14 Օգոստոս, Ուր, Աստվածածնի պահքի Ե օր

Գրքեր

Ինքնաանդրադարձ

Մի կրիա ուրախությամբ նայում է հայելու մեջ: Մի ընձուղտ է մոտենում ու հարցնում.

- Ինչո՞ւ ես ուրախացել:

Կրիան պատասխանում է.

- Միշտ ուզում էի հասկանալ, թե ինչո՞ւ եմ ծնվել այս աշխարհում և թե ո՞վ եմ ես: Այստեղով անցնելիս նկատեցի այս հայելին ու վերջապես կարողացա ինքս ինձ տեսնել ու հասկանալ, թե ինչու եմ աշխարհ եկել: Երբ ինձ մոտենում էին, իրապես չէի ընկալում, թե ով եմ և միշտ թաքնվում էի իմ պատյանում, կաշկանդվում, ամաչում...

Ընձուղտն ասում է.

- Այս արահետով շատ անգամ եմ գնացել-եկել, բայց երբեք այդ հայելին չեմ նկատել: Միշտ տեսել եմ ճախրող թռչուններին, կապույտ ամպերը, ծառերի երկնառաք ճյուղերն ու բազմաձև տերևները ու միշտ հարց եմ տվել ինքս ինձ` իսկ ո՞վ եմ ես: Հավանաբար ես էլ ե՞մ կրիա:

Կրիան նայում է դեպի վեր ու պատասխանում.

- Չէ, դու ինձ նման չես: Որպեսզի քեզ տեսնես, պետք է խոնարհվես, խոնարհիր գլուխդ և ինքդ քեզ կտեսնես:

Եթե ուզում ես ինքդ քեզ ճանաչել ու հասկանալ, թե Արարիչն ինչու է այս աշխարհ ուղարկել, պարզապես անհրաժեշտ է խոնարհել «ես»-ը, անձդ և այդ դեպքում այլևս չես թաքնվի կամ երկնքում սավառնի...

 

Հովհաննես Մանուկյան

23.04.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․