Կատարյալ առողջություն

Ծնողների կողմից հալածանքների և նույնիսկ մահվան մատնված բազում սրբերի կյանքի օրինակը ցույց է տալիս, որ հեթանոսությունը կամ կռապաշտությունը, դիվապաշտությունը մարդուն զրկում է առողջ բանականությունից, գցում մոլեռանդության կամ մտագարության մեջ։ Այդ իսկ պատճառով էլ տագնապով պիտի վերաբերվել Հայաստանում գլուխ բարձրացրած որոշ մարդկանց, որոնք փորձում են վերականգնել հեթանոսությունը, հետևորդներ ունենալ, ինչպես նաև նրանց հրապարակային հայտարարութուններին կամ ելույթներին։ Սակայն այսպիսի կարծիքի դեպքում մի հետաքրքիր հարց է առաջանում. «Ուրեմն մեր նախնիները մինչև քրիստոնեություն մտագարության մե՞ջ էին հազարավոր տարիներ»։ Ինչ-որ իմաստով, այո։ Ճիշտ է, այդ ժամանակաշրջանից մենք ունենք մշակութային գեղեցիկ ստեղծագործություններ, ժողովրդական բանահյուսության բացառիկ նմուշներ, պատմական նվաճումներ և ձեռքբերումներ, սակայն բարոյականության, առաքինության և աստվածպաշտության հարցում մարդկանց գիտակցությունն այնքան ցածր աստիճանի վրա էր, որ դա ավելի շատ վկայում է հիվանդության, քան թե առողջության մասին։ Ճիշտ նույն կերպ էլ մենք երբեք կատարելապես առողջ չենք համարում այն մարդուն, ում սիրտը լավ վիճակում է և ինքն էլ ֆիզիկապես ուժեղ, այլ պետք է նաև մտքի հստակություն ու առողջություն ունենալ։ Հակառակ դեպքում այդպիսի մարդկանց անվանում ենք խելագարներ` ստույգ իմանալով, որ նրանց շտապ բուժում է պետք։

 

Տեր Ադամ քհն․ Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

27.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․