Գրքեր

Ընտանիքներին
Դաստիարակության հետևանքները. երեխան կարող է դառնալ հրեշտակ կամ դև
Աշխարհում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական ու մշակութային փոփոխություններն ամենաանմիջական կերպով ազդում են մարդկային կյանքի տարբեր ոլորտների վրա: Ազգային դիմագիծը պահպանելու համար հարկավոր է զգուշորեն մոտենալ հոգևոր ու մշակութային ավանդույթներին, որոնց միջոցով հնարավոր է հասարակության մեջ կայունություն պահպանել և հաջող կերպով դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Հասարակությունների առջև ծառացած խնդիրներին խելացի լուծումներ են .....
«Երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը»
Եթե քրիստոնյան մկրտությամբ ազատվում է ադամական մեղքից, ապա ապաշխարությամբ՝ մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերից: Սակայն մինչ ապաշխարելը, անհրաժեշտ է, որ մարդն իր մեղքերը տեսնի, ինչն այնքան էլ հեշտ չէ, քանի որ եսասիրությունն ու ինքնարդարացումը խոչընդոտում են մեղքերը տեսնելուն: Մի անգամ մի ծերի հարցրին, թե իրենք կարո՞ղ են հրեշտակների տեսնել: Ծերը պատասխանեց՝ երանելի է նա, ով տեսնում է իր մեղքերը: Երբեմն մարդիկ մեղանչելիս փորձում են .....
«Մի՞թե ծնողներն իրենց որդիներին չարը կկամենան»
Մեր երկրի և մարդկային քաղաքակրթության ապագան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի ապագա սերունդը: Մարդկությանը Տիրոջ կողմից շնորհվել է առանձնահատուկ մի պարգև՝ ազատ ընտրության պարգևը, որն արարչագործության մեջ և ոչ մի արարած չունի: Այսինքն՝ մարդուն շնորհվել է բարին կամ չարը ընտրելու հնարավորություն, իսկ ճիշտ ընտրության պարագայում նաև աշխարհի պատմության ընթացքը փոխելու հնարավորություն: Ազատորեն ընտրելու փորձառությունը նախ ապրեցին մեր .....
«Ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք»
«Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծո Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33): Քրիստոս հորդորում է նախ խնդրել Երկնքի Արքայությունը, Նրա արդարությունը և ապա հոգալ երկրային գործերի մասին: Մարդու համար Երկնքի Արքայության փնտրումը, աստվածահաճո ապրելը և հոգու փրկության վերաբերյալ մտահոգությունն ամենակարևոր և էական մտահոգությունը պետք է լինի: Քրիստոնյան ձգտում է հավիտենական երանելի կյանքին .....
Օրհնեցե՛ք Տիրոջ անունը Տիրոջ տանը գտնվողներ
Աստվածապաշտ անձը, աշխարհի որ երկրում էլ բնակվի, կառուցում է աղոթքի իր տունը՝ Աստծո տաճարը, որի դեպի երկինք վերացող կամարները աղոթողի միտքը տեղափոխում են երկրից մի ուրիշ՝ բարձր, երկնային աշխարհ: Աստծո տաճարում աստվածապաշտը հոգևոր ծնունդով Երկնավոր Հոր որդեգրությունն է ընդունում, դառնում Քրիստոսի ժառանգակից և Սուրբ Հոգու տաճար, Սուրբ Հաղորդությամբ հաղորդվում է Քրիստոսի կենարար Մարմնին և Արյանը, Սուրբ Պսակի խորհրդով սիրո և հավատարմության .....
Աղանդներ
(Շարունակություն) Արդարացումներ և խաբեություն Առաքյալները Քրիստոսից ստացած լիազորությունները հոգևոր գործունեությամբ զբաղվելու և այդ առաքելության մեջ հաջողություն ունենալու շնորհն ու կարողությունները ձեռնադրությամբ փոխանցեցին իրենց հաջորդած հոգևորականներին: Եվ այսօր այդ ձեռնադրությամբ է եկեղեցականներին փոխանցվում Քրիստոսից տրված շնորհը: Հետևաբար, ձեռնադրությունը կարևոր է որևէ մեկի համար ճշմարտապես հոգևոր առաքելություն իրականացնելու .....
Խոնարհությունը փրկություն է
(Հոգևոր պայքարի մասին, մաս 3-րդ) Հայր Նիկոն Աթոսացին նշում է, որ սատանան չի վախենում ոչ մեր մտքից, ոչ էլ մեր գիտելիքներից: Նա դրանցից ավելին ունի: Նա չի վախենում նույնիսկ մեր առաքինություններից: Նա դրանցից ավելին ունի: Նա միայն մի առաքինություն չունի, և դա նրան սպանում է, իսկ մեզ՝ փրկում: Ի՞նչ առաքինություն է դա: Հայր Նիկոնը պատմում է՝ մի անգամ, ինչ-որ արդյունքի հասնելուն պես, հպարտորեն գնացի իմ ծերի մոտ: Նա, ինձ տեսնելով, անմիջապես հասկացավ, .....
Մեր միտքը պետք է լինի այնտեղ, որտեղ մեր մարմինն է
(Հոգևոր պայքարի մասին, մաս 2-րդ) Հայր Նիկոն Աթոսացին իր հոգևոր զրույցներում ասում է՝ եկեք խոսենք չար մտքերը չեզոքացնելու չորս եղանակների մասին: Դրանք կարող են մշակվել և համակարգվել: Ահա մի պարզ միջոց՝ վատ միտքը հենց սկզբից վանել, ետ մղել, մերժել: Մենք չպետք է թույլ տանք, որ չար միտքն արմատավորվի մեր մեջ: Հենց միտքը հայտնվում է, անմիջապես մերժում և հեռացնում ենք այն, եթե հստակ է, որ վատ միտք է: Այսպիսով, ենթադրենք՝ գիտեք, որ մարդասպան է եկել .....
Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին
(Հոգևոր պայքարի մասին, մաս 1-ին) Մեր ժամանակներում ապրող սրբակյաց հոգևոր հայրերից մեկը՝ Հայր Նիկոն Աթոսացին, իր հոգևոր զրույցների ժամանակ խոսում է հոգևոր պայքարի տարբեր դրվագների մասին, որոնք օգտակար են ամենօրյա հոգևոր կյանքի և փորձություններից զերծ լինելու համար: Ահա ներկայացնում ենք նրա զրույցներից որոշ հատվածներ: Նա ասում է, որ մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում: Քանի դեռ թթվածին ենք շնչում, կարող են հազարավոր մտքեր հայտնվել, .....
Եկեղեցին և դպրոցը միավորված են վեհագույն միությամբ
Դարեր ի վեր Հայոց աշխարհում ինչպես եկեղեցական, այնպես էլ արքունի և ազնվական գործիչները եկեղեցու լույսով են կրթվել՝ ազգի սյուները դառնալով: Ս. Գրիգոր Լուսավորչի ողջ տոհմը, Մամիկոնյան և այլ նախարարական տներ այդ ամենի վառ օրինակն են հանդիսանում: Հայոց պատմության էջերը վկայում են, որ Հայոց եկեղեցին հավասարապես կրթել է թե՛ իշխանին և թե՛ գեղջուկին՝ հանդիսանալով հայի ազգային ինքնության, բարոյական կյանքի ու ապագայի պահպանողը:   Փիլիսոփայական .....
«Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն իմ անվան պատճառով»
«Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել» (Մտթ. 5:11-12): Զարմանալի բան ենք տեսնում այստեղ. Ավետարանում Քրիստոս փոխում է մեր մտածելակերպը, երբ տրամաբանությունը հուշում է, որ եթե քեզ մեղադրում են, զրպարտում ու հալածում, ապա դու դժբախտ ես: Երբ քեզ այդքան սարսափելի .....
Ինչ է նշանակում ապրել «հանուն արդարության»
«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5:10): Արդարության մասին խոսելիս Քրիստոս նկատի չունի աշխարհիկ արդարությունը: Օրինակ՝ ահաբեկիչները գնացին ու սկսեցին Ամերիկան ռմբակոծել, ըստ աշխարհիկ արդարության՝ Ամերիկան էլ պետք է ահաբեկիչներին ռմբակոծի ի պատասխան: Եվ ասում են, որ դա է արդարությունը՝ դու ինձ խփեցիր, ես էլ քեզ կխփեմ: Քանի որ դու ինձ հետ անարդարացիորեն ես վարվել, ես էլ իրավունք .....
Մի՛ շտապեք դատել…
Որքա՜ն հաճախ ենք շտապում դատավճիռ կայացնել որևէ մեկի նկատմամբ, ընդ որում հպարտանալով, որ ինքներս այդպիսին չենք: Սակայն «մի՛ դատեք, որ չդատվեք»,- պատվիրեց Փրկիչը: Դատապարտումը մեղք է, և ինչպես յուրաքանչյուր մեղք՝ պատժելի, եթե մարդը չի զղջում: Ժամանակին ես բարետես աղջիկ էի, և ապագա սկեսուրս ինձ շատ հավանեց ու ծանոթացրեց ամուսնուս հետ: Պատերազմի ժամանակ դեռևս հղի լինելով, նա այրիացել էր և միայնակ մեծացրել որդուն: Հավատացյալ կին էր, .....
Եպիսկոպոսը
Գյուղում լուր տարածվեց, որ շուտով եպիսկոպոսն է ժամանելու: Որոշեցին մեծ պատվով ընդունել նրան: Հասավ երկար սպասված օրը: Սարկավագը երկաթուղային կայարան մեկնեց: Ժամանողները քիչ էին: Առաջին վագոնից հասարակ հագուստով մի ծերուկ իջավ: Սպասեց կառամատույցին, սակայն ոչ ոք չմոտեցավ նրան: Անցորդներից հարցրեց, թե ինչպես կարող է գյուղ հասնել ու գնաց ցույց տված ուղղությամբ: Արդեն կես ժամ քայլում էր, երբ ձիու սմբակների ձայն լսեց ետևից: Շրջվելով՝ տեսավ .....
Սոցիալական արդարությունը հոգևոր և աշխարհիկ ուղիներում
Մարդն արդարություն է պահանջում, նույնիսկ փոքրիկ երեխան, եթե նրա ձեռքից վերցնում ես կոնֆետը կամ խաղալիքը, սկսում է լացել՝ անարդարության զգացումն ունենալով, որովհետև արդարության ընկալումն արդեն իսկ առկա է նրա հոգում: Արդարություն հասկացության մասին խոսելիս կարող ենք հանդիպել տարբեր սահմանումների և բնութագրումների, որոնք մեծմասամբ համընկնում են միմյանց: Արդարություն ասելով՝ հասկանում են ճշմարտություն, իրավացիություն, օրինականություն, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․