Գրքեր

Հավատն ու հրաշքները

Մի անգամ, երբ հայր Հովելը գնում էր գնացքով, գավառական կայարաններից մեկում լուր տարածվեց, թե հարևան գյուղի եկեղեցում հրաշք է տեղի ունեցել՝ սրբապատկերն արտասվել է: Բոլոր ուղևորները վայրկենապես դուրս թռան գնացքից և սլացան հրաշքը տեսնելու: Բոլորը, բացի հայր Հովելից, ով շարունակում էր գիրք կարդալ: Երբ հուզված ուղևորները վերադարձան, հայր Հովելի դիմաց նստած մարդը չդիմացավ և հոգևորականի հանգստությունից վրդովված՝ ասաց.

- Տե՛ր հայր, երևում է չես հավատում:

- Ես հավատում եմ,- պատասխանեց հայր Հովելը,- այդ պատճառով էլ չեմ զարմանում, երբ հրաշքներ են պատահում: Իսկ այ դո՛ւ չես հավատում, այդ պատճառով էլ վազեցիր, որպեսզի հրաշքը տեսնես ու հավատաս, այնպես չէ՞: Դե ասա՛, գոնե հիմա հավատում ե՞ս:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

02.01.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․