Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Տեսանկյուն
Մի անգամ փոքրիկ բիզնեսների տեր երկու գործարար պիտի մեկնեին մեկ ուրիշ քաղաք՝ պայմանագրեր ստորագրելու, որոնք նրանց թույլ կտային ավելացնել իրենց շահույթները: Օդանավակայանի ճանապարհին նրանք ավտովթարի ենթարկվեցին և ուշացան ինքնաթիռից, պայմանագրերը չկնքվեցին: Ինքնաթիռը, որով պիտի թռչեին, ավիավթարի ենթարկվեց, և բոլոր ուղևորները զոհվեցին: Գործարարները, որոշ ժամանակ հիվանդանոցում անցկացնելուց հետո, ապաքինվեցին և անցան իրենց առօրյա գործերին: .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Հայրերի մեջ կար մեկը՝ Ոնոփրիոս անունով` մեծ և առաքինի ճգնավոր, որ բազում ճգնություններից կոճղի պես էր դարձել: Ոմն թագավոր լսեց նրա համբավը և կանչեց  նրան, սակայն Ոնոփրիոսը չկամեցավ գնալ նրա մոտ` ասելով. «Եթե ինչք և հարստություն է խնդրում ինձնից, չունեմ, որ տամ նրան. եթե ուզում է սպանել, պատրաստ եմ մեռնելու Տիրոջ անվան համար, կտրի՛ր գլուխս և տա՛ր նրան. իսկ եթե խրատ է խնդրում, պատշաճ չէ, որ խրատատուն գնա խրատվողի մոտ, այլ թող ի՛նքը գա և օրհնություն  .....
Ընտրությունը քոնն է
- Ինչո՞ւ ես բարկանում ու վիրավորվում: Ավելի լավ չէ՞ հանդարտվել ու ներել,- հարցրեց ուսուցիչը: - Իսկ ինչո՞ւ պետք է ներեմ նրան, ախր նա…,- ուզում էր արդարանալ աշակերտը: - Ներիր, որ ընդհատում եմ,- ասաց ուսուցիչը,- թույլ տուր երկու հարց տալ, և այդժամ կպատասխանեմ քո բոլոր «ինչուներին»: Դու քեզ լա՞վ ես զգում, երբ բարկանում ու վիրավորվում ես: - Իհարկե ոչ,- պատասխանեց աշակերտը: - Ուրեմն ո՞ւմ ես լավություն անում, երբ բարեմտության, հանդարտության .....
Անընչության մասին
Ոմն ծեր աղոթքի ժամանակ մեծ տեսիլքներ էր տեսնում: Մի զորավար եկավ և նրան դահեկաններ տվեց, իսկ ծերը վերցրեց: Եվ երբ վերցրեց, չէր կարողանում այն նույն տեսիլքները տեսնել ու զարհուրեց: Քննեց իր խորհուրդները և ոչ մի պատճառ չգտավ: Ապա աղաչեց Աստծուն՝ հայտնել իրեն իսկությունը: Հրեշտակը նրան ասաց. «Քանի դեռ քեզ մոտ են դահեկանները, արժանի չես լինի տեսիլքներ տեսնելու, քանզի դահեկանների չափով դու էլ մաս ունես զորավարի չար գործերի մեջ: Եթե կամենում .....
Չար սոխը
Միշտ ժամանակս չի բավականացրել սեփական երեխաներով զբաղվելու համար: Աշխատանք, կարիերա, անձնական կյանք: Բայց երեխաներս ոչնչի կարիք չեն ունեցել, ես բավականաչափ միջոցներ ունեի բավարարելու նրանց շոկոլադա-համակարգչային կարիքները: Ես աչքերս փակում էի նրանց թերությունների վրա, իսկ նրանք ներում էին իմ ուշադրության բացակայությունը: Բայց մանկությունն անցավ, և հասավ պատանեկության դժվար ժամանակաշրջանը: Փոխադարձ մեղադրանքներ, իսկական զգացմունքներ: .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն ծեր ասաց. «Նմանվի՛ր անցորդ մարդու, որը թեկուզ և խոհանոցի հոտն առնում է, բայց չի ուտում և այդպիսով չի լուծարում իր պահքը. նույնպես և եթե տիղմի գարշահոտություն առնի` չի ցեխոտվի: Նույնպես և դու՝ եթե քեզ աղտեղի խորհուրդ այցելի, մի՛ հեշտացիր և մի՛ հապաղիր դրա մեջ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ամուսնանա՞լ, թե ոչ
Մի երիտասարդ գնաց իմաստունի մոտ և ասաց. - Ինձ քո խորհուրդն է անհրաժեշտ: Ինձ մի աղջիկ է դուր գալիս: Շատ եմ հավանում նրան: Եվ այժմ տանջվում եմ, քանի որ չգիտեմ ինչ անել՝ ամուսնանա՞լ, թե ոչ: - Մի՛ ամուսնացիր,- պատասխանեց ծերը: - Ինչո՞ւ,- զարմացավ երիտասարդը: - Եթե իսկապես ցանկանայիր ամուսնանալ, ապա չէիր հարցնի:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Սքանչելագործ հայրերի մասին
Մի անգամ հայր Բեսարիոնը պետք է անցներ Նեղոս գետը և աղոթքի կանգնեց, ապա սկսեց քայլել ջրի վրայով: Եվ ես ապշած ընկա նրա առաջ և ասացի.«Ինչպե՞ս էիր զգում քո ոտքերը, երբ գնում էիր ջրերի վրայով»: Եվ ծերն ասաց. «Մինչև կոճերս կարծում էի, թե ջուր է, իսկ ոտքերիցս ներքև՝ հաստատուն երկիր»: Դարձյալ` մինչ գնում էինք ծերերից մեկի մոտ, արևն արդեն մոտ էր մայր մտնելուն, և ծերն աղոթք անելով ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, թող արեգակը կանգնի իր տեղում, մինչև .....
Իրական սերը
Դուստրը մի անգամ մորը հարցրեց. - Մա՛մ, իսկ իրական սերն ինչպե՞ս տարբերել կեղծից: - Շատ պարզ,- պատասխանեց մայրը,- «… որովհետև սիրում եմ»՝ իսկական սեր է: «Սիրում եմ, որովհետև…»՝ կեղծ է:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի .....
Ընկերոջը սիրելու մասին
Հայր Թեոդորոսն ասաց. «Մինչ երիտասարդ էի և բնակվում էի անապատում, գնացի հացատուն, որ ինձ համար հաց թխեմ և այնտեղ գտա մի եղբոր, որ իր համար հաց էր թխում և իրեն օգնող մեկը չուներ: Իսկ ես իմը թողեցի և օգնեցի եղբորը, և երբ ավարտեցի, եկավ մեկ այլ եղբայր, նրան ևս օգնեցի և թխեցի նրա հացը, և դարձյալ եկավ երրորդը, նույնը արեցի և նրա համար: Յուրաքանչյուրին օգնում էի, ով գալիս էր, և թխեցի վաթսուն փուռ, վերջում թխեցի իմ երկու փուռը և գնացի»:   «Սուրբ .....
Աստծո արդարամտությունը
Մի դեպք է պատահել սիրիական հայտնի Սուրբ Աստվածածնի Ծննդյան Սայդնայա կանացի մենաստանում: Այնտեղ սովորույթ կա, ըստ որի՝ մարդիկ, ի նշան ուխտի, իրենց հասակի մոմեր են նվիրաբերում: Մի անգամ ժամերգության ժամանակ մի մարդ նման մոմ բերեց և միանձնուհուն խնդրեց վերցնել այն: Երբ նա տվեց այդ մոմն ու եկեղեցու աստիճաններով իջնում էր, հանկարծ սրտի նոպա ունեցավ և տեղում ընկավ: Միանձնուհիները մի քանի անգամ փորձեցին վառել այդ մոմը, սակայն ոչինչ չէր ստացվում .....
Անհիշաչարության մասին
Հայր Պիմենի եղբայր Պայեսիոսը սիրալիր բարեկամություն էր պահպանում մեկի հետ՝ իր խցից դուրս, իսկ հայր Պիմենը չգիտեր և ոչ էլ կամենում էր այդ: Եվ վեր կացավ գնաց հայր Ամոնի մոտ ու ասաց նրան. «Իմ եղբայր Պայեսիոսը սիրալիր մտերմություն ունի մեկի հետ, և ես հանգիստ չեմ գտնում»: Ասաց նրան հայր Ամոնան. «Պիմե՛ն, մի՞թե դեռ կենդանի ես. գնա՛ նստիր քո սենյակում և մտքումդ դիր,  թե` երեք տարի է` գերեզմանում եմ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Ուշադրությունը ճիշտ կենտրոնացնելու մասին
Երիտասարդը մոտեցավ քահանային և ասաց. - Ես այլևս եկեղեցի չեմ գալու: - Ինչո՞ւ,- հարցրեց քահանան: - Տեսա, թե ինչպես է քույրերից մեկը մյուսի մասին վատը խոսում, բոլոր հավատացյալներն իրենց հեռախոսներին են նայում պատարագի ժամանակ, և դա դեռ այնքանն է, ինչ հասցրեցի նկատել… Քահանան ասաց. - Լավ, բայց նախքան հեռանալդ, լավություն արա՝ մի լիքը բաժակ ջուր վերցրու և երեք անգամ պտտվիր եկեղեցում՝ հատակին ոչ մի կաթիլ չթափելով: Դրանից հետո հեռացիր եկեղեցուց, .....
Խոնարհության մասին
Մենակյացների մեջ մի սքանչելի այր կար, որի անունն էր Ամոնիոս: Սա հանդարտաբարո էր և հաստատահավատ: Երբ սա Աթանասի հետ Հռոմում էր, քաղաքում ոչ մի արժանավայել բան չէր տեսնում, բացի Պողոսի և Պետրոսի մատուռից: Այս Ամոնիոսին կամեցան բռնի տանել եպիսկոպոսության, սակայն փախչելով` կտրեց իր աջ ականջը, որպեսզի այպանելի մարմնի շնորհիվ խույս տա ձեռնադրումից: Որոշ ժամանակ անց փախավ Եվագրիոսը, ում Ալեքսանդրիայի եպիսկոպոս Թեոփիլոսը եպիսկոպոս էր ձեռնադրել, .....
Հարբեցող վանականը
Սուրբ լեռան վրա մի վանական էր ապրում: Նա ամեն օր խմում էր և ուխտավորների հետ վիճաբանության պատճառ դառնում: Երբ նա մեռավ, մի խումբ հավատացյալներ հայր Պաիսիոսի մոտ շտապեցին՝ ուրախ լուրը հայտնելու, որ վերջապես խնդիրը լուծվել է: Հայր Պաիսիոսը պատասխանեց, որ գիտի վանականի մահվան մասին և տեսել է, թե ինչպես է հրեշտակների գունդը եկել նրա հոգին տանելու: Ուխտավորները տարակուսեցին և դժգոհություն հայտնեցին: Նրանցից մեկը խնդրեց, որ ծերը հստակեցնի, թե .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․