19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Վաշխի (շահի) մասին

Մի վաշխառու իր կնոջ հետ անկողնում քնած էր և ահա հանկարծակի քնից զարթնելով՝ ելնում է անկողնուց: Կինը հարցնում է նրան, թե՝

- Ուր՞ ես այդքան շտապում:

Պատախան է տալիս, թե՝

 - Այժմ տարված եմ Աստծո դատաստանով,  և այնտեղ այնքան ամբաստանություններ բարդեցին իմ վրա, մինչև որ այլևս չկաչողացա ոչ մի խոսք ասել:

Այս ասելով՝ վերցրեց իր պատառոտված հանդերձները, ելավ տնից և փախավ վանք, որտեղ երբեք  չկարողացան նրան ապաշխարության բերել:

Հետո նրան ազգականները վանքից վերցրեցին և տուն տարան: Եվ երբ գետի միջով անցնում էին, տեսան, որ մի արագընթաց նավ իրենց է մոտենում: Երբ վաշխառուն նայեց, տեսավ, որ նավը լի էր դևերով,  և նրա համար էր գալիս, որ իրեն տանի հավիտենական տանջանքների: Եվ երբ նավը մոտեցավ նրանց, անմիջապես դևերը խլեցին նրան բռնությամբ նրանցից (ազգականներից) և իրենց նավը տանելով՝  իսկույն նրանց աչքերից աներևութացան՝ նավով հանդերձ: Արդ, վաշխառուի օրինակից պարզ է դառնում, որ ինչպես այս կյանքում ես առնում, նույնպես էլ հանդերձյալում պատիժն է տրվում:

 

Հայելի վարուց

21.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․