25 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր
Հարց 42 – Մովսեսն այս օրհնության մեջ Իսրայելի տասնմեկ ցեղերի նահապետների անունները հիշատակում է ըստ կարգի, բայց Շմավոնի մասին չի խոսում: Ի՞նչ է նշանակում սա:

Պատասխան – Շմավոնի անունը չհիշատակելը ինչ-որ բան նշանակում է: Այս հարցի շուրջ զանազան կարծիքներ կան: Ոմանք ասում են, թե Շմավոնի օրհնությունը Հուդայի օրհնությունից է հասկացվում, քանի որ նրանց բաժինները միմյանց սահմանակից տրվեցին: Շմավոնի ցեղը Հուդայի ցեղի բաժնում խառնվեց և միմյանց հետ առավել միաբան ու սիրելի էին, ինչպես հայտնի է Հեսուի գրքից (Հեսու 19:1):

Ոմանք էլ ասում են, թե երկու տասնյակ եղբայրների մեջ նախ և առաջ Շմավոնն անօրեն դարձավ: Ինքը հանդիսացավ իրենց փոքր եղբորը՝ Հովսեփին սպանելու կամ վաճառելու գլխավոր խորհրդատուն, թեպետ Սուրբ Գիրքը Հովսեփի պատմության մեջ այս մասին չի հայտնում:

Իսկ ոմանց կարծիքով Մովսեսն այն պատճառով չի հիշում Շմավոնին, որովհետև իսրայելցիների ազգի մեջ միշտ նրա ցեղն ապստամբությունների գլուխ կանգնեց, ուստի և աստվածային պատիժը նրա ցեղի վրայից անպակաս էր:

Այս մեկնությունը թեև անընդունելի է, սակայն հնարավոր է, որ Մովսեսը հիշեց Հակոբի՝ Շմավոնին ու Ղևին անիծելը, որի համար և Շմավոնին անտեսեց:

Գիտեմ որ այստեղ երկու հարց ունես. առաջինն այն է, թե ինչո՞ւ Հակոբն անիծեց Ղևին ու Շմավոնին և մյուսը՝ եթե Մովսեսն այդ պատճառով չհիշեց Շմավոնին, ապա պետք է, որ Ղևին ևս չհիշեր:

Առաջին հարցիդ պատասխանը տե՛ս Ծննդոց Գրքի 34 գլխում, մինչև նույն գլխի վերջը, ուր հայտնի է դառնում, թե ի՞նչ հանցանքի պատճառով արժանացան անեծքի:

Մյուս հարցիդ պատասխանն այս է. այն մեղքը, որ Շմավոնն ու Ղևին համատեղ գործեցին, Ղևիի ցեղն իր առաքինի արարքներով, համաձայն Հին Օրենքի, քավեց, սակայն Շմավոնի ցեղն օրըստօրե մեղքին մեղք ավելացրեց չար գործերով, որի համար Մովսեսը Ղևին հիշում է, իսկ Շմավոնին՝ ոչ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․