Իմաստունն ու ծերը հանդիպեցին:
- Քեզ համար ի՞նչն է կարևոր, հա՛յր,- հարցրեց իմաստունը:
- Սրբությունը՝ Աստծո և մարդկանց առաջ մաքուր լինելը:
- Է՜հ, հա՛յր, իմաստությունն ավելի կարևոր է:
- Եվ ո՞րն է իմաստությունը,- հարցրեց ծերը:
- Չարը բարուց տարբերելու ունակությունն է,- պատասխանեց իմաստունը:
- Իսկ սրբությունը բարին գործելու և չարից զերծ մնալու ունակությունն է: Արդ, իմաստությունն արդյո՞ք դեպի սրբություն տանող աստիճան չէ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի