19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Քահանաներ
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (Հոգևոր հովիվ)
Ծնվել է  1977թ. Նոյեմբերի 28-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: 1984-1993թթ. սովորել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում: 1996-2002թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: 2001թ. դեկտեմբերի 25-ին՝  Ս. Ստեփաննոս նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ: 2002-2005թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրընկալը: 2004թ. .....
Տեր Վահան քահանա Առաքելյան
Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 3-ին, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում: 1983-1993թթ. սովորել է Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցում: 1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանում: 1996-2002թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 2001թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ձեռնադրվել է սարկավագ: 2002թ. հուլիսին ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ .....

Նախկինում ծառայած քահանաներ
Տեր Զգոն քահանա Աբրահամյան
Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 31-ին, Երևանում: 1980-1990թթ. սովորել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում: 1990-1995թթ. սովորել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Ֆինանսներ և վարկավորում» բաժնում: 1995-1996թթ. ծառայել է ՀՀ ազգային բանակում: 1997-1998թթ. աշխատել է ՀՀ Ֆինանսների նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչությունում: 1999-2001թթ. աշխատել է Հայփոստի աշխատանքի և վերահսկման վարչությունում:   2003-2005թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ .....
Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյան
Ծնվել է 1956թ. հուլիս 16-ին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: 1963-1971թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը: 1971-1975թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում: 1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1977-1979թթ. շարունակել է ուսումն ու ավարտել Էջմիածնի Հոգևոր ճեմարանը: 1978թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1982-1985թթ. սովորել է մերձմոսկովյան Զագորսկ քաղաքի Հոգևոր ակադեմիայում: 1991թ-ի .....
Տեր Զենոն քահանա Բարսեղյան
Ծնվել է 1975թ. դեկտեմբերի 17-ին, Երևան քաղաքում: 1981-1992թթ. սովորել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35  միջնակարգ դպրոցում: 1993-1998 թթ. սովորել է  Սևանի Վազգենյան դպրանոցում: 1998-1999 թթ. սովորել է  Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1999թ. մայիսի 23-ին՝ Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի ձեռնադրվել է սարկավագ: 2001թ. փետրվարի 20-ին ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 2001թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին .....
Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյան
Ծնվել է 1950թ. մայիսի 29-ին, Երևանում: 1957-1967թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1969-1972թթ. ծառայել է խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում: 1974-1979թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1979-1982թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1983թ. ձեռնադրվել է սարկավագ: 1984թ. ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1985թ. գործուղվել է Հնդկաստան և հոգևոր ծառայության անցել Կալկաթայի .....
Տեր Մյուռոն ավագ քահանա Ադամյան
Ծնվել է 1954թ., օգոստոսի 24-ին, Էջմիածին քաղաքում: 1961-1969թթ. ութնամյա կրթությունը ստացել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1969-1972թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1972-1974թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1975-1977թթ. սովորել է Էջմիածնի հեռակա միջնակարգ դպրոցում: 1979-1981թ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում: 1981թ. հոկտեմբերի 18-ին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Շաքարյանի, .....
Տեր Անուշավան քահանա Կոշեցյան
Ծնվել է 1973թ. հունիսի 9-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում: 1979-1989թթ. սովորել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: 1989-1991թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1991-1993թթ. սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում: 1993թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Տեր Անանիա եպիսկոպոս Աբաջյանի, ձեռնադրվել է սարկավագ և անցել հոգևոր ծառայության Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: 1996-1998թթ. ծառայել է Մուղնիի Ս. Գևորգ .....
Տեր Վարդան քահանա Գափոյան
Ծնվել է 1974թ. ապրիլի 23-ին, Արարատի մարզի Ավշար գյուղում: 1980-1990թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1991-1996թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում: 1996-1997թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1996թ. ձեռամբ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Գարեգին արք. Ներսիսյանի ձեռնադրվել է սարկավագ: 1997-1999թթ. որպես սարկավագ ծառայել է Մայրավանքում, ապա Արարատյան Հայրապետական թեմում, այնուհետև՝ Սևանի Վազգենյան .....
Տեր Սերովբե ավագ քահանա Պետրոսյան
Ծնվել է 1956թ. սեպտեմբերի 13-ին, Թբիլիսիում: 1963-1974թթ. սովորել է Երևանի Հովհ. Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցում: 1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում (Սվերդլովսկ քաղաքում): 1978-1981թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում: 1981-1983թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանում: 1984թ. օգոստոսի 4-ին, ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1984-1985թթ. ծառայել է Նորագավթի .....
Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյան
Ծնվել է 1964թ.-ի հունիսի 26-ին Էջմիածին քաղաքում: 1971-1981թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1981-1983թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985-1988թթ. շարունակել և ավարտել է Գևորգյան Հոգևոր ճեմարանը: 1988թ. մայիսի 1-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:  1989թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր Տաթևացու «Առակաց մեկնություն» .....
Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյան
Ծնվել է 1958թ. հունիսի 27-ին, Մասիսի շրջանի Ազատաշեն գյուղում: 1965-1972թթ. սովորել է գյուղի ութամյա դպրոցում: 1973-1977թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան: 1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1979-1980թթ. շարունակել է ուսումը և ավարտել ճեմարանը: 1980-1981թթ. ծառայել է Դոնի Ռոստովի Սուրբ Կարապետ եկեղեցում: 1981-1982թթ. ծառայել է Բաքվի Սուրբ Աստվածածին եկեղեցում: 1982թ. սեպտեմբերի 12-ին՝ Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Տեր Արսեն արք. .....
Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյան
Ծնվել է 1956թ. օգոստոսի 22-ին, Երևանում: 1962-1970թթ. սովորել է Երևանի թիվ 44 միջնակարգ դպրոցում: 1970-76թ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1974թ. ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 1977-1978թթ. ծառայել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցում: 1978թ. ծառայել է Բաքվի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: 1978-1982թթ. ծառայել է որպես գործավար Արարատյան Հայրապետական թեմում: 1982թ. ձեռամբ Տեր Արսեն արք. Բերբերյանի ձեռնադրվել .....
Տեր Հայկազուն քահանա Մկրտչյան
Ծնվել է 1957թ. նոյեմբերի 16-ին, Երևան քաղաքում: 1965-1975 թթ. սովորել է Երևանի թիվ 53 միջնակարգ դպրոցում: 1980-1985 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում: 1996-1998 թթ. ազատ ունկնդրի կարգավիճակով ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1997թ. օգոստոսի 15-ին ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպ. Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ: 1998թ. սեպտեմբերի 20-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց .....
Տեր Մամբրե ավագ քահանա Քեսաբյան
Ծնվել է 1953թ. սեպտեմբեր 3-ին, Էջմիածին քաղաքում: 1961-1968թթ. սովորել է Միկոյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: 1968-1972թթ. սովորել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում: 1972-1974թթ. զինվորական ծառայության է անցել Տյումեն քաղաքում: 1981թ.-ի դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոս նախավկայի տոնին, Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցում ձեռամբ թեմի առաջնորդակաան փոխանորդ Տ. Արսեն Արք. Բերբերյանի ձեռնադրվել է սարկավագ և ծառայել Արարատյան Հայրապետական թեմում: 1982թ. դեկտեմբերի .....
Տեր Աբրահամ ավագ քահանա Մարգարյան
Ծնվել է 1937թ. մարտի 10-ին Իրանի Սուլթանաբադ շրջանի Փարչեստան գյուղում: 1946 թ. ծնողների հետ գաղթել է Խորհրդային Հայաստան: 1955-1957 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1958-1962 թթ. որպես դպիր գործուղվել է Բաքու, ապա Կիրովաբադ և Արմավիր: 1962 թ. վերադարձել է Երևան աշխատել որպես շրջիկ կազմարար և որպես դպիր ծառայել Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցում: 1969 թ. մարտի 10-ին ձեռամբ Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի .....
Տեր Հովհաննես քհն. Կարապետյան
Ծնվել է 1920թ.-ի մայիսի 12-ին, Յոզկաթում, Թուրքիա: 1924թ.-ին ընտանիքով՝ հայրը, մայրը և երկու կրտսեր եղբայրները, բռնագաղթվել են Հալեպ, Սիրիա: Նախնական կրթությունը ստացել է Հալեպի հայ-կաթոլիկ վարժարանում: 1930-1935թթ. սովորել է Հալեպի Գյուլբենկյան վարժարանում: 1935-1936թթ. սովորել է Հայկազյան վարժարանում: 1936-1941թթ. սովորել է Երուսաղեմի հոգևոր ճեմարանում: 1941թ. ձեռնադրվել է սարկավագ: 1943թ. դուրս է եկել Երուսաղեմի հայոց վանքից և հաստատվել Հայֆայում, .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․