Գրքեր

Մտքի արթնության մասին

Հայրերից մեկը ճգնում էր Ռայիթում, այն տեղում, որ կոչվում է Քաղկաս: Եկավ նրա մոտ ծերերից մեկը և ասաց նրան. «Աբբա՛, երբ մի եղբոր որևէ գործով տեղ եմ ուղարկում, տրտմում եմ ու մտահոգվում»: Աբբան նրան ասաց. «Երբ ես ինձ սպասարկող եղբորը ուղարկում եմ ինձ անհրաժեշտ բաների համար, նստում եմ դռան մոտ, իսկ երբ խորհուրդներս հարցնում են` արդյոք ե՞րբ կգա եղբայրը, ես ասում եմ. «Իսկ եթե նրանից առաջ գա մեկ այլ եղբայր՝  հրեշտակը,  որ տանելու է քեզ Տիրոջ մոտ, ի՞նչ կլինի արդյոք»: Այսպես նստելով՝ դուրս եմ նայում,  հոգոց հանում, մեղքերս  լալիս  և ասում. «Ո՞ր եղբայրն առաջինը կգա և ներս կմտնի` ներքևի՞նը, թե՞ վերևինը»: Եվ սրանից մեծ օգուտ քաղած` ծերի մոտից գնաց այն եղբայրը և այդուհետ  ինքն էլ էր նույն կերպ վարվում:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․