29 Դեկտեմբեր, Հիսնակի Զ Կիրակի
Վանահայր Հովհաննու մասին հայր Կասիանոսը ասում էր, թե մեծ էր նա երկրի վրա: Երբ մոտ էր այս աշխարհից առ Աստված փոխադրվելու պահը, իր վերջին շնչում սաստիկ ուրախ էր և փափագում էր գնալ: Նրա շուրջը եղբայրներ կային և աղաչում էին, որպեսզի մի կարճառոտ և կենսուսույց խոսք ասի իրենց և իբրև ժառանգություն թողնի իրենց, որով կարողանան դեպի վեր բարձրանալ` առ աստվածային կատարելություն: Իսկ նա հառաչեց և ասաց նրանց. «Երբեք իմ կամքը չկատարեցի և երբեք որևէ մեկին չուսուցանեցի այն, ինչը նախապես ինքս չարեցի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016