Գրքեր

Խոնարհ լինելու մասին

Աբբա Թեոդորոսի մասին ասում էին, թե սարկավագ ձեռնադրվեց Սկյութիայում և չէր կամենում ծառայել իր կոչման մեջ, դրա համար  էլ բազում տեղեր էր փախուստ տալիս: Իսկ ծերերը նրան ասացին. «Մի՛ թող քո սարկավագությունը»: Եվ նա ասաց. «Կալանե՛ք ինձ՝ որպես հրաժարվածի, մինչև աղաչեմ Աստծուն, տեսնեմ՝ կընդունի՞ ինձ կանգնելու պատարագին՝ իմ տեղում»: Եվ աղաչելով Աստծուն` ասաց. «Եթե Դու կամենում ես, որ կանգնեմ իմ տեղում և մնամ իմ կոչման մեջ, ցո՛ւյց տուր ինձ»: Եվ ցույց տրվեց նրան երկրից մինչ երկինք ձգվող մի հրե սյուն, ձայն եկավ նրան և ասաց. «Եթե կարող ես լինել՝ ինչպես այս սյունը, գնա՛ և կատարի՛ր սարկավագությանդ պաշտոնը»: Եվ նա, լսելով այս, իր մտքում կշռադատելով՝ որոշեց չընդունել կարգը, և գալով եկեղեցի` ծնրադրեց եղբայրների առաջ: Եղբայրներն ասացին. «Եթե չես կամենում սպասավորություն անել, ապա բարի եղիր գոնե սկիհն առնել ձեռքդ Հաղորդության ժամանակ: Իսկ նա հանձն չառավ և ասաց. «Եթե թույլ չտաք, կգնա՛մ այստեղից»: Եվ այսպես թողեցին նրան և այլևս չէին նեղում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

13.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․