21 Դեկտեմբեր, Շբ
Աշակերտը հարցնում է վանահորը.
- Հա´յր սուրբ, ինչո՞ւ է այդքան արժեքավոր խոնարհությունը, երբ փորձության ու դժվարության պատնեշների առջև ես հայտնվում:
Վանահայրը վերցնում է բաժակը, մոտենում աղբյուրին և բաժակը ջրով լցնելով պատասխանում.
- Նայի´ր, ջուրն ինչքան խոնարհ է` խոնարհաբար լցվելով և տեղավորվելով այս փոքր բաժակի մեջ, սակայն որևէ կարծրություն և ամրություն չի դիմանում նրա ուժին ու զորությանը, երբ այն որոշում է հաղթահարել բոլոր պատնեշները:
Հովհաննես Մանուկյան