29 Դեկտեմբեր, Հիսնակի Զ Կիրակի
Երբ Ադամը դրախտում թմրեց, նրա կողից շինվեց Եվան, ու աշխարհը լցվեց բազում մարդկանցով (Ծննդ. 2.21-22): Նույն կերպ էլ Քրիստոս թմրեց խաչի վրա, և Նրա կողից արյուն և ջուր բխեց (Հովհ. 19.34): Քրիստոսի կողից բխած արյունն ու ջուրը խորհրդանշում են հաղորդությունն ու մկրտությունը: Դրանցով հաստատվեց Եկեղեցին, որով բազում մարդիկ փրկության են արժանանում: Այս ընկալումով նաև վերացական գաղափարի պես չի հնչում այն, որ մարդկությունը փրկվեց Քրիստոսի արյամբ: Փրկության վերջնակետը մարդու աստվածացումն է, ինչպես ասում է Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին. «Աստծո Որդին մարդ դարձավ, որպեսզի մարդու որդիները Աստծո որդիներ դառնան»:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից