Աստվածաշունչը և աղանդները

Այժմ էլ ձեր մեջ կա­րող են լի­նել սուտ ու­սու­ցիչ­ներ, ո­րոնք, սպրդեց­նե­լով կորս­տա­բեր հերձ­ված­ներ են ներ­մու­ծե­լու և, ու­րա­նա­լով Տի­րո­ջը, որ ի­րենց գնեց, ի­րենց վրա ա­րա­գա­հաս կո­րուստ են բե­րե­լու (Բ ­Պետ. Բ 1)։

Մենք նույն­պես ա­մե­նից ա­ռաջ սկսում ենք բո­լոր բա­րիք­նե­րի գլխից` հա­վա­տից, և այն լսող­նե­րիդ ենք ներ­կա­յաց­նում` ոչ թե նոր բան ա­վե­լաց­նե­լով, այլ ա­ռաք­յալ­նե­րի, մար­գա­րե­նե­րի, սուրբ հայ­րե­րի հիմ­քի վրա հա­մա­ռոտ խոս­քով կա­ռու­ցե­լով, որ­պես­զի որևէ մե­կը չշեղ­վի ճշմար­տությու­նից` ա­նուս տգետ­նե­րի խոս­քե­րն ունկնդրելով, ո­րոնք ոչ թե ուղ­ղա­փառ Ե­կե­ղե­ցու վարդապետության հա­մա­ձայն են, այլ Աստ­վա­ծաշուն­չ Մատյանից դուրս բա­ներ են և դե­պի կոր­ծա­նում են ա­ռաջ­նոր­դում լսող­նե­րին (ս. Ներ­սես Շնոր­հա­լի):

Խմենք Աստ­ծու խոս­քի կա­թը Աստվածաշունչ Մատյանի ստինք­նե­րից... Եվ կրթենք մեր մտքի քիմ­քը Աստվածաշունչ Մատյանի գի­տությամբ, որ­պես­զի մեզ և մեր ըն­կեր­նե­րին փրկենք հերձ­վա­ծող­նե­րի հրա­պու­րանք­նե­րից... Աստվածաշունչ Մատյանի գի­տությամբ քննենք այլա­ղանդ­նե­րի բազ­մա­թիվ վարդապետու­թյուն­ները և տես­նենք, թե նրանց դա­վա­նած վարդապետությունը ընդ­հան­րա­կան ա­ռա­քե­լա­կան Ե­կե­ղե­ցո՞ւնն է... Իսկ մենք մի­միայն սուրբգ­րա­յին վար­դա­պե­տու­թյամբ այս ա­մե­նը պա­հենք, այլև Աստ­ծուն ա­ղո­թենք (Սար­գիս Շնոր­հա­լի):

Մենք, երբ հերձ­վա­ծող­նե­րի* դեմ ենք մարտն­չում, այս­տե­ղից Սուրբ Գրքից ենք սպա­ռա­զին­վում: Պո­ղոս ա­ռաք­յա­լը ա­սում է. «Աստ­ծու շնչով գրված ա­մեն գիրք օգ­տա­կար է ու­սուց­ման, հան­դի­մա­նության...»: Պետք է ստու­գությամբ քննել ա­մեն ինչ, քան­զի Աստ­վա­ծա­շունչ Գրքե­րի խոս­քե­րը հոգևոր զեն­քեր են... Չգի­տե՞ք, որ Գրքե­րը միայն ա­ռա­ջին մարդ­կանց հա­մար չգրվե­ցին, այլև` մեզ հա­մար: Չե՞ք լսել Պո­ղո­սի խոս­քը. «Բայց որ­պես խրատ գրվեց մեզ հա­մար, մեզ, ո­րոնց հա­մար հա­սել է հա­վիտ­յան­նե­րի վախ­ճա­նը» (Ա Կորնթ. Ժ 11), կամ` «որ­պես­զի համ­բե­րությամբ և Գրքե­րի պարգևած մխի­թա­րությամբ հույսն ըն­դու­նենք» (Հռոմ. ԺԵ 4): Այ­սու­հետև փու­թանք ստու­գությամբ քննել Գրքե­րը, քան­զի չենք կա­րող մեր փրկությա­նը հաս­նել, ե­թե հա­րա­ժամ չզբաղ­վենք Գրքե­րի ըն­թեր­ցա­նությամբ, ու­ղիղ ա­վան­դությամբ և ստույգ վար­քով (ս. Հով­հան­նես Ոս­կե­բե­րան):

Պետք է և պատ­շաճ է, որ ա­մե­նաանն­շան բանն իսկ ա­ռանց սուրբգ­րա­յին վկա­յության չլի­նի: ... Արդ, ինձ էլ` այս ա­սո­ղիս, հենց այն­պես մի՛ հա­վա­տա, ե­թե այդ բա­նը Սուրբ Գրքից ցույց չտամ, ո­րով­հետև մեր այս հա­վա­տի վկա­յությու­նը ոչ թե բա­նի­մա­ցությու­նից է, այլ Սուրբ Գրքի հան­դի­մա­նությու­նից (ս. Կյու­րեղ Ե­րու­սա­ղե­մա­ցի):

 Պետք է քննել, խոր­հել և կա­տա­րել այն, ինչ աստ­վա­ծա­հա­ճո է` Սուրբ Գրքի ճշմա­րիտ վկա­յությամբ, և չզբաղ­վել բազ­մա­խույզ խնդիր­նե­րով, ո­րոնք հե­ռաց­նում են սուրբ հա­վա­տից (ս. Գրի­գոր Լու­սա­վո­րիչ):

Ուսանելով և լսելով ստացիր հավատը և պահիր միայն այն հավատը, որ ուսուցանված է սուրբ Եկեղեցուց և հաստատված բոլոր Սուրբ Գրքերով: Արդ, որովհետև ոչ բոլորը կարող են կարդալ Սուրբ Գիրքը. ոմանք` տգիտության, ոմանք էլ` իրենց ներսի տգիտությունը խափանել չջանալու պատճառով: Եվ որպեսզի հոգիները չկործանվեն, հակիրճ կարգադրությամբ ամփո­փե­ցինք հավատի ուսուցումը: Փութալով կամե­նում եմ ավելին ուսուցանել` սրտերի մեջ մեծ ուշադրություն արձանագրելով: Զգուշացե՛ք` դրա մեջ կանխապես հաստատվելով... ամո՛ւր պահեք սա` որպես պաշար դարձնելով ձեր կյանքի ընթացքում, և սրանից բացի այլ բան չընդունեք: Նույնիսկ եթե մենք, մեր խոսքերը փոխելով, հակառակը ուսուցանենք, կամ թե մի թշնամի հրեշտակ, լուսո կերպարանք առնելով, կամենա խաբել ձեզ. «Եթե մենք կամ երկնքից իջած հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մեզնից ստացաք, նզովյա՛լ լինի» (Գաղ. Ա, 8-9): Եվ նախ նույն խոսքերի վրա ամրանալով` պահի՛ր մտքումդ հավատի հա­մար, սակայն իր ժամանակին այդ խոսքերի ապացույցը սպասիր Սուրբ Գրքից ստանալ: Քանզի հավատի հաստատությունը դրվեց ոչ թե այնպես, ինչպես հաճո է մարդկանց, այլ ամբողջ Գրքից ամենահարմար խոսքերը հավաքված լինելով` ամբողջանում են հավատի հաստատության մեկ վարդապետության մեջ (ս. Կյուրեղ Երուսաղեմցի):

 

* Ե­թե նախ­կի­նում ա­ղանդ­նե­րի գա­ղա­փա­րա­կան ա­ռանց­քը կազ­մում էր սուրբգ­րա­յին այս կամ այն գա­ղա­փա­րի թյուր մեկ­նութ­յու­նը` հա­կա­ռակ Ե­կե­ղե­ցու ուղ­ղա­փառ դա­վա­նան­քի և­ ա­վան­դութ­յան, ա­պա այ­սօր ա­ղանդ­նե­րը որ­դեգ­րել են նոր` չլսված հան­դուգն գոր­ծե­լա­կերպ: Ի տար­բե­րութ­յուն մեր սա­հակ-մես­րոպ­յան և­ առ­հա­սա­րակ բո­լոր հին ա­վան­դա­կան թարգ­մա­նութ­յուն­նե­րի` բնագ­րի լեզ­վին և­ ո­գուն հա­րա­զատ մնա­լու հիմ­նա­րար սկզբուն­քի, նրանք խմբագ­րում են Աստ­վա­ծա­շունչն ըստ ի­րենց դա­վա­նան­քի` ան­ճա­նա­չե­լիո­րեն ա­ղա­վա­ղե­լով Սուրբ Գրքի խո­րագ­րերն ու սրբա­զան բնագ­րե­րը: Այս­պես, Ե­հո­վա­յի վկա­նե­րի Սուրբ Գրքի «Նոր աշ­խարհ» թարգ­մա­նութ­յու­նը Հին և ­Նոր Կտա­կա­րան­նե­րի փո­խա­րեն գոր­ծա­ծել է հա­մա­պա­տաս­խա­նա­բար «եբ­րա­յա­կան գրութ­յուն­ներ» և «ք­րիս­տո­նեա­կան հու­նա­կան գրութ­յուն­ներ»: Մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի և ­Սուրբ Հո­գու Աստ­վա­ծութ­յու­նը փաս­տող վկա­յութ­յուն­նե­րը կա­մա­յա­կա­նո­րեն նեն­գա­փոխ­վել են, ան­հե­տա­ցել են դժոխք և դ­րախտ հաս­կա­ցութ­յուն­նե­րը. մահ­վա­նից հե­տո, ըստ նրանց, հո­գին մեռ­նում է, և­ այլն: Ս. Մա­յիլ­յանն իր «Ժա­մա­նա­կա­կից ա­ղանդ­նե­րը Հա­յաս­տա­նում» գրքում այս թարգ­մա­նութ­յան առն­չութ­յամբ գրում է. «Ըստ էութ­յան` Ս. Գիրք չէ և ­կապ չու­նի Սուրբ Գրքի հետ այն ա­ռու­մով, ինչ­պես ըն­կա­լում են այդ քրիս­տոն­յա­նե­րը: «ՆԱ» թարգ­մա­նութ­յու­նը ոչ թե Աստ­ծու խոսքն է մարդ­կութ­յա­նը, այլ` Կա­ռա­վա­րութ­յան ղե­կա­վար մարմ­նի հրա­հանգ­նե­րը մարդ­կութ­յա­նը»:

Առ­հա­սա­րակ պետք է խստա­գույնս զգու­շա­նալ ա­ղանդ­նե­րի և ­մաս­նա­վոր հրա­տա­րակ­չութ­յուն­նե­րի («Գե­դեոն», «Կե­նաց խոսք», «Կե­նաց ջուր», «Կեն­դա­նի հոսք» և­ այլն) բո­լոր հրա­տա­րա­կութ­յուն­նե­րից և ­կար­դալ միայն մայր Ե­կե­ղե­ցու հրա­տա­րա­կած Աստ­վա­ծա­շունչ Մատ­յա­նը` լի­նի այն գրա­բար թե աշ­խար­հա­բար, իսկ ռու­սե­րեն` միայն Ռուս Ուղ­ղա­փառ Ե­կե­ղե­ցու սի­նո­դա­կան հրա­տա­րա­կութ­յուն­նե­րը:

Նշենք նաև, որ բո­ղո­քա­կան­նե­րի հրա­տա­րա­կած Սուրբ Գրքի ցան­կում բա­ցա­կա­յում են ի­նը երկ­րոր­դա­կա­նոն գրքե­րը:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

15.05.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․