Գրքեր

Ներում

Տրտմությամբ լեցուն վաճառականը, կոտրված կուժը ձեռքին, գալիս է հարևանի մոտ և ասում.

- Ուզում եմ քեզ հետ հաշտվել: Ես չարախոսեցի քո մասին մյուսների մոտ, որպեսզի այլևս հաջողություններ չունենաս, բայց Աստված քեզ ավելի օրհնեց ու նոր հնարավորություններ տվեց: Եվ լեցուն ես հոգու ուրախությամբ ու խաղաղությամբ:

Հարևանը պատասխանում է.

- Անցել է տասը տարի, բայց դեռևս ինձ չես ներել, որ պատահմամբ կոտրեցի քո կուժը, իսկ ինքս, ընդհակառակը, միշտ ներել և ներում եմ քեզ և՛ քո չարախոսության, և՛ մնացյալ արարքների համար: Ով ներում է, նա միշտ առաջ է շարժվում և Աստծուն ավելի մոտենում: Իսկ Աստված էլ նրան օրհնում է և նորանոր հաջողություններ պարգևում:

 

Հովհաննես Մանուկյան

24.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․