Գրքեր

Ամենամեծ չարիքը հուսահատությունն է

Մեկ այլ մենակյաց գետում տեսավ լողացող մի կնոջ և պառկեց նրա հետ, իսկ երբ վերադառնում էր իր խրճիթը, նրան շրջապատեցին դևերն ու ասացին. «Այդ ո՞ւր ես գնում. փրկության հույս չկա քեզ համար, գոնե մի՛ զրկիր քեզ այս աշխարհի վայելքներից և գնա՛ աշխարհ»: Եվ երբ ելավ գնալու, դարձյալ միտք արեց և ասաց. «Որտեղի՞ց եկաք, դիվակա՛ն խորհուրդներ, եկաք, որ նեղեք և հուսահատեցնե՞ք ինձ: Ի՞նչ մեղք եմ գործել, բնավ չեմ մեղանչել և չգիտեմ էլ, թե ինչ եք ասում»: Եվ վերստին մտնելով իր խուցը` սկսեց ճգնել առաջվա պես անհոգ և նույն եռանդով: Եվ Աստված տեսիլքով մի ծերի հայտնեց, թե այսինչ եղբայրը անկումից հետո հաղթեց դևերին: Երբ ծերը տեսիլքից սթափվեց, գնաց այն եղբոր մոտ և ասաց. «Ինչպե՞ս ես, որդյա՛կ»: Եղբայրն ասաց. «Լավ եմ, հա՛յր»: Ծերն ասաց. «Աստված հայտնեց ինձ, որդյա՛կ, որ դու ընկնելով՝ հաղթեցիր դևերին»: Այնժամ եղբայրը պատմեց նրան այն ամենը, ինչ պատահել էր իր հետ: Եվ ծերն ասաց նրան. «Հավատա՛ ինձ, եղբա՛յր, քո իմաստնալից դատողությամբ դու խորտակեցիր թշնամու զորությունը, քանզի ամենամեծ չարիքը հուսահատությունն է, իսկ հավատով Տեր Աստծուն ապավինելը՝ փրկում է ամեն տեսակի մեղքերից և ազատում թշնամու որոգայթներից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

23.06.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․