Գրքեր

Առ Աստված սիրո ուղեցույց

- Հա՛յր, ինչպե՞ս սիրենք Քրիստոսին։

- Մեր սերը Քրիստոսի հանդեպ, որդյա՛կ, պետք է ծնվի հետևալ կերպ․ մեր մեջ եղած ամեն ինչ ուղղում ենք Աստծուն ընդառաջ և կանչում Նրան․․․

Սակայն տեսնելով բնությունը, ծառերը, բույսերը, ծաղիկները, թռչուններին, մեղուներին, ծովը, ձկներին, աստղերը, լուսինը, արևը և Նրա բազում այլ սքանչելի արարածներին, մեր միտքն ուղղում ենք Աստծուն, և նրանց միջոցով փառաբանելով Նրան, փորձում ենք գիտակցել, թե դրանք որքան զարմանահրաշ են և ջանում ենք սիրել դրանց։

Երբ դա հաջողվում է մեզ, այդժամ սերը բարձրանում է մինչև մեր Արարիչն ու այդժամ ճշմարտապես սիրում ենք Նրան։ Այդկերպ արարվածի հանդեպ սերն անհրաժեշտ աստիճան է դառնում, բայց Քրիստոսի սերը ձեռք բերելու ճանապարհին ավելի կարևոր փուլ է մերձավորի հանդեպ սերը։

Ուստի մենք պետք է այցելենք հիվանդանոցներ, բանտեր, մանկատներ, ծերանոցներ և այլն՝ միայն ու միայն այդ միակ նպատակը ունենանալով։

Այդժամ մեր սերն անկեղծ կլինի․․․

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

02.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․