Գրքեր

Ցանկալի խելագարություն

Սուրբ Ամմոն եպիսկոպոսի մասին պատմում են, որ մի կնոջ բերեցին նրա մոտ՝ դատաստանի, ով մեղադրվում էր շնության մեղքի մեջ (եպիսկոպոսն այն ժամանակ կատարում էր նաև դատավորի դերը): Դժբախտին նայելով՝ սուրբ եպիսկոպոսն ասաց.

- Դու հղիացել ես և ծննդաբերությունդ դժվար կլինի:

Այնուհետև իր ծառայողներին դառնալով՝ ասաց.

- Նրան տասը արշին կտոր տվեք: Եթե մահանա ծննդաբերության ժամանակ, ապա իրեն որպես պատանք կծառայի, իսկ եթե երեխան ծնվի, ապա նրա համար կօգտագործվի:

Եվ ազատ արձակեց կնոջն՝ առանց պատժելու ու ապաշխարության շրջան նշանակելու: Այդժամ, դատավարությանը ներկա գտնվող մի կույս, ով տենչում էր, որպեսզի այդ արատը պատժվեր՝ բացականչեց.

- Այս եպիսկոպոսը, հավանաբար, խելագար է:

Սուրբը պատասխանեց.

- Անապատում երկար տարիներ աղոթեցի լռության մեջ, որպեսզի ստանամ այդ խելագարությունը ու այժմ չեմ ցանկանում բաժանվել դրանից, աշխարհի ոչ մի իմաստությամբ չեմ փոխարինի այն:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

26.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․