21 Դեկտեմբեր, Շբ
Վազորդը վարդերի պարտեզում անհանգիստ այս ու այն կողմ է քայլում, փորձում է ինչ-որ վայր գտնել, հանգիստ կանգնել, բայց՝ ապարդյուն:
Պարտիզպանը նրան հարցնում է
. -Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք այդքան անհանգիստ:
Վազորդը պատասխանում է.
-Փորձում եմ այս պարտեզում մի վայր գտնել, որ կարողանամ հանգստության մեջ լինել, բայց չի ստացվում:
Պարտիզպանն ասում է.
-Անհանգստության առիթը քո սրտում կուտակված բացասական մտքերն են: Եթե դրանցից հրաժարվես և ազատվես, և միտքդ առ Աստված ուղղես, նույնիսկ տափաստանում խաղաղություն կգտնես, քանի որ Աստծո շնորհով խաղաղությունը քո ներսում է, այլ ոչ թե՝ դրսում:
Հովհաննես Մանուկյան