1 Մարտ, Բշ, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Այսօր Նավասարդ Սրբազանի առաջնորդական փոխանորդության 20 ամյակն է

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց և հոգևոր դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը Արարատյան Հայրապետական թեմում 20-ամյա եկեղեցական գործունեության առթիվ:

Աստվածային նախախնամությամբ շուրջ երկու տասնամյակ է, ինչ Ձեր առաջնորդական վերատեսչությամբ ամենքիս ներշնչում եք ամուր հավատքով ապրելու և մեր սուրբ հայրերի թողած ճշմարտության ուղիներով անսայթաք քայլելու կերպը:

Մեր աղոթքն է, որ Ամենազոր Աստված Ձեզ պարգևի քաջառողջություն, արևշատություն, շարունակական կենսունակություն և անսպառ եռանդ եկեղեցանվեր և անձանձիր ծառայությունն առավել արդյունավոր դարձնելու համար: Թող Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի նշանով զորակից ու մարտակից լինի Ձեզ՝ ի փառս Աստծո և ի պայծառություն Հայոց Սուրբ Եկեղեցու:

 

Մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն:

01.12.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․