Գրքեր

Տեսնելու կարողությունը

Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները հավաքվում են ծերունի վանականի շուրջն ու ասում.

- Այդքան ուսանում ենք, բայց այդպես էլ չենք կարողանում հասկանալ շատ հոգևոր հարցեր, թե ինչու է այդպես պատահում կյանքում:

Վանականը նայում է նրանց և պատասխանում.

- Երբ բարձրանում ես մառախլապատ լեռան գագաթը, այդտեղից չես կարողանում տեսնել հեռավոր հորիզոնները: Այդ խիտ մառախուղի մեջ նույնիսկ դժվարությամբ ես կողմնորոշվում: Երբ մարդու միտքը պատված է մեղքերի մառախուղով, ինչքան էլ գիտելիքներ ուսանի և բարձրանա գիտության լեռը, սևաթույր մեգը թույլ չի տա տեսնել և հասկանալ Աստծո կամքը և հոգևոր խորհուրդները: Անհրաժեշտ է մեղքից մաքրել միտքը, և այդժամ նույնիսկ տիեզերքի խորհուրդները ձեր առջև կբացվեն և տեսանելի կլինեն, քանի որ ինչպես մարմնի տեսողությունը աչքն է, այդպես էլ հոգու տեսողությունը միտքն է:

 

Հովհաննես Մանուկյան

30.12.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․