Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի
17/04/2021

«Այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին» (Մատթ. 16:17):
«Պետք է ձեզ վերստին ծնվել» (Հովհ. 3:7):
«Դուք իբրև կենդանի վեմեր կառուցվում եք որպես հոգևոր տաճար» (Ա Պետրոս 2:5):
Մեր Եկեղեցու գեղեցիկ և խորհրդավոր կիրակիներից մեկն է սա: Ընդհանրական քրիստոնեական Եկեղեցու նկարագրի և իսկության մասին ուղղամիտ ու լայնախոհ ըմբռնումով ամենքս հրավիրվում ենք տոնելու և խորհրդածության առարկա դարձնելու այն հաստատության հիմնադրությունն ու բարգավաճումը, .....
«Հաշտվեցե՛ք Աստծու հետ»
16/04/2021

Սուրբ Գիրքը դարեդար ավետում է Աստծու խոսքը և մարդկանց առ Աստված հաշտության կոչում: Այդ կոչին բազմիցս հանդիպում ենք Պողոս առաքյալի նամակներում. «Ահա թե ինչու մենք Քրիստոսի պատգամավորներ ենք, այնպես որ մեր միջոցով կարծես Աստված Ինքն է խոսում ձեզ հետ, և աղաչում ենք ձեզ հանուն Քրիստոսի. հաշտվեցե՛ք Աստծու հետ» (Բ Կորնթ. 5:20): Զարմանք և հիացմունք է պատճառում սուրբգրային այս խոսքը. Աստված Ինքն է խնդրում, որ մարդիկ հաշտվեն Իր հետ, այնինչ նախ .....
Աստծու կամքը
15/04/2021

«Մի՞թե ես մեղավորի մահն եմ տենչում,- ասում է Տերը՝ Աստված,- և ոչ թե այն, որ նա չար ճանապարհից հետ դառնա ու ապրի» (Եզեկ. 18:23):
«Որովհետև Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը» (Ա Թես. 4:3):
Ո՞րն է Աստծու կամքը աշխարհում տեղի ունեցող աղետների ու ահավոր դեպքերի վերաբերյալ: Սա ամեն մի բարեպաշտ, խորհող քրիստոնյայի օրվա կարևոր հարցերից է: Աղետների ժամանակ մենք միշտ կամենում ենք իմանալ, թե որոնք են Աստծու ծրագրերը, նկատառումներն ու միջամտությունները, .....
Դավանանք և վարդապետություն
14/04/2021

Դավանանքի և վարդապետության սահմանումներն ու դրանց տարբերությունները մատչելիորեն բացատրում է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը: Դավանանքը վերաբերում է հավատքին և կրոնին, իսկ վարդապետությունը` աստվածաբանությանը: Դավանանքը ուսուցանում է Եկեղեցին, իսկ վարդապետությունն ուսուցանում են աստվածաբանական դպրոցները: Դավանությունը Եկեղեցու հեղինակությամբ զորացած ճշմարտություն է, վարդապետությունը դպրոցների հեղինակությամբ հաստատված կետ: Եկեղեցին .....
Աղոթք և սխրագործություն է անհրաժեշտ սիրտը մաքրելու համար
13/04/2021

- Հա՛յր, սիրտն ինչպե՞ս է մաքրվում:
- Խոնարհությամբ, անչարությամբ, անձնազոհությամբ, անշահախնդրությամբ, մտքերը խոստովանելով, սխրագործությամբ, աղոթքով և կարևորը՝ «Հիսուսի աղոթք»-ով է սիրտը մաքրվում: Աղոթքը սիրտն ազատում է ամեն տեսակի աղտոտությունից:
- Հա՛յր, իսկ սիրտը կարո՞ղ է միայն աղոթքով մաքրվել:
- Ոչ, միայն աղոթքով անհնար է մաքրել, եթե միաժամանակ խոնարհություն և համապատասխան սխրագործություն չլինի: Եթե աղոթում ես, սակայն չես ջանում .....
Ա Պետրոս 3:5-8
12/04/2021

5. Քանզի ա՛յսպէս երբեմն և կանայք որ յուսացեալ էին յԱստուած, զարդարէին զանձինս հնազանդե՛լ իւրեանց արանց։
Մի ժամանակ այսպե՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծո վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց մարդկանց:
6. Որ֊պէս և Սարրայ՝ զի հնազա՛նդ էր Աբրահամու. և տէ՛ր իւր կոչէր զնա. որոյ եղերուքն դուք որդի՛ք. բարեգո՛րծք էին, և ո՛չ կասկածէին՝ և ո՛չ ՚ի միոջէ ինչ երկիւղէ։
Այդպես էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում, .....
Կրկնազատկի քարոզ
11/04/2021

«Քրիստոս յարուցեալ է ի մեռելոց՝ առաջին պտուղն ննջեցելոց»։
«Մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կորնթացիներ 15։20)։
Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ.
Այսօր Կրկնազատիկ է։ Մենք՝ քրիստոնյաներս, տոնում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը և միմյանց ավետում. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Այս ուրախությունը ձևական և շինծու լինել չի կարող։ Հարության ավետիսն արտաբերողը .....
Հինանց շրջան. դու ծառա չես, այլ՝ որդի
10/04/2021

Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ Սբ. Զատկի տոնին նախորդում է ապաշխարության շրջանը՝ Մեծ պահքը իր յոթ կիրակիներով: Քրիստոնյան, անցնելով յոթ կիրակիների այդ շղթան, նախապատրաստվում է տոների տոնին՝ Սուրբ Զատկին:
Իսկ Սբ. Զատկից հետո քրիստոնյայի ուղին շարունակվելու է նորից յոթ կիրակիների մի այլ շղթայով, որ հայտնի են «Հինանց օրեր», «Հինունք» կամ «Գունագեղ կիրակիներ» անվանումներով: Այդ ժամանակահատվածը տևում է 50 .....
«Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք»
09/04/2021

Աստծու պատկերով և նմանությամբ արարված մարդը Աստծու շունչն է և արարչագործության պսակը (Ծննդ. 2:7): Արարիչը նրան կարգեց՝ իշխելու ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա (Ծննդ. 1:26): Ցավալի է, բայց մարդը ոչ միշտ է արտահայտում այն, ինչ իրեն շնորհվել է բնությամբ, այսինքն՝ ոչ միշտ է ապրում Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող անձին բնորոշ կերպով: Քրիստոնյան, որ փրկագնվել է Աստծու Որդու արյամբ, .....
Ա Պետրոս 3:1-4
08/04/2021

1․Սոյնպէս և կանայք հնազա՛նդ լինել արանց իւրեանց. զի եթէ իցեն նոքա ապստա՛մբք ՚ի բանէ անտի, յաղագս կանանց գնացից, և առանց բանին իսկ շահեսցին:
Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց, որպեսզի, եթե նրանք ապստամբեն էլ խոսքի դեմ, իրենց կանանց ընթացքին հետևեն և այդ բանի շնորհիվ առանց խոսքի իսկ շահված լինեն:
2․Դիտե՛լ երկիւղիւ զձեր պարկեշտ գնացս։
Նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկյուղածությամբ:
3․Որոց լինիցի՛ ո՛չ արտաքուստ .....
541454135412541154105409540861454065405