 Հոկտեմբեր 8
Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց Հոկտեմբեր 14 Հոկտեմբեր 21
Գիւտ Սուրբ Խաչի  Հոկտեմբեր 29 Նոյեմբեր 5
Սրբոց հրեշտակապետացն՝ Գաբրիելի, Միքայէլի Նոյեմբեր 11 Նոյեմբեր 18
Բարեկենդան Յիսնակաց պահոց Նոյեմբեր 19 Դեկտեմբեր 3
Ընծայումն Սուրբ Աստուածածնի երից ամաց ի Տաճարն Նոյեմբեր 21 Դեկտեմբեր 4
Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս  Դեկտեմբեր 2 Դեկտեմբեր 16
Յղութիւն Սուրբ Աստուածածնի յԱննայէ Դեկտեմբեր 9 Դեկտեմբեր 22
Բարեկենդան Ս. Յակովբայ Դեկտեմբեր 10 Դեկտեմբեր 24
Սուրբ Յակոբ Մծբնայ հայրապետ Դեկտեմբեր 16 Դեկտեմբեր 30
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Հակովբայ Տեառնեղբայր առաքելոյն Դեկտեմբեր 23 Հունվար 6
Սուրբ Ստեփաննոս Դեկտեմբեր 25 Հունվար 8
Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի Դեկտեմբեր 26 Հունվար 9
Սրբոց որդւոցն Որոտման`Յակովբայ եւ Յովհաննու Դեկտեմբեր 28 Հունվար 11
Բարեկենդան Սուրբ Ծննդեան պահոցն Դեկտեմբեր 29 Հունվար 11

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․