Գրքեր

Աս­տու­ծո գո­յու­թյան հա­վաս­տի­քը մարդ­կու­թյան կրոննե­րով

Որ­քան հին է մարդ­կու­թյունը, այն­քան հին է Աս­տու­ծո գո­յու­թյան հայտ­նու­թյունը նո­րա մեջ. մարդ­կու­թյան հետ ա­ճել է և նո­րա գի­տու­թյունը, ըստ ո­րում, և այդ գի­տու­թյան ա­ռա­ջին զբաղ­մուն­քը նույնիսկ այդ հայտ­նու­թյունն է ե­ղել: Աս­տված է Աս­տված-ա­հա այն հայտ­նու­թյունը, որ հնչում է մարդ­կու­թյան մեջ, և ա­մե­նայն կրոնում կա այդ ճշմար­տու­թյան որևիցե հիմ­քը, ո­րով մար­դիկ կա­րող էին ըն­դու­նակ դառ­նալ Աս­տու­ծուն գտնե­լու: Այդ հայտ­նու­թյունը ավանդ­վում էր որդ­վոց որ­դի, և ավանդ­վածն էլ ներ­քին հիմ­քե­րով ամ­րա­նում էր, մնում ու հա­րա­տևում յուր զար­գաց­ման մեջ: Հե­տևա­բար թե՛ այդ հայտ­նու­թյան հա­ռաջաց­րած հավատ­քը և թե՛ այդ հայտ­նու­թյան հե­տևանք­նե­րի ու­սում­նա­սի­րե­լու ձգտում­նե­րը տա­լիս են մեզ Աս­տու­ծո գո­յու­թյան ա­պա­ցու­ցու­թյան ար­տա­քին կող­մը: Նա­խըն­թաց հիմ­նա­կան բա­ցատ­րու­թյունից հետո հարկ է հառաջա­նում այս ար­տա­քին կող­մի վրա մի ա­ռան­ձին ու­շադ­րու­թյուն դարձ­նել և այդ եր­կու կե­տե­րը ամ­փոփ ներ­կա­յաց­նել: Ըստ ո­րում, թող­նել հավատքն ու նո­րա բո­վան­դա­կու­թյունը մի­միայն սրտի զգա­ցո­ղու­թյան, խորթ հա­մա­րե­լով մար­դու բա­նա­կա­նու­թյունից, այդ նշա­նա­կում է ընկ­նել այն միա­կող­մա­նի ուղ­ղու­թյան մեջ, որ հայտ­նի է խորհր­դա­կա­նու­թյուն (միս­տի­կա­կա­նու­թյուն) ա­նու­նով: Ընդ­հա­կա­ռակն, ա­նու­շա­դիր թող­նել սրտի զգա­ցո­ղու­թյունը և մի­միայն բա­նա­կա­նու­թյան, մտքի վե­րա­ցա­կան ու ձևա­կան մտա­ծո­ղու­թյան նյութ դարձ­նել հավատ­քի էու­թյունն ու հիմ­քե­րը, այդ էլ նշա­նա­կում է գլո­րվել մի այլ միա­կող­մա­նիու­թյան մեջ, որ հայտ­նի է բա­նա­պաշ­տու­թյուն ա­նու­նով: Մեկ միա­կող­մա­նիու­թյունը ընկղ­մում է մար­դուն զգաց­մուն­քի, իսկ մյու­սը` ձևա­կան չոր ու ցա­մաք մտա­ծո­ղու­թյան աշ­խար­հը: Ուս­տի մեր դավա­նա­բա­նա­կան ըն­թաց­քը, խույս տա­լով եր­կու միա­կող­մա­նիու­թյունիցն էլ, հա­րա­կցում է մար­դու ներ­քին ի­մա­ցու­թյանց նաև ար­տա­քի­նի ու­սում­նա­սի­րու­թյունը: «Ե­կե­ղեց­ւոյ Աս­տու­ծոյ գործ այն է, զար­տա­քինսն ի­րօք ճշմար­տու­թեան (այ­սինքն` ի­րա­կա­նի ու­սում­նա­սի­րու­թյամբ) ա­ռանց Գրոց յան­դի­մա­նել, եւ զկար­ծեալսն ներ­քինս եւ ոչ ճշմար­տեալս` գրովք սրբովք յան­դի­մա­նել» (Եզ­նիկ, էջ 111):

Կրոնը ավե­լի հին է, քան թե մարդ­կա­յին պատ­մու­թյունը, այ­սինքն` մարդ­կու­թյան հայտ­նի չէ մի որևիցե անկ­րոն ժա­մա­նակ: Ե­ղել են գիտ­նա­կան­ներ, ո­րոնք այժ­մյան ա­մե­նա­հե­տին ժո­ղո­վուրդ­նե­րի կյանքն ևս ու­սում­նա­սի­րել են և գտել են, որ դո­քա ոչ միայն կրոնա­կան հա­յացք­նե­րից զուրկ չեն, այլ մին­չև ան­գամ դո­ցա նիստուկացն ու հո­գևոր հարս­տու­թյունք ո­րոշ քա­ղա­քակր­թու­թյան մնա­ցորդ­ներն են անկ­ման շրջա­նում: Բուն մտքով վայ­րե­նի ժո­ղո­վուրդ չկա մեր աշ­խար­հում: Ան­կյալ ժո­ղո­վուրդ­նե­րին այդ­պես ա­նվա­նե­ցին ան­խե­լա­հաս ճա­նա­պար­հորդ­նե­րը, ո­րոնց տե­ղե­կու­թյուն­նե­րը մո­լո­րեց­րին նաև գիտ­նա­կան­նե­րից ո­մանց, կար­ծել տա­լով, որ իբր թե վայ­րե­նի ժո­ղո­վուրդ­նե­րը կրոն չու­նին. սա­կայն այդ անս­տույգ հիմ­քե­րի վրա վաթ­սու­նա­կան թվե­րին կա­ռու­ցված ան­հաստատ եզ­րա­կա­ցու­թյունք ցնդվե­ցան նո­րա­նոր գիտ­նա­կան­նե­րի վե­րաստու­գու­թյամբ: Այժմ արդեն ճշտված է, որ այդ­պես վայ­րե­նի կո­չված ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ կան կրոնա­կան ու բա­րո­յա­կան բարձր գա­ղա­փար­ներ: Աշ­խար­հա­ծո­վի կղզի­նե­րում ապ­րում են քա­ղա­քակր­թված ժո­ղո­վուրդ­ներ: Երկ­նավոր Աս­տու­ծո ա­նունն իսկ հայտ­նի է Ափ­րի­կեի բուն ժո­ղո­վուրդ­նե­րից շա­տե­րի մեջ: Եվ ինչ­պես որ Կի­կե­րոն, Սե­նե­կա և այլ հե­թա­նոս փի­լի­սո­փա­նե­րը ա­սում էին, թե կրոնը միայն մար­դուն տար­բե­րում է ա­նա­սու­նից, չկա մարդ ա­ռանց Աս­տու­ծո գա­ղա­փա­րի. պտտում ես աշ­խար­հը` գտնում ես քա­ղաք­ներ ա­ռանց պարս­պի, գիտ­նա­կան­ներ ա­ռանց օրեն­քի, ա­ռանց հարս­տու­թյան ու դրա­մի, սա­կայն երբեք չես գտնիլ մի քա­ղաք ա­ռանց աստված­նե­րի, ա­ռանց բագ­նի, ա­ղոթ­քի ու զո­հի, ա­ռանց երդ­ման ու բար­վո ձգտման. այն­պես էլ այժմ ընդ­հան­րա­ցած հա­մոզ­մունք է, որ չկա ժո­ղո­վուրդ ա­ռանց կրոնի: Ըն­կած ժո­ղովր­դի կրոնա­կան կյան­քը պտտում է նա­խա­պա­շար­մուն­քի, սնո­տիա­պաշ­տու­թյան ու զա­նա­զան կա­խար­դու­թյանց մթնո­լոր­տում, ոչ ոք ցայժմ չկա­րո­ղա­ցավ գտնել մի ժո­ղո­վուրդ, որ կա­տա­րե­լա­պես զուրկ լի­նի նույնիսկ կրոնի այդ ստվե­րա­կան կող­մից: Կրոնի այդ ընդ­հան­րու­թյունը խոս­տո­վա­նում են հայտ­նի գիտ­նա­կանք, ինչ­պես Գեր­լանդ, Յ. Գ. Մյուլ­լեր, Մաքս Մյուլ­լեր, Պե­շել, Ա. դը Քատր­ֆաժ, Տայ­լոր և այլք: Մին­չև ան­գամ Լու­բո­կը, 20 տա­րի ա­ռաջ զար­գա­ցած կրոն սպա­սե­լով վայ­րե­նի երկր­նե­րում, խոս­տո­վա­նում է, որ կա­խար­դու­թյան հավա­տա­լը ընդ­հա­նուր է նո­ցա մեջ, ո­րի և կրոն նկա­տե­լով` չի կա­րե­լի ան­կրոն ժո­ղո­վուրդ գտնել:

Բայց դեռ բավա­կան չէ հա­մո­զվել, որ աշ­խար­հի բո­լոր ազ­գե­րը կրոնա­կան կյանք ու­նին, այս դեռևս ա­պա­ցույց չէ Աս­տու­ծո գո­յու­թյան, վասնզի պետք է նաև լու­ծել, թե ար­դյո՞ք մարդ­կու­թյան կրոնը մի որևիցե այլ պատ­ճա­ռից չէ հառաջա­ցել: Ե­թե իս­կա­պես մի այլ պատ­ճա­ռից և ոչ Աս­տու­ծո հայտ­նու­թյունից լի­նի կրոնի հառաջա­ցու­մը, մենք, ան­շուշտ, կգտնենք մի այդ­պի­սի պատ­ճառ և կհաստա­տենք այդ: Սա­կայն որ­տե՞ղ ո­րո­նենք այդ պատ­ճա­ռը. այ­սինքն` ե­թե կա մի այդ­պի­սի պատ­ճառ` կա՛մ ար­տա­քին կլի­նի և կա՛մ ներ­քին:

Արդյոք ո­րո՞նք կա­րող են լի­նել ար­տա­քին պատ­ճառ:

Ո­մանք ա­սում են, թե պե­տու­թյունն է կրոն հնա­րել` ժո­ղո­վուրդ կա­ռա­վա­րե­լու հա­մար: Այդ չի կա­րող լի­նել, զի մենք գի­տենք, որ ժո­ղովր­դոց մեջ միշտ կրոնը պե­տու­թյունից բարձր է հա­մա­րվել: Քա­հա­նա­նե­րի հնա­րա­ծը չէ, վասնզի քա­հա­նա­նե­րը ե­րևան են ե­կել հին կրոնի պատ­ճա­ռով: Կրոնը ըն­տա­նի­քից էլ չէ ծա­գած, վասնզի անկ­րոն ըն­տա­նե­կան կյանք չէ ե­ղած, որ ըն­տա­նի­քը կրոնի պատ­ճառ ե­ղած լի­նի: Այլև որևիցե բռնա­կալ չէր կա­րող կրոն ստեղ­ծել յուր աշ­խար­հա­կա­լու­թյան հա­մար, զի բռնա­կալ­նե­րը կրոնի վրա են հենվել յուրյանց տի­րա­պե­տու­թյան մեջ, ա­պա թե ոչ` ինչ­պե՞ս կա­րող էին նա­խա­պես կրոնը տա­րա­ծել այն երկր­նե­րում, որ­տեղ դեռևս տեր ճա­նա­չվելու պետք ու­նեին:

Ո­մանք կրոնի պատ­ճառ են հա­մա­րում ոչ թե մար­դուն ու մարդ­կա­յին հաստա­տու­թյունք, այլ` եր­կիրն ու նո­րա հան­գա­մանք­նե­րը: Բայց մենք գի­տենք, որ ոչ թե կյան­քի հան­գա­մանք­ներն են կրոն հառաջ բե­րել, այլ կրոնն է ձևա­կեր­պվել յուրա­քան­չյուր ժո­ղովր­դի կյան­քի հան­գա­մանք­նե­րի հա­մե­մատ: Վախն էլ պատ­ճառ չէ, զի վա­խից մար­դը կհիշեր Աս­տու­ծուն, ե­թե արդեն ճա­նա­չում լի­ներ նո­րան, իսկ բնու­թյան ար­կած­նե­րի մեջ նա միայն ա­պա­ցույց­ներ է գտնում յուր ճա­նա­չած Աս­տու­ծո գո­յու­թյան: Մա­հվան վա­խից էլ չէ կրոնը, զի մարդ, ճա­նա­չե­լով Աս­տու­ծուն, ո­րո­նում է նո­րա հո­վա­նին և այդ հայ­րա­կան հո­վա­նու տակ սո­վո­րում է պա­տվել ու հար­գել յուր մարմ­նավոր հայ­րե­րին ու նախ­նյաց: Ա­ռանց Աս­տու­ծո հայ­րու­թյան ոչ մի մարմ­նավոր հայր ու բա­րե­րար չի կա­րող ե­րախ­տյաց հար­գան­քի ար­ժա­նա­նալ: Ե­թե մար­դը չճա­նա­չեր Աս­տու­ծուն ու նո­րա գա­ղա­փա­րը չու­նե­նար, երբեք ո՛չ կա­րող էր նո­րա հո­վա­նին ո­րո­նել, ո՛չ նորան պաշ­տել ու ծա­ռա­յել և ո՛չ էլ կյան­քի ան­կյալ ու մո­լար ըն­թաց­քի մեջ նո­րա պա­տվից բա­ժին հա­նել ան­ցավոր բարձ­րա­դիր ան­ձանց հա­մար:

Բայց ար­դյո՞ք ներ­քին պատ­ճառ­ներ չեն կա­րող լի­նել Աս­տու­ծո գա­ղա­փա­րի ծագ­ման: Ո­մանք, հո­գե­բա­նորեն դա­տե­լով, զգաց­մունքն են ա­ռա­ջին պատ­ճառ հա­մա­րում, որ, իբր թե միա­նա­լով ե­րևա­կա­յու­թյան ու պատ­կե­րաց­ման հետ, յուր ծփանք­նե­րին գո­հա­ցում է տա­լիս զա­նա­զան խաբ­կանք­նե­րով: Սա­կայն մի՞թե կա­րե­լի է ըն­դու­նել խաբ­կան­քի գո­յու­թյունը մի այդ­պի­սի էա­կան հար­ցում. մի՞թե կա­րե­լի է են­թադ­րել, որ մարդ­կու­թյունը խա­բվի, մարդ գոհ մնա խաբ­կան­քով և ինք­նահ­նար մտա­պատ­կեր­նե­րով մի այդ­պի­սի կեն­սա­կան խնդրում: Խաբ­կան­քից կհառաջա­նա կեղծ կրոն և ոչ իս­կա­կան կրոն: Ե­րևա­կա­յու­թյան ծնուն­դը տես­նում ենք ե­րե­խա­յու­թյան ժա­մա­նակ, ո­րոնք հետո թող­նում ենք, մինչ­դեռ ա­մե­նա­լու­սավո­րված ազ­գե­րը ա­մե­նից լավ հավա­տա­ցող­ներն են:

Եվ ի­րա՜վ. ման­կու­թյունից մարդ ձգտում է ի­մա­նալ ամեն բա­նի ուս­տի՞ն, ո՞ւրը, ին­չո՞ւն և ինչ­պե՞սը, ա­մե­նայն պատ­ճառ չէ գտնում, ո­րո­նե­լով նա հաս­նում է այն բարձր էա­կին, ո­րին ճա­նա­չում է բո­լոր ե­րևույթ­նե­րի պատ­ճառ: Եր­բեմն նա ընկ­նում է ա­ռաս­պե­լա­բա­նու­թյան մեջ, ո­րում իս­կա­պես այդ պա­հան­ջը ա­նո­րոշ է մնում, և այդ գաղտ­նի­քը` չլու­ծված, զի ինչ­պե՞ս կա­րող է մարդ լու­ծել պատ­ճա­ռա­կա­նու­թյան գաղտ­նի­քը, ե­թե նո­րան հայտ­նված չլի­ներ Աս­տու­ծո գա­ղա­փա­րը: Կրոնա­կան մտա­ծո­ղու­թյունը ժո­ղովր­դա­կան բնա­զան­ցու­թյուն է, ո­րով ժո­ղո­վուր­դը ձգտում է տե­սա­նե­լի աշ­խար­հի և յուրյան հայտ­նի Աս­տու­ծուն մեջ գտած կամ հար­ցա­սի­րած գաղտ­նի­քը լու­ծել: Այդ ձգտումն է ներ­կա­յաց­նում ա­ռաս­պե­լա­բա­նու­թյան մեջ: Այդ բնա­զան­ցու­թյան մեջ մար­մին­ներն իսկ ե­րևում են մար­դուն ո­գևո­րված, իսկ այդ այդ­պես չէր լի­նիլ, ե­թե մարդ ին­քը հո­գի չու­նե­նար և բա­ցար­ձակ հո­գու բա­ցար­ձակ զորու­թյան մա­սին գա­ղա­փար ստա­ցած չլի­ներ: Աշ­խար­հը Աս­տու­ծո ստեղ­ծա­ծը չէր հա­մա­րվիլ, ե­թե հո­գևո­րը չճա­նա­չվեր իբ­րև ա­մե­նա­բարձ­րը:

Տես­նելով, որ այդ վե­րո­հիշյալ պատ­ճա­ռը ան­կա­յուն է, ո­մանք ու­զում են մի­միայն միտ­քը կրոնի պատ­ճառ հա­մա­րել: Ե­թե այդ այդ­պես է, պետք է միտ­քը կամ աշ­խար­հի վրա ձեռք բե­րած հա­յե­ցո­ղու­թյամբ և կամ ա­ռաս­պե­լա­բա­նու­թյամբ կրոն ծնած լի­նի. մինչ­դեռ աշ­խար­հա­յե­ցո­ղու­թյունը պատ­ճառ չէ կրոնի, վասնզի կրոնը ոչ բնու­թյան աստվա­ծա­ցու­մով և ոչ էլ տիե­զեր­քի վրա դա­տե­լով է հառաջ ե­կել. ա­ռաս­պե­լա­բա­նու­թյունն էլ պատ­ճառ չէ, զի ա­ռաս­պե­լա­բա­նու­թյունը կրոնի մո­լո­րումն է, ո­րով մարդ փոր­ձել է Աս­տու­ծո կյան­քը մար­դու նմա­նու­թյամբ ներ­կա­յաց­նել` նո­րա գաղտ­նի­քը լու­ծե­լու հա­մար: Մարդ որ­քան էլ հե­տա­զո­տեց, յուր հար­ցա­սի­րու­թյան գո­հա­ցու­մը կամ պա­տաս­խա­նը հավատ­քի մեջ գտավ, որ ա­մե­նա­հինն է և ա­մե­նա­վեր­ջի­նը. ա­ռաս­պե­լա­բա­նու­թյունը կո­րավ, իսկ կրոնը մնաց նույնիսկ ա­մե­նա­լու­սավո­րված ազ­գաց մեջ:

Ու­րեմն կրոնը լոկ մտքից չէ. բա­րո­յա­կա­նու­թյունը մեծ դեր է խա­ղում նո­րա մեջ. բա­րո­յա­կան ու կրոնա­կան ան­կու­մը ե­ղել է նույնիսկ ա­մե­նա­գի­տուն հա­մա­րված ժա­մա­նակ­նե­րում: Ե­թե լոկ միտ­քը լի­ներ մար­դուն կրոնի են­թար­կած, այն ժա­մա­նակ երբ ժո­ղո­վուր­դը փո­խում էր յուր աշ­խար­հա­յե­ցո­ղու­թյունը, պետք է ընկ­ներ և նո­րա կրոնը, որ երբեք ե­ղած չէ: Հավատ­քը լոկ մտքից չէ ծա­գում. չէ՞ որ «զյի­մարս աշ­խար­հիս ընտ­րեաց Աս­տուած, զի յա­մօթ ա­րաս­ցէ զի­մաստունս» (Ա Կորնթ., Ա 27):

Կրոնը կա­պված է մար­դու ամ­բողջ հո­գու և ոչ թե նո­րա մի կա­րո­ղու­թյան հետ, և ե­թե կա­մե­նանք մի որևիցե սոս­կա­կան պատ­ճառ գտնել կրոնի ծագ­ման, կսխա­լվինք, վասն­զի բո­լոր կրոն­նե­րի էու­թյունն է այն ձգտու­մը, ո­րով աշ­խա­տում են ի վե­րուստ հայտնված և յուրա­քան­չյուրի հո­գու մեջ վար­սված ան­հա­սա­նե­լի գա­ղա­փարն ի­մա­նալ: Այդ ձգտումն է, որ ընդ­հան­րա­պես կոչ­վում է սեր դեպի Աս­տված:

Կրոնի ծնո­ղը Աս­տու­ծո հայտ­նու­թյունն է, իսկ նո­րա հիմ­քը Աս­տու­ծուց կա­խյալ ու ստեղ­ծված լի­նե­լու զգաց­մունքն է և աստ­վա­ծա­յին օգ­նու­թյան կա­րոտու­թյունը. «Ծա­նե­րուք, զի նա է Տէր Աս­տուած մեր: Նա ա­րար զմեզ եւ ոչ մեք էաք, մեք ժո­ղո­վուրդք եւ խաշն ա­րօ­տի նո­րա» (Սաղմ., ՂԹ 3. Ես., ԽԳ 1): Բնու­թյան մեջ գի­տակ­ցում ենք մեր թու­լու­թյան, դի­մում ենք դեպի Աս­տված և կա­մե­նում ենք հավա­տալ նո­րան, որ ամեն ինչ հնա­զան­դեց­նում է մեզ: Մար­դու հաղթա­նա­կը բնու­թյան վրա` նո­րա բա­րո­յա­կան հնա­զան­դու­թյունն է Աս­տու­ծո ա­ռաջ: Այս զգաց­մուն­քը` գի­տակ­ցու­թյունն ու կա­մե­ցո­ղու­թյունը, զորա­նում է չա­րի­քի ծան­րա­նա­լուց և մեր մե­ղաց դառ­նու­թյունից: Այդ ամենի գի­տակ­ցու­թյունը ծա­գում է մար­դու խղճմտան­քից, ներ­քին և ար­տա­քին մար­դու կռվից: Խղճմտան­քը վճռա­հա­տում է այդ կռիվը, ձայն տա­լով, որ պետք է դի­մենք դեպի բա­ցար­ձակ ճշմար­տու­թյունը մեզ հայտ­նող Աս­տվա­ծը, ո­րի տվա­ծը, ըստ ա­մե­նայ­նի, մեզ հա­մար ե­րաշ­խավո­րված է:

Ա­մեն մի ժո­ղո­վուրդ, ստա­ցած լի­նե­լով Աս­տու­ծո գո­յու­թյան ու բա­րյաց հայտ­նու­թյունը, կա­րող է հե­տա­դի­մել յուր հաս­կա­ցո­ղու­թյամբ, ընկ­նել կեն­սա­կան հան­գա­մանք­նե­րի փոր­ձու­թյան մեջ, յուր չփոր­ձած մո­լար ճա­նա­պարհ­նե­րում ո­րո­նել ին­քյան հայտ­նի ճշմար­տու­թյուն­նե­րը, սա­կայն վերս­տին այդ փոր­ձու­թյանց գի­տակ­ցու­թյան գալ, որ մի­միայն Աս­տվածն է Աս­տվա­ծը, և ա­մե­նայն ճշմար­տու­թյուն ու բա­րիք մի­միայն նո­րա­նից է: Այս մի օրենք է ոչ միայն կրոնում, այլև` պատ­մա­կան կյան­քում. միշտ նախ հան­ճարն է լի­նում, որ զարկ է տա­լիս ազ­գի հառաջա­դի­մու­թյան, և ոչ թե հառաջա­դի­մու­թյունն է հան­ճար հառաջաց­նում. բարձ­րից ընկ­նե­լով է հառաջ գա­լիս ցած­րը: Այս­պես և քրիս­տո­նեու­թյունը բարձ­րու­թյամբ գրավեց ազ­գե­րին: Բայց և այն­պես` որ­քան էլ մի ժո­ղո­վուրդ ընկ­նում է յուր բարձ­րու­թյունից, յուր քա­ղա­քակր­թու­թյունից, նա երբեք չէ հաս­նում կեն­դա­նա­կան վի­ճա­կին, նա միշտ ո­րո­շում է ին­քյան յուր շրջա­պա­տող կեն­դա­նի­նե­րից: Նա միշտ ու­նի խիղճ, կա­րեկ­ցու­թյուն, ա­ղոթք, մե­ռե­լի հա­մար` հոգս, հան­դեր­ձյալ կյան­քի զգա­ցո­ղու­թյուն, մեղ­քի ճա­նա­չո­ղու­թյուն և այլն որևիցե կեր­պով և աստի­ճա­նով, ո­րոն­ցից կա­տա­րե­լա­պես զուրկ է կեն­դա­նին: Կեն­դա­նյաց ըն­կե­րա­կան ձգտումն էլ սե­ռա­կան պա­հան­ջի և ինք­նա­պահ­պա­նու­թյան մեջ է սահ­մա­նա­փա­կված, ո­րոնց վե­րա­նա­լո­վը վե­րա­նում է և այդ ձգտու­մը. այդ արդեն կրոնա­կան չէ և ոչ մի նմա­նու­թյուն չու­նի մար­դու ըն­կե­րա­կան ձգտման հետ:

Արդ` կրոնը պատ­մա­կան զար­գաց­մամբ չէ ծա­գած, կեն­սա­կան պա­հանջ­նե­րից և աշ­խար­հա­յին պատ­ճառ­նե­րից չէ հառաջ ե­կած, այլ աստվա­ծա­յին տուրք է, որ ան­բա­ժան է մար­դու էու­թյունից: Կրոնի մեջ կա թե՛ ներ­քին տրա­մադ­րու­թյուն և թե՛ աստվա­ծա­յին ներ­գոր­ծու­թյուն, սա­կայն եր­կուսն էլ Աս­տու­ծուց­ն է: Բնա­կան կոչ­ված կրոնը նո­րա­բող­բոջ կրոն չէ, այլ բարձ­րից ըն­կած կրոն է, կրոնի բա­ցա­սու­թյունն է և մո­լո­րու­թյունն է: Մար­դու միտ­քը եր­բեմն մո­լոր­վում է` չդի­մա­նա­լով կյան­քի փոր­ձանք­նե­րին. նա սկսում է յուր ուժով ձգտել վերս­տին դեպի բարձ­րու­թյուն, զգում է յուր տկա­րու­թյունը և վերս­տին նվիր­վում է Աս­տու­ծո. հավատ­քը մտքի պսակն է:

Կրոնը ոչ լոկ բարձր ճշմար­տու­թյուն­ներ է տա­լիս, ոչ լոկ բա­րո­յա­կա­նու­թյուն, ոչ լոկ ճա­նա­չո­ղու­թյուն և ոչ լոկ կախ­ման զգա­ցո­ղու­թյուն, այլ նա պար­փա­կում է յուր մեջ մար­դու ներ­քին աշ­խար­հի այն բո­լոր հարս­տու­թյունք, ո­րոնք բախ­տավո­րեց­նում են նո­րան և տա­նում դեպի աստվա­ծա­յին բա­րյաց վա­յե­լու­մը: Ուստիև կրոնը ան­բա­ժան է մար­դուց. մար­դու բա­նա­կա­նու­թյան ար­տա­հայտու­թյունը լե­զուն է, էու­թյան հիմ­քը` աստվա­ծա­ճա­նա­չու­թյունը. լե­զուն և աստվա­ծա­ճա­նա­չու­թյունը մարդ­կու­թյան սկիզբն են և նո­րա հետ հին: Մար­դու հո­գևոր, բա­նա­կան կյան­քի սկիզ­բը Աս­տու­ծո գո­յու­թյան գի­տակ­ցու­թյունն է:

Բո­լոր կրոն­նե­րի մեջ հիմ­նա­կան գա­ղա­փար­նե­րը միևնույն են և միևնույն են ե­ղել ա­մե­նայն ժա­մա­նակ: Բո­լոր կրոն­նե­րի մեջ հառաջ են գա­լիս միևնույն հիմ­նա­կան հար­ցե­րը, ո­րոնց լուծ­ման հա­մար մար­դիկ աշ­խա­տել են օգ­նու­թյուն գտնել հավատ­քից: Աս­տու­ծո հայտ­նու­թյունը ամեն տեղ լույս է սփռել, սա­կայն ժո­ղովր­դոց մո­լոր ճա­նա­չո­ղու­թյունն ու մո­լո­րված կամ­քը խե­ղա­թյուրել է այդ լույսի շո­ղե­րը: Բայց որ­քան էլ լույսի շո­ղե­րը խե­ղա­թյուրվել են, այ­նով հան­դերձ լու­սավոր ճշմար­տու­թյանց հետ­քե­րը անն­կա­տե­լի չեն մնա­ցել ա­մեն­քի մեջ: Բար­վո և լավա­գույնի զգա­ցո­ղու­թյունն ու կա­մե­ցո­ղու­թյունը, աստվա­ծա­յին նա­խախ­նա­մու­թյան զգա­ցու­մը, Աս­տու­ծո գո­յու­թյան ու­շադ­րու­թյունը, մա­նավանդ Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյան ջերմ փա­փա­գը նկա­տե­լի է ամեն տեղ, ամեն կրոնի և ամեն ժո­ղովր­դի մեջ պարզ կամ բարդ, ո­րոշ կամ ա­ղոտ մտա­պատ­կեր­նե­րով ու հաս­կա­ցո­ղու­թյամբ: Դի­մե­լով պատ­մու­թյան օգ­նու­թյան կամ թե աշ­խար­հի ներ­կա կյան­քի ու­սում­նա­սի­րու­թյան` միշտ կնկա­տենք, որ ազ­գե­րի կրոնա­կան վի­ճա­կը, էա­պես հա­մա­պա­տաս­խա­նե­լով կրոնի գա­ղա­փա­րին, մի­միայն ար­տա­քուստ կամ յուր կեր­պով ու կեր­պավո­րու­թյամբ է զար­գա­ցել յուր ժո­ղովր­դի հո­գևոր հառաջա­դի­մու­թյան հա­մե­մատ: Ընդ­հա­նուր պատ­մա­կան օրենք է, որ յուրա­քան­չյուր ազ­գի հառաջա­դի­մու­թյան ար­դյունք­նե­րը բեղմ­նավոր­վում են` մի­միայն նո­րա հո­գևոր զար­գաց­ման հե­տևե­լով: Եվ կրոնն էլ, ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյուն լի­նե­լով մար­դու և Աս­տու­ծո մեջ, այն­քան զար­գա­նում է և հա­մա­պա­տաս­խա­նում յուր գա­ղա­փա­րին, որ­քան մար­դու ներ­քին և ար­տա­քին կյան­քը բա­րե­կարգ­վում է և ներ­դաշ­նա­կու­թյան մեջ մտնում կրոնի ճշմա­րիտ բո­վան­դա­կու­թյան հետ: Հե­տևա­բար կրոնը իբ­րև հա­ղոր­դակ­ցու­թյուն Աս­տու­ծո հետ էա­պես նույն է սկզբից մին­չև այժմ, մինչ­դեռ յուր ի­րա­կա­նա­ցու­մը ստա­նում է` զար­գա­նա­լով ու ծավա­լվելով մար­դու և նո­րա կյան­քի մեջ պատ­մա­կա­նա­պես: Որ­քան ըն­դար­ձակ է մար­դու ներ­քին աշ­խար­հը, այն­քան ծավալ­վում, ճա­ռա­գայթ­վում է և կրոնը, ըստ ո­րում, և որ­քան ըն­դար­ձակ­վում է մար­դու կյան­քը, այն­քան բազ­մա­պա­տիկ կեր­պով է գտնում յուր կեն­դա­նա­ցու­մը նո­րա ներ­քին աշ­խար­հի և ա­պա կրոնի լու­սաղ­բյուրի մեջ:

Այս­տե­ղից պարզ հե­տևում է, որ կրոնը պատ­մա­կա­նա­պես ու­նի յուր զար­գա­ցու­մը, հառաջա­դի­մու­թյունը և ի­րա­կա­նա­ցու­մը: Այդ զար­գա­ցու­մը ու­նի յուր դրա­կան ու բա­ցա­սա­կան ըն­թաց­քը: Դրա­կան ըն­թաց­քը տե­ղի է ու­նե­ցել այն­տեղ, որ­տեղ Աս­տու­ծո և մար­դու մի­ջի հա­ղոր­դակ­ցու­թյունը իբ­րև մի ա­մուր ա­ռանցք մի ո­րոշ ազ­գի կյան­քի էու­թյունն է կազ­մել և այդ ազ­գին դարձ­րել Աս­տու­ծո ընտ­րյալը: Այդ ե­ղել է հրեից մեջ, ո­րոնք գտնվել են Աս­տու­ծո հատուկ հայտ­նու­թյան զբաղ­մուն­քի և անձ­նվի­րու­թյան շրջա­նում, ուստիև մե­ղաց գի­տակ­ցու­թյան մի օ­րի­նա­կան հառա­ջա­դի­մու­թյամբ դեպի կա­տա­րե­լու­թյուն դի­մել: Մինչ­դեռ Աս­տու­ծո ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյունից շե­ղվող և աստվա­ծա­յին հատուկ հայտ­նու­թյունից խու­սա­փած մարդ­կու­թյունը մտել է բա­ցա­սա­կան ըն­թաց­քի մեջ և մի­միայն յուր ներ­քին և ար­տա­քին կյան­քով զբա­ղվել ինք­նա­հու­սու­թյամբ: Սո­քա ձգտել են լոկ աշ­խար­հա­յին եր­ջան­կու­թյուն վա­յե­լել սե­փա­կան վստա­հու­թյամբ և յուրյանց ներ­քին, հո­գևոր կյան­քի պա­հանջ­նե­րին գո­հա­ցու­մը այն­տեղ ո­րո­նել ու գտած լի­նել կար­ծել, որ­տեղ լի­նել չի կա­րող, քա­նի որ այն­տեղ չէ Աս­տու­ծո ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյունն ու հա­ղոր­դակ­ցու­թյան ճա­նա­պար­հը: Նո­ցա ճա­նա­պար­հը բա­ցա­սա­կան ճա­նա­պարհ է, ո­րով ըն­թա­ցող զար­գա­ցումն ու հառաջա­դի­մու­թյունն այն­քան պետք է շա­րու­նա­կվի, ըստ յուրա­քան­չյուր ազ­գի պատ­մա­կան զար­գաց­ման, մին­չև որ հաս­նի բա­ցա­սա­կա­նի կա­տա­րե­լա­գոր­ծու­թյան: Իսկ այդ բա­ցա­սա­կան կա­տա­րե­լա­գոր­ծու­թյան հե­տևանքն է փոր­ձա­ծից և ակն­կա­լա­ծից հուսա­հա­տու­թյուն, ճգնա­ժամ և ու­րեմն դարձ դեպի Աս­տված հա­կա­դիր դրա­կան ճա­նա­պար­հով: Ըստ ո­րում, հե­թա­նոս աշ­խար­հը, յուր բա­ցա­սա­կան կրոնով աշ­խար­հի և Աստուծո գա­ղա­փա­րի մեջ ծփա­լով, բար­վո և չա­րի հա­կադ­րու­թյամբ տա­րու­բե­րվելով և մե­ղաց ան­գի­տակ­ցու­թյան և օրեն­քի ծան­րու­թյան տակ տքնե­լով, ա­ռավել և ա­ռավել երկ­պա­ռակ­վում է, եր­կվու­թյան մեջ տա­տա­նվելով, և վերջ ի վերջո պետք է առ Քրիս­տոս դի­մե խա­ղա­ղու­թյուն ձեռք բե­րե­լու հա­մար (հա­մե­մա­տել Բ Կորնթ., Ե 15, 19), զի մի­միայն Աս­տու­ծով կա­րող կլի­նին աշ­խար­հի տերը դառ­նալ:

Հին հե­թա­նոս աշ­խար­հի մի մա­սը, հաս­նե­լով յուր բա­ցա­սա­կան ճա­նա­պար­հի ծայ­րին, ստա­ցել է յուր կա­տա­րու­մը քրիս­տո­նեու­թյան մեջ. իսկ այժ­մյան հե­թա­նոս աշ­խարհն էլ, ըն­թա­նա­լով յուր բա­ցա­սա­կան ճա­նա­պար­հը, մաս առ մաս, ըստ յուր մա­սե­րի` պատ­մա­կան զար­գաց­ման, մոտե­նում է յուր ճա­նա­պար­հի վախ­ճա­նին: Դո­ցա­նից նո­քա են ավե­լի մոտիկ յուրյանց ըն­թաց­քի լուծ­ման, ո­րոնք քա­ղա­քակր­թու­թյան բարձր մի­ջոց­նե­րի գոր­ծադ­րու­թյան են հա­սել, ինչ­պես է գրա­կան օրեն­քը: Բա­ցա­սա­կան կրոնի այդ բարձ­րու­թյան հա­սել են յոթը կրոն­ներ. - բրահ­մա­նա­կանք ու բուդ­դա­յա­կանք (հնդիկք), կոնգ­ձեա­կանք ու լավո­ձեա­կանք (չի­նե­րը), այժ­մյան հրեայք, ղու­րա­նա­կանք ու զրա­դաշ­տա­կանք: Եվ ե­թե հիշենք, որ հին հույներն ու հռով­մա­յե­ցիք, բարձր քա­ղա­քա­կրթու­թյան հաս­նե­լով, նախքան յուրյանց բա­ցա­սա­կան կրոնի գրա­կան կա­նո­նա­կա­նու­թյան մեջ վե­րա­ծե­լը լքվելով, մտան ճշմա­րիտ Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյան կամ քրիս­տո­նեու­թյան մեջ, և հա­մե­մա­տենք այժ­մյան բա­ցա­սա­կան բարձ­րու­թյան մոտե­ցած կրոն­նե­րի հետ, հայտ­նա­պես կտես­նենք, որ մի ազ­գի ճշմա­րիտ աստ­վա­ծա­պաշտ դառ­նա­լուն հա­մար անհ­րա­ժեշտ է ճշմա­րիտ լու­սավո­րու­թյան ու քա­ղա­քակր­թու­թյան ըն­դու­նա­կու­թյուն: Իսկ ե­թե քա­ղա­քակր­թու­թյան մեջ հզորա­պես թևա­կո­խող ժոո­վուրդ­ներ են լի­նում, ո­րոնք դեռ հարա­տևում են յուրյանց կրոնի բա­ցա­սա­կան ըն­թաց­քի վրա, այ­դոր ևս նպաստում են բա­ցա­ռիկ ու ժա­մա­նա­կավոր հան­գա­մանք­ներ. ինչ­պես են, զորօրինակ, քրիս­տո­նյա աշ­խար­հում բա­ցա­սա­կան ճա­նա­պար­հի ար­դյունք­նե­րը թով­մա­յա­բար ան­ձամբ փոր­ձող գիտ­նա­կա­նաց ուղ­ղու­թյունն ու քա­րո­զու­թյունը: Սա­կայն ընդ­հան­րա­պես դար­ձյալ ա­նու­րա­նա­լի է, որ քա­ղա­քակր­թու­թյան ու լու­սավո­րու­թյան ըն­դու­նակ­նե­րի վրա է իջ­նում քրիս­տո­նեու­թյան լույսը: Այդ ե­րևում է նույնիսկ երկ­րագն­դի բնակ­չաց վի­ճա­կագ­րու­թյունից, ըստ ո­րում` 1440 մի­լիոն ժո­ղովր­դից հա­զիվ 440 մի­լիոնն է քրիս­տո­նեա­կան լույսով վա­յե­լում քա­ղա­քակր­թու­թյան բար­գավա­ճու­մը, մինչ­դեռ 1000 մի­լիո­նը դեռևս շա­րու­նա­կում է տքնել ու խար­խա­փել խավա­րի ճան­կե­րի ու ճի­րան­նե­րի մեջ:

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

08.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․